Мой список блогов

четверг, 8 ноября 2012 г.

Պետրոս 1-ին և Մարիա Համիլթոն « մի սիրո պատմություն» շարքից

Պոլ Դելարոշ,Պետրոս Առաջին

Թագավոր.
 -Ես լսել եմ ,եղբայր ի՛մ, որ Դուք նույնպես սիրուհի ունեք
Կայսր.
 -Ախպերս, սիրուհիներն ինձ  վրա թանկ չեն նստում,իսկ Դուք  նրանց վրա հազարավոր թալերներ եք ծախսում ,որոնք   կարող էիք ավելի մեծ օգուտով օգտագործել ...
    Այս տեսարանը տեղի է ունեցել Կոպենհագենում,որտեղ Պետրոս  1-ինը այցելության  էր եկել իր լավ դաշնակցին՝  դանիական թագավորին ...

среда, 7 ноября 2012 г.

«Շախմատային կրքեր»... :)) հետաքրքիր փաստեր...

Խուան Գրիս,Շախմատի տախտակ և ջութակ


                           Հրաշալի ռուս շախմատիստ,Ռուսաստանում շախմատային շարժման կազմակերպիչ,միքանի շախմատային ամսագրերի խմբագիր,հրատարակիչ Միխաիլ Չիգորինը գտավ «փող ճարելու»   օրիգինալ միջոց միջազգայի մրցաշարի  մեկնելու  համար:

Հայրենասիրական խաղեր,Եթե ուզում ես խաղաղություն ՝պատրաստվիր պատերազմի,Կվիճենք ,երբ փոթորիկ լինի,«Vae victis!»







  • Խոսքի պատմություն...

  • Հայրենասիրական խաղեր(հայրենասիրություն խաղալ)...Patriot games.

    Ամերիկացի գրող Թոմաս Կլենսի դետեկտիվ վեպի անվանումն է ...
     Արտահայտության նշանակությունը՝ խոսքը բոլոր տեսակի քաղաքական կոմբինացիաների,ինտրիգների մասին է,որի հետևում կանգնած են մարդիկ,որոնք  «բարձր հայրենասիրական հռետորության» տակ քողարկում են իրենց անձնական շահերն ու ցինիկ հաշվարկները ...
    գործածվում է հեգնանքով ...(այս խաղի մեջ   հիմա շատերն են պրոֆի   ,չէ?? ))))

    вторник, 6 ноября 2012 г.

    Պատշաճություն,կոպտություն,քաղաքավարություն...Արդարություն

      Պատշաճություն,կոպտություն,քաղաքավարություն


    Կյանքում հաջողություն  ունենալու համար մարդկանց հետ վարվել կարողանալը շատ ավելի կարևոր է տաղանդ ունենալուց:
                                                      Ջ.Լեբբոկ

    четверг, 1 ноября 2012 г.

    Ինչպես վռնդել «հիմար »մտքերը...

         P.S. Սեփական սթրեսը հաղթահարելու , անմտության մեջ չհամառելու  , հոգիս «խեղանդամությունից »ազատելու ,գլխումս տիրող «անկարգությունն ու թափթփվածությունը» կարգի բերելու  և ,իհարկե, կյանքս В ритме вальса
     «վառ տոնակատարության»   վերածելու համար գրեցի «այս ծեծված խորհուրդ-կարգախոսը » .չմխիթարեց...)))) նա ,ով գենետիկորեն ծրագրավորված է ուն ուղտ դարձնելու ՝նրան նման «դեղահաբը» չի օգնի)))))

    «Դեղահաբ» Կոկո Շանելից  )))


    Շրջապատող աշխարհը լի է տարբեր անակնկալներով ,այդ թվում և տհաճ..Ոզնու նման ծակում է նա  մեզ իր սուր փշերով ,իսկ մենք հաճախ  չգիտենք,թե ինչպես հաղթահարել ցավն այդ ծակոցների...պարզապես փակվում ենք ինքներս մեր մեջ ..կամ էլ՝«պայթում » հարազատների գլխին...Գիտակցում ենք ,որ  սխալ է,բայց ոչինչ չենք կարող անել ինքներս մեզ հետ...

       Նեգատիվ զգացմունքները բացասական են անդրադառնում  առողջությանը...Սթրեսը թուլացնում է իմունային համակարգն ու հանգեցնում  շատ հիվանդությունների ՝սկսած հորմոնալ դիսբալանսից մինչև քաղցկեղ...Ամենավատն էլ այն է,որ ժամանակակից աշխարհում  ամեն օր ենք բախվում սթրեսային իրավիճակների...
     Գաբրիելա Շանելը ոչ միայն նորաձևություն և ոճ նվիրեց կանանց ,այլև բացեց շատ անձնական գաղտնիքներ ,ինչպես մնալ գեղեցիկ ու պայքարել սթրեսի դեմ:Նա հորդորում էր.«Ոչ մի բան սրտին մոտ չընդունել ու ժամանակին պառկել քնելու....»,«Խնայեք ձեզ ՝հանուն ձեզ...Խնայեք ձեր ականջները,խնայեք ձեր աչքերը,խնայեք ձեր մտքերը ...և այդ ի՞նչ եք լսել կեսգիշերին ,որը դուք  առավել թանկ եք համարել   ձեր քնից...Անձամբ ինձ 12-ից հետո ոչինչ չի հետաքրքրում...»:



    1.Մի ձևացրեք ,որ ոչինչ չի պատահել :Չի կարելի վռնդել միտքը չգիտակցելով իրավիճակը:«Հարմարվելով» մեր հոգու մեջ ՝դրանք կհիշեցնեն իրենց մելամաղձոտությամբ,տխրությամբ...Եթե ձեզ ինչ-որ բան մտահոգում է ՝գոռացեք,հարվածեք բռունցքով սեղանին ...արտահայտվեք...պարտադիր չէ ,որ որպես զրուցակից  ընտրեք   որևէ ընկերուհու :Հարմար են նաև կենդանիները...ծաղիկները... կամ էլ՝հարազատ մարդու լուսանկարը....

