Мой список блогов

пятница, 19 апреля 2013 г.

NU Ժանր


Артур Брагинский - Прикосновение ангела 70x50, холст, масло, 2009NU-(ֆր. - nudite-մերկ...տկլոր)-կերպարվեստի  էրոտիկ ժանրերից մեկը,որի  հիմնական թեման կանացիության,մայրության,  կանացի մերկ մարմին գեղեցկության  պատկերումն է   ... Այս ժանրում  յուրաքանչյուր նկարիչ փորձել է փոխանցել գեղեցկության մասին իր պատկերացումները...ընտրելով կնոջ առեղծվածային կերպարը որպես ստեղծագործական սկզբի և ներդաշնակության խորհրդանիշ... 

четверг, 18 апреля 2013 г.

Անդրե Մորուա « Նամակներ անծանոթուհուն»


Художник Коржев, Осень прародителей
Նկ.Գ.Կորժև

Տարեց ամուսնական զույգերի մասին ...*


«Կա ,Տիկին, տարեց ամուսնական զույգերի երեք տարատեսակ:Սկսենք ամենավատից `  միմյանցից հոգնած ամուսնական զույգերից: Քառասուն տարվա ամուսնական կյանքը չմերձեցրեց նրանց: ամուսնանալիս նրանք շատ քիչ ընդհանուր բաներ ունեին ,իսկ  այժմ նրանք պարզապես չգիտեն ինչի մասին խոսել:Նման ամուսիններին դժվար չէ ճանաչել,տեսնելով,թե ինչպես  են  նրանք  լուռ նստած   ռեստորանում սեղանի շուրջ և  նույնիսկ չեն ժպտում միմյանց :Ամեն մեկն անտեսում է մյուսին,դեռ լավ է ,եթե նրանց միջև չկա բացահայտ թշնամանք:

среда, 17 апреля 2013 г.

Ժինետտ Նեվյո....

Բազմաթիվ առասպելներ կան ջութակահարների մասին,որոնք     բարձր նվաճումների հասնելու   համար, իբր թե, վաճառել են իրենց   հոգիները  դիվային ուժերին...
Հիշենք , թեկուզ ,  մեծագույն ջութակահար ՝վիրտուոզ Նիկոլո Պագանինիին,որը    չորս լարի վրա երեք օկտավայում  միաժամանակ կարող էր նվագել ......Նույնիսկ այսօր նման վարպետությամբ  կարող են պարծենալ եզակի ջութակահարներ .....
Պատմում են ,երբ նա կատարել է իր սքանչելի պասաժները(ստեղծագործության արագ և դժվար հատվածներ),հանդիսատեսը արտասվել է...Նրա հայտնի ստեղծագործություններից մեկը կոչվում էր «Le Streghe»-«Վհուկների պարը» :Մարդիկ ենթադրում էին,որ   ջութակի կատարման   բացառիկ,  ոչ սովորական  տեխնիկային տիրապետելու  նրա շնորհքը սատանայից էր...

Սայաթ -Նովա և Աննա


Վրաստանի Հերակլ արքան արդեն երեք տարի էր ,ինչ պալատական  երգիչ Սայաթ-Նովային վտարել էր արքունիքից:Վտարել էր,բայց կարոտում էր նրա երգերը,տաղերը:
Մի օր այլևս չհամբերելով՝ իր թիկնապահին ուղարկում է նրան գտնելու և պալատ բերելու:
Վերջինս երգչին գտավ Թիֆլիսի մեյդաններից մեկում երգելիս:Հարմար պահ ընտրելով ՝մոտեցավ  և ասաց.
-Սայաթ ,թագավորը քեզ  նորից պալատ է հրավիրում:Իմացիր,սրտի վրա ծանրացած մեղքը քավելու համար  քեզ թավադություն է շնորհել:

Fur Elise ...Էլիզային


Էլիզային...



Գողտրիկ,գեղեցիկ ,կատարման մեջ թեթև  այս փոքրիկ բագատելը (դաշնամուրային կարճ պիես) համաշխարհային երաժշտության  հայտնի գլուխգործոցներից  մեկն է համարվում...  Շատերն են փորձել պարզել ,թե իրականում ում է նվիրել Բեթհովենն  այս գեղեցիկ ստեղծագործությունը...Մինչ օրս  հստակ հայտնի չէ,թե ով է իրական հասցեատերը...... 

вторник, 16 апреля 2013 г.

