Мой список блогов

среда, 3 июля 2013 г.

«Կյանքի ծարավը»

ван Гог. Картины Ван Гога
   Վինսենթը դուրս եկավ դղյակի հետևի հերկած դաշտը:Դա արդեն վերջն էր:Այդ իրողությունն ինքը գիտեր դեռևս Առլում,երբ առաջին անգամ զգաց ,որ վատ բան է կատարվում հոգում:
Բայց ուժ չունեցավ մի հարվածով հաշվեհարդար տեսնելու:Նա ցանկանում էր աշխարհին ասել՝«Ներող եղիր»:Ինչ ուզում է լինի,աշխարհն այնուամենայնիվ հրաշալի է:

Հեռանալով այս աշխարհից ,Վինսենթն ուզում էր հրաժեշտ տալ նրան,ուզում էր հրաժեշտ տալ բոլոր հարազատներին ու մտերիմներին,վրձնակից նկարիչներին,վերջապես հրաժեշտ տալ թանկագին եղբորը՝Թեոյին,որ այնքան շատ տառապեց ,այնքա՜ն շատ սիրեց իրեն,աշխարհի բոլոր եղբայրներից ամենալավ,ամենաքնքուշ եղբորը....

Պագանինի

File:Venus Victrix pushkin01.jpg
Անտոնիո Կանովա


Այս  սիրո  պատմության մասին գրեթե ոչինչ հայտնի չէ...Մեծ ջութակահարն  այն պահել է իր սրտում...ու միայն մի քանի ականատեսների վկայության  ու մտերիմ ընկերների

суббота, 15 июня 2013 г.

Կեսկատակ -կեսլուրջ...)))

Անհայտ պատճառներով ,երեխաները ,որոնք բեղմնավորվել են  տարվա ցուրտ ամիսներին ,ունեն ինտելեկտի ավելի բարձր գործակից ,քան տաք ամիսներին բեղմնավորվածները...)))) ի նկատի ունեցեք երեխաներ «ստեղծելուց » ))))


Ի՞նչ հոտ ունի մեր ուղեղը...)))
Ըստ ամենահուսալի պնդումների ուղեղն ունի...կանաչ պանրի հոտ ...)))) վատ չէ ..հայերը սիրում են կանաչ պանիր... ))))


Ինչո՞ւ որոշ մարդիկ բացարձակ  երաժշտական լսողություն ունեն:

пятница, 14 июня 2013 г.

Ալֆրեդ դը Մյուսե-Ժորժ Սանդ


«Թանկագին Ժորժ ,ես պետք է Ձեզ ասեմ մի  ինչ-որ հիմար ու ծիծաղելի բան ...Ես հիմարաբար գրում եմ Ձեզ,ինքս էլ չգիտեմ  թե ինչու ,փոխանակ ասելու  Ձեզ այս ամենը` վերադառնալով  զբոսանքից :Երեկոյան հուսահատության մեջ կընկնեմ սրա պատճառով :  Դուք կծիծաղեք երեսիս,կհամարեք ինձ ճամարտակող (ֆրազյոր):Դուրս կհրավիրեք  ու կսկսեք մտածել,որ ես  ստում  եմ:
Ես սիրահարված եմ Ձեզ:Ես սիրահարվեցի Ձեզ առաջին հայացքից ,երբ Ձեզ մոտ էի:Կարծում էի,որ  սրանից շատ հեշտ կապաքինվեմ`հանդիպելով  Ձեզ ընկերոջ իրավունքով:

четверг, 13 июня 2013 г.

Գրիգոր Նարեկացի


...Արա՛ այս մատյանն ընթերցողների 
սրտերը հստակ, 
Բժշկի՛ր նրանց հոգիները դու և 
հանցանքները սրբի՛ր, 
Թո՛ղ պարտքերը նրանց և արձակի՛ր կապանքները մեղքի: 

четверг, 6 июня 2013 г.

среда, 5 июня 2013 г.

...և՛ հրեշտակ ,և՛ դև...

 BlogNews,Հարգելիս,խնդրում եմ «չտանել Եսենինիս» ...))) իմ ընթերցողի  համար է...հարգում եմ Ձեզ,բայց ավելի լավ է «գյուղի մեջ առաջինը լինեմ,քան ...»)) դե,շարունակությունը գիտեք...))))

  Նա  ռուս բանաստեղծ էր...ոսկեգանգուր մազերով գեղեցիկ տղամարդ...Նրան սիրում էին բոլորը...միամիտ գեղջկուհիները,կրակոտ հեղափոխական կանայք ...ինտելեկտուալ կանայք...այդ թվում նաև Շալյապինի դուստրը,Լև Տոլստոյի թոռնուհին և հայտնի գործարանատիրոջ աղջիկը՝Զինաիդա Ռայխը...(մեկ էլ ես ...)))

вторник, 4 июня 2013 г.

Աշխարհի ամենաթանկ նկարներից մի քանիսը

Աբստրակտ էքսպրեսիոնիզմի լիդեր Ջեկսոն Պոլլոքի այս նկարը համարվում է աշխարհի ամենթանկ նկարներից մեկը  ..)))) կամ ես եմ «հետամնաց»  ու բան չեմ հասկանում Աբստրակտ էքսպրեսիոնիզմից...կամ «աշխարհն է գիժ»)))... 2007թ. այն վաճառվել է 140 մլն.դոլարով ...գնորդը՝մեքսիկացի ֆինանսիստ Դեվիդ Մարտինեզու....

Սիրո Տաճարի Քրմուհիները...


«Հետերաները բոլորին են պետք`ուրախության համար»,- դիմելով դատավորներին՝ բացականչեց Դեմոսթենեսը՝ ի պաշտպանություն հետերա Նեհերին ...


Հետերաներ- «Սիրո տաճարի»   քրմուհիներ...Ովքե՞ր էին նրանք ...
Հին Հունաստանում չամուսնացած , լավ կրթված, բարեկիրթ ,նրբագեղ շարժուձևով,էսթետիկ, ազատ ու անկախ կենսակերպ ունեցող,հմայիչ,գեղեցիկ  բարձր դասի կանայք,որոնք  և՛ լավ ընկերուհիներ էին, և՛ լավ  սիրուհիներ.....Նրանք  բարձր էին գնահատվում  իրենց խելքի ու գեղեցկության շնորհիվ..

понедельник, 3 июня 2013 г.

«պարտավոր չեք» իմանալ այս հարցերի պատասխանները...Բայց....))))

Փորձեք ...Ստուգեք Ձեր գիտելիքները...)))))

Աստվածաշնչյան «գլուխկոտրուկներ»

Ի՞նչն է  ըստ Սողոմոնի  մահվան պես հզոր ,  և դժոխքի պես ամուր
Սերն ու նախանձը«...մահվան պես զորավոր է սերը.դժոխքի պես ամուր է նախանձը..» Երգ Երգոց 8:6