Мой список блогов
вторник, 16 апреля 2013 г.
Նեո-Գեո
суббота, 13 апреля 2013 г.
«Անհայտ Կինը»
Զրույց ցուցասրահում.
....Մառախլապատ ու սպիտակ պետերբուրգյան փողոցներով ընթանում է կառքը*.....իսկ կառքի մեջ ,ինչպես թագուհի , կիսափակ ,առկայծող աչքերի հեգնող հայացքով հասարակությանը նայող մի Կին է հպարտորեն թիկնած : Անհայտ կին....ազնվականության ու աշխարհիկ նրբագեղության մարմնացում...Նրա հանդերձանքը՝ «գլխարկը՝ « Francis»՝ զարդարված նուրբ ,թեթև փետուրներով...շվեդական ձեռնոցներ՝ պատրաստված նուրբ կաշվից...վերարկուն սամույրե՝ «Skobeleff» »՝
-Ասացեք՝ ո՞վ է նա:
-Անհայտ կին: Անվանիր ոնց կուզես, միայն ասա՝ որտեղից ես «ձեռք բերել» այս գանձը...
-Հորինել եմ...
-Բայց չէ՞ որ բնորդուհուց ես նկարել......Մառախլապատ ու սպիտակ պետերբուրգյան փողոցներով ընթանում է կառքը*.....իսկ կառքի մեջ ,ինչպես թագուհի , կիսափակ ,առկայծող աչքերի հեգնող հայացքով հասարակությանը նայող մի Կին է հպարտորեն թիկնած : Անհայտ կին....ազնվականության ու աշխարհիկ նրբագեղության մարմնացում...Նրա հանդերձանքը՝ «գլխարկը՝ « Francis»՝ զարդարված նուրբ ,թեթև փետուրներով...շվեդական ձեռնոցներ՝ պատրաստված նուրբ կաշվից...վերարկուն սամույրե՝ «Skobeleff» »՝
четверг, 11 апреля 2013 г.
Յասաման- Արշալույսի քնքուշ ավետաբեր....
...Բայց հիվանդ եմ ես,
Ու հոգիս միայն
Յասամանով է,
Որ կբուժեի...
Եսենին
Յասաման...Արշալույսի քնքուշ ավետաբեր...Մաքուր,կուսական ...Լուսաբացին արևի առաջին շողերից արթնանալով , համբույրով հեզիկ ու երկչոտ , ամբողջովին տրվում ես նրան.....
Եղել է...Երբ մի « հռետորական հարցի » (սիրու ՞մ է արդյոք ինձ) պատասխանն ստանալու համար տենդագին որոնումների մեջ օրեր եմ անցկացրել պարտեզում....))))
Եվ անսահման երջանիկ ու վստահ էի զգում ինձ , երբ գտնում էի հինգ ծաղկաթերթով յասամանի ծաղիկ....
Գտա՜...Ահա և «սպառիչ» պատասխանն ինձ տանջող հարցի.սիրում է...)))) Իսկ երջանկություն ավետող ( դժվարությամբ գտնված) ծաղկաթերթը խնամքով թաքցնում էի գրքի թերթերի արանքում կամ՝ ուտում ...)))
Կարծում եմ աղջիկներից շատերն են նման «գուշակություն» արել..))).
Յասաման(եղրևանի)
Եթե խոսեր,ապա կասեր..))) Բայց առանց խոսելու էլ ,լռությամբ կշշնջա հետևյալը...
Սեր....Սիրահարվածություն....Առաջին Սիրո Հուզմունք...
Սպիակ Յասաման՝ «Եկ սիրենք զիրար»)))
Բաց մանուշակագույն՝ «Դու ինձ սիրու ՞մ ես»
Վարդագույն՝ Սեր և խոստովանություն
Մանուշակագույն ՝ «Իմ սիրտը պատկանում է քեզ»...
Ահա,թե ինչ են ակնարկում նոր բացվող գարնան ,թարմության,երիտասարդության հավերժական խորհրդանիշ այս քնքուշ ծաղկի գույները......
Anca Bulgaru
Այս չքնաղ ծաղկի առաջացման մասին շատ լեգենդներ կան ...
Կպատմեմ երկուսը......)))