Դիդրո -Սոֆի Վոլան



  • Հատվածներ Մեծերի սիրային նամակներից ...                                                                                                                                                                                                                                                   «Դուք առողջ եք:Դուք մտածում եք իմ մասին :Դուք սիրում եք ինձ:Դուք միշտ եք սիրելու ինձ:Ես հավատում եմ Ձեզ,հիմա ես երջանիկ եմ:Ապրում եմ կրկին:Ես կարող եմ խոսել,աշխատել,զբոսնել,խաղալ,անել այն ,ինչ ցանկանում եք:Երևի ես շատ մռայլ եմ եղել վերջին երկու-երեք օրը:Ո՛չ:Ի՛մ Սեր,նույնիսկ Ձեր ներկայությունը  առավել  չէր ուրախացնի ինձ ,որքան ուրախացրեց   Ձեր առաջին նամակը:Ինչ անհամբերությամբ էի սպասում դրան:Իմ
  • Նեո-Գեո



  • Գեղանկարչություն....ոճեր և ուղղություններ
  • Նեո-Գեո-20-ր դարի աբստրակտ արվեստի ուղղություն... պոստմոդերնիզմի դարաշրջանի աբստրակցիա...առաջացել է 80-ականներին ,ամերիկյան արվեստում...հաճախ դիտարկվում է որպես փոփ-արտ...հիմնադիր Պիտեր Հելլի ..Նա առաջարկում է իր նկարներում տեսնել  ժամանակակից սոցիումի սխեմաներ և գրաֆիկներ,ուր ֆիզիկական իրականությանը փոխարինում է լրատվական գերիրականությունը..

    суббота, 13 апреля 2013 г.

    «Անհայտ Կինը»

     Զրույց ցուցասրահում.


    -Ասացեք՝ ո՞վ է նա:
    -Անհայտ կին: Անվանիր ոնց կուզես, միայն ասա՝ որտեղից ես «ձեռք բերել» այս գանձը...
    -Հորինել եմ...
    -Բայց չէ՞ որ բնորդուհուց ես նկարել..



























    ....Մառախլապատ ու սպիտակ պետերբուրգյան  փողոցներով ընթանում է կառքը*.....իսկ կառքի մեջ ,ինչպես թագուհի , կիսափակ ,առկայծող աչքերի հեգնող հայացքով հասարակությանը նայող  մի Կին է  հպարտորեն թիկնած :  Անհայտ կին....ազնվականության  ու աշխարհիկ նրբագեղության մարմնացում...Նրա հանդերձանքը՝ «գլխարկը՝ « Francis»՝ զարդարված նուրբ ,թեթև փետուրներով...շվեդական ձեռնոցներ՝ պատրաստված նուրբ կաշվից...վերարկուն սամույրե՝ «Skobeleff» »՝

    четверг, 11 апреля 2013 г.

    Յասաման- Արշալույսի քնքուշ ավետաբեր....

    ...Բայց հիվանդ եմ ես,
    Ու հոգիս միայն
    Յասամանով է,
    Որ կբուժեի...
       Եսենին










    Յասաման...Արշալույսի քնքուշ ավետաբեր...Մաքուր,կուսական ...Լուսաբացին   արևի առաջին շողերից արթնանալով , համբույրով  հեզիկ ու երկչոտ , ամբողջովին տրվում ես նրան.....



       Եղել է...Երբ մի « հռետորական հարցի » (սիրու ՞
    մ է արդյոք ինձ) պատասխանն ստանալու համար տենդագին որոնումների մեջ օրեր եմ անցկացրել պարտեզում....)))) 



     Եվ անսահման երջանիկ ու վստահ էի զգում ինձ , երբ  գտնում էի հինգ ծաղկաթերթով   յասամանի ծաղիկ....




    Գտա՜...Ահա և «սպառիչ»  պատասխանն ինձ տանջող հարցի.սիրում է...))))  Իսկ երջանկություն ավետող  ( դժվարությամբ  գտնված)  ծաղկաթերթը խնամքով թաքցնում  էի գրքի թերթերի արանքում կամ՝ ուտում ...)))

    Lilac Time


    Կարծում եմ աղջիկներից  շատերն են նման «գուշակություն» արել..))).





                          Յասաման(եղրևանի)

    Եթե խոսեր,ապա  կասեր..))) Բայց առանց խոսելու էլ ,լռությամբ կշշնջա հետևյալը...
    Սեր....Սիրահարվածություն....Առաջին Սիրո Հուզմունք...





    Սպիակ Յասաման՝    «Եկ սիրենք զիրար»)))
    Բաց մանուշակագույն՝  «Դու ինձ սիրու ՞մ ես»
    Վարդագույն՝ Սեր և խոստովանություն

    Цветущая сирень, черемуха картики, фото, видео

    Մանուշակագույն ՝ «Իմ սիրտը պատկանում է քեզ»...
    Ահա,թե ինչ են ակնարկում  նոր բացվող գարնան ,թարմության,երիտասարդության հավերժական  խորհրդանիշ   այս քնքուշ ծաղկի գույները......
                Anca Bulgaru                           


    Այս չքնաղ ծաղկի առաջացման  մասին  շատ լեգենդներ կան  ...