Մի անգամ Գարնան աստվածուհին լուսաբացին արթնացնելով Արևին ու նրա հավատարիմ ուղեկցորդուհուն՝Իրիդին (ծիածան) ,խառնում է իրար գունագեղ ծիածանի շողերն ու ճառագայթներն արևի ...
Anca Bulgaru
Նախկինում յասամանը կոչում էին դրախտի ծառ... մի հավատալիք կար... Այն տանը,որի կողքին աճում է այս չքնաղ ծաղիկը,Սերը հարատև կլինի....
Anca Bulgaru
Իսկ ըստ հին հունական առասպելի, մի օր անտառների ու մարգագետինների երիտասարդ Պան աստվածը հանդիպում է մայիսյան առավոտի պես գեղեցիկ մի ջրահարսի՝ Սիրինգին... Այնպես զմայլվեց նրա
նրբագեղությամբ,նազելիությամբ ու գեղեցկությամբ ,որ նույնիսկ մոռացավ իր զվարճանքների մասին...
Պանը որոշեց խոսել նրա հետ,բայց ջրահարսը սարսափահար փախավ նրանից ...
Թափառում էր վշտաբեկ Պանը անտառում ՝ամենուր փնտրելով չքնաղ հավերժահարսին...
Եվ մի անգամ հեռվից տեսնելով նրան ՝ մոտ վազեց :
Սարսափահար աղջիկը աղերսեց Աֆրոդիտեին. «Փրկի՛ր ինձ ամոթից»:
Նա վերածեց աղջկան նուրբ մանուշակագույն ծաղիկներով անուշաբույր թփի....
Siringa՝ ջրահարսի անունով կոչեցին այդ ծառը(թուփը)...
Վշտահար Պանը մի ճյուղ պոկեց թփից ու իր համար սրինգ պատրաստեց (լատ . syrinх ,հուն. Syrínga՝«փողակ»...ահա,թե որտեղից է առաջացել հայերեն սրինգ բառը))):
Նա այլևս երբեք չբաժանվեց իր սրինգից ...Հանգստի ,տխրության կամ կատաղի ուրախության պահին Պանը վերցնում էր սրինգն ու նվագում ...Նվագի կախարդական հնչյուններից անտառում լռում էին թռչունները...իսկ դաշտերում՝քամին...
Շուրջն ամեն ինչ քարանում էր...ու նման պահերին կարելի էր լսել անգամ թրթռուն շնչառությունը հողի...
P.S. Իսկ Երևանում երևի արդեն ծաղկել է յասամանը.... Այնպես Կարոտւմ եմ....))))
Բայց և այնպես թող օրհնըված լինեն հավետ
Յասամանի գիշերները այս հին հողի....
Ես չեմ ափսոսում ոչ յասամանի գույներն իմ հոգու,
Ոչ էլ զուր վատնած իմ տարիներն ...

Այնուհետև «արևածիածանային» սքանչելի խառնուրդը՝ չքնաղ աստղիկների տեսքով , առատորեն շաղ է տալիս թարմ ակոսների,մարգագետինների և ծառերի ճյուղերի վրա: Եվ ամեն տեղ ,ուր ընկնում էին այդ աստղիկները , հայտնվում էին անուշաբույր ծաղիկներ......
Սպիտակ..կապույտ,մանուշակագույն...
Հողը պարզապես ցնծում էր երանությունից ...)))Anca Bulgaru
Նախկինում յասամանը կոչում էին դրախտի ծառ... մի հավատալիք կար... Այն տանը,որի կողքին աճում է այս չքնաղ ծաղիկը,Սերը հարատև կլինի....
Anca Bulgaru
Իսկ ըստ հին հունական առասպելի, մի օր անտառների ու մարգագետինների երիտասարդ Պան աստվածը հանդիպում է մայիսյան առավոտի պես գեղեցիկ մի ջրահարսի՝ Սիրինգին... Այնպես զմայլվեց նրա
նրբագեղությամբ,նազելիությամբ ու գեղեցկությամբ ,որ նույնիսկ մոռացավ իր զվարճանքների մասին...
Պանը որոշեց խոսել նրա հետ,բայց ջրահարսը սարսափահար փախավ նրանից ...
Թափառում էր վշտաբեկ Պանը անտառում ՝ամենուր փնտրելով չքնաղ հավերժահարսին...