    Կպատմեմ երկուսը......)))

    Lilacs on Flickr.

      Մի անգամ    Գարնան աստվածուհին լուսաբացին  արթնացնելով   Արևին ու նրա հավատարիմ ուղեկցորդուհուն՝Իրիդին (ծիածան) ,խառնում է իրար գունագեղ  ծիածանի շողերն  ու ճառագայթներն  արևի  ...

    а45 (640x480, 56Kb)

    Այնուհետև  «արևածիածանային» սքանչելի խառնուրդը՝  չքնաղ աստղիկների տեսքով , առատորեն   շաղ  է տալիս  թարմ ակոսների,մարգագետինների և ծառերի ճյուղերի վրա:  Եվ ամեն տեղ ,ուր ընկնում էին այդ աստղիկները , հայտնվում էին   անուշաբույր ծաղիկներ......

    Vanilla Strawberry Hydrangea

     Սպիտակ..կապույտ,մանուշակագույն...
    Հողը  պարզապես ցնծում էր  երանությունից  ...)))

    Anca Bulgaru



    Նախկինում յասամանը կոչում էին դրախտի ծառ... մի հավատալիք կար... Այն   տանը,որի  կողքին աճում է այս չքնաղ ծաղիկը,Սերը հարատև կլինի....

    Anca Bulgaru


    Իսկ ըստ հին հունական առասպելի, մի օր  անտառների ու մարգագետինների երիտասարդ  Պան աստվածը հանդիպում է  մայիսյան առավոտի պես գեղեցիկ  մի ջրահարսի՝ Սիրինգին... Այնպես զմայլվեց նրա 

    Плыл по городу запах сирени

    նրբագեղությամբ,նազելիությամբ  ու գեղեցկությամբ ,որ  նույնիսկ մոռացավ   իր զվարճանքների մասին...



    Պանը որոշեց խոսել նրա հետ,բայց ջրահարսը սարսափահար փախավ նրանից ...


    Lilacs

    Թափառում էր վշտաբեկ  Պանը   անտառում ՝ամենուր փնտրելով   չքնաղ  հավերժահարսին... 
    Եվ մի անգամ հեռվից տեսնելով նրան ՝ մոտ վազեց :


    Սարսափահար աղջիկը աղերսեց Աֆրոդիտեին. «Փրկի՛ր ինձ ամոթից»: 



    Նա վերածեց աղջկան    նուրբ մանուշակագույն ծաղիկներով  անուշաբույր թփի....
    Siringa՝ ջրահարսի անունով կոչեցին այդ ծառը(թուփը)...


    White Lilac

    Վշտահար Պանը մի ճյուղ պոկեց թփից ու իր համար սրինգ պատրաստեց (լատ . syrinх  ,հուն. Syrínga՝«փողակ»...ահա,թե որտեղից է առաջացել հայերեն  սրինգ բառը))):


    Запах сирени

         Նա  այլևս երբեք չբաժանվեց իր սրինգից ...Հանգստի  ,տխրության կամ կատաղի ուրախության պահին Պանը վերցնում էր սրինգն  ու նվագում ...Նվագի կախարդական  հնչյուններից անտառում  լռում էին թռչունները...իսկ դաշտերում՝քամին... 

    Vanilla-Strawberry hydrangea.

    Շուրջն ամեն ինչ քարանում էր...ու նման պահերին կարելի էր լսել անգամ թրթռուն շնչառությունը հողի...







    P.S. Իսկ Երևանում երևի արդեն ծաղկել է յասամանը.... Այնպես  Կարոտւմ եմ....))))

                       


    Плыл по городу запах сирени









                             




















    Фото сирени белой





    Сирень







    Ի.Լիպերովսկայա














    Բայց և այնպես թող օրհնըված լինեն հավետ
    Յասամանի գիշերները այս հին հողի....

    Ես չեմ ափսոսում ոչ յասամանի գույներն իմ հոգու,
    Ոչ էլ զուր վատնած իմ տարիներն ...




    Պաղ փրփուրներ են իմ հոգու վրա
    Եվ յասամանի կապույտ սոսափյուն... Եսենին




    вторник, 9 апреля 2013 г.

    Կարավաջիզմ





  • Գեղանկարչություն....ոճեր և ուղղություններ
  • Կարավաջիզմ-Անունը գալիս է հիմնադրի՝Մերիզի դա Կարավաջոի անունից(Արևմտյան Եվրոպայի  գեղանկարչության  մեծագույն ռեֆորմատոր էր    Կարավաջոն) ...
    եվրոպական գեղանկարչության ոճ բարոկկոի շրջանում...Աշխատանքի նպատակն է արտացոլել իրականությունը...