Եվ մի անգամ հեռվից տեսնելով նրան ՝ մոտ վազեց :
Սարսափահար աղջիկը աղերսեց Աֆրոդիտեին. «Փրկի՛ր ինձ ամոթից»:
Նա վերածեց աղջկան նուրբ մանուշակագույն ծաղիկներով անուշաբույր թփի....
Siringa՝ ջրահարսի անունով կոչեցին այդ ծառը(թուփը)...
Վշտահար Պանը մի ճյուղ պոկեց թփից ու իր համար սրինգ պատրաստեց (լատ . syrinх ,հուն. Syrínga՝«փողակ»...ահա,թե որտեղից է առաջացել հայերեն սրինգ բառը))):
Նա այլևս երբեք չբաժանվեց իր սրինգից ...Հանգստի ,տխրության կամ կատաղի ուրախության պահին Պանը վերցնում էր սրինգն ու նվագում ...Նվագի կախարդական հնչյուններից անտառում լռում էին թռչունները...իսկ դաշտերում՝քամին...
Շուրջն ամեն ինչ քարանում էր...ու նման պահերին կարելի էր լսել անգամ թրթռուն շնչառությունը հողի...
P.S. Իսկ Երևանում երևի արդեն ծաղկել է յասամանը.... Այնպես Կարոտւմ եմ....))))
Ի.Լիպերովսկայա
Բայց և այնպես թող օրհնըված լինեն հավետ
Յասամանի գիշերները այս հին հողի....
Ես չեմ ափսոսում ոչ յասամանի գույներն իմ հոգու,
Ոչ էլ զուր վատնած իմ տարիներն ...
Պաղ փրփուրներ են իմ հոգու վրա
Եվ յասամանի կապույտ սոսափյուն... Եսենին
вторник, 9 апреля 2013 г.
Կարավաջիզմ
եվրոպական գեղանկարչության ոճ բարոկկոի շրջանում...Աշխատանքի նպատակն է արտացոլել իրականությունը...
пятница, 5 апреля 2013 г.
среда, 3 апреля 2013 г.
Շիլլեր-Շարլոտտա
Շիլլեր-Շարլոտտա
Արյոք ճիշտ է սա,սիրելի Lotte,կարող եմ հույս ունենալ ,որ Քերոլայնը կարդացել է Ձեր հոգում ու փոխանցել Ձեր սրտի խորքերից այն ,ինչ ես նույնիսկ չէի համարձակվում խոստովանել ինքս ինձ:Օ՜հ,որքան ծանր էր թվում ինձ այդ գաղտնիքը,որը պետք է պահեի ամբողջ ժամանակ ,սկսած այն պահից ,երբ մենք հանդիպեցինք...
понедельник, 1 апреля 2013 г.
Չորեքշաբթի օրվա մանուշակները...
Նկ.Էդուարդ Մանե
Անդրե Մորուա.ցիտատներ
Անդրե Մորուա.ցիտատներ
Նետել դիմակնե՞րը:Դուք լրջորեն կարծո՞ւմ եք,որ մարդիկ պետք է հաճախ դեն նետեն դիմակները:Իսկ ես ,ընդհակառակը,կարծում եմ,որ ողջ մարդկային
Ես ուզում էի աշխարհին մի բառ ասել, բայց քանի որ չկարողացա `դարձա գրող....
-Ես լսել եմ ,որ աշխարհը գեղեցիկ է,-ասաց կույրը:
-Թվում է ,-պատասխանեց տեսնողը :
Մեծերը պետք է երկինքը թեքեն մարդկանց, առանց նվազեցնելու նրա մակարդակը :
Քամելիազարդ Տիկինը...«La Dame aux Camélias»
...Նա միշտ փորձում էր ինչ-որ լավ բան տեսնել ընկած և կյանքի մեջ խճճված մարդկանց մեջ,որի համար էլ նրան հաճախ կոչում էին « անառակների ու լքված կանանց փաստաբան»:
Նա ֆրանսիացի գրող Ալեքսանդր Դյումայի և աղքատ դերձակուհու որդին էր...Արկածների մեծ սիրահարը լքում է երեխայի մորը ,իսկ տղայի հայրությունը ճանաչում է միայն մի քանի տարի անց...
Подписаться на:
Сообщения (Atom)