    2. Անհաջողությունը մի վերագրեք ձեր անկարողությանը :«Նման բան միայն ինձ հետ կարող էր պատահել»,«Ինձ հետ միշտ այդպես է»՝սրանք սխալ մտքեր են:Ու եթե ձեր կյանքում ինչ-որ սխալ բան է պատահել, չի նշանակում ,որ դու անհաջողակ ես,Նայիր հայելու մեջ ու ասա.«Ես գեղեցիկ եմ,խելացի,տաղանդավոր...պարզապես այսօր չստացվեց...Բոլորի հետ է պատահում»:

    3.Մի ընկեք վատ մտքերի հետևից ...Սովորեք դիմակայել բացասական զքացմունքներին...լիցքաթափվեք...քնեք...զբաղվեք ինչ-որ կարևոր ու հաճելի գործով...

    4.Մի խղճացեք ինքներդ ձեզ..մի փռվեք բազմոցին ,ասելով.«Թողեք ինձ հանգիստ ..Ես ոչինչ չեմ ուզում»:Վատ մտքերը ձնագնդի նման կաճեն ու կաճեն ...կմեծանան չափերով ու կճզմեն ձեզ...Վեր կացե՛ք ,ուշքի եկե՛ք ,գործ արե՛ք ..լավ կլինի լվանաք հատակն ու ...նրա հետ միասին ձեր հոգին...

    4.«Վրա մի տվեք» քաղցրին ...մի զրկեք նաև ձեզ սննդից...ձեր օրգանիզմը մեղավոր չէ ,որ ձեր ուղեղի «խելքին» փչել է բարդացնել կյանքը...օրվա մեջ գոնե մեկ անգամ ընդունեք տաք սնունդ :Ընդգրկեք ձեր սննդաբաժնում չամիչ,ընկույզ,բանան ,բանջարեղեն....

    5.Մի մտածեք այն մասին,որ կարող է ինչ-որ վատ բան պատահել:Չի կարելի մշտապես վախի մեջ ապրել մտածելով ,որ ինչ-որ վատ բան կպատահի  ձեզ հետ ,ձեր հարազատների հետ...
    Դժբախտության «սպասումը»  բերում է դժբախտություն:

       

      P.S. Պարզվում է լավ էլ «անձնակենտրոն է» եղել մեր Կոկոն  Շանել ))))))) 
    Կարծում եմ,ավելի ճիշտ կանեի ,եթե  Կոկոյի սիրո պատմությունը գրեի...))))))  Լավ, այդ մասին հաջորդ անգամ .......)))  

    среда, 17 октября 2012 г.

    Սինդի Շելդոն « Հրեշտակների ցասումը»

    Սինդի Շելդոնի « Հրեշտակների ցասումը»  երկու տարի առաջ եմ կարդացել ...չգիտեմ էլ ինչու հանկարծ հիշեցի...
    Գլուխգործոց չէ... առանձնահատուկ խոր մտքեր չկան .. լեզուն չոր է,պարզ ... մակերեսային ...այդուհանդերձ « ստիպում է»  կարդալ մինչև վերջ... տխրել ...ցավ զգալ...Անցել է երկու տարի ,սակայն   «մի նուրբ ,դառնահամ  թախիծ...» մինչև այսօր  մնացել է հոգումս...
    Շելդոնը հետաքրքիր է գրում...կարդացեք ...դե ,թեկուզ բազմազանության համար...)))
    Գուցե  տղամարդկանց պրիմիտիվ  թվա այս գիրքը...)))
    Բայց կարդացեք...կհավանեք )))

    հ. գ.  Գրքի առաջին մասը հմայիչ, խելացի,կրթված ,համառ ,աշխատասեր   Ջենիֆեր Պարկերի փաստաբան) կարիերայի  և սրընթաց հաջողությունների մասին է ,իսկ երկրորդ մասում - «  նա չափազանց  թանկ  է վճարում  հաջողությունների  համար...»:
    Շելդոնը ցույց է տալիս ամեն ինչ այնպես  ,ինչպես կա...էգոիստ իրավաբաններ ու քաղաքական գործիչներ, դիրքերը չզիջող ու «կյանքը վայելող» մաֆիա...Կա նաև «սիրային եռանկյունի» ...
    Պատմությունը «երջանիկ ավարտ » -չունի ...)))) 

    вторник, 16 октября 2012 г.

    Թերեզա Գվիչչիոլի և Ջորջ Նոել Գորդոն Բայրոն«մի սիրո պատմություն» շարքից


     Սերը լեցուն է խորին քնքշությամբ,
    Կոփված և՛ խինդում ,և՛ տառապանքում.
    Հեռվից հպարտ է,ամո՜ւր՝ անջատմամբ -
    Այն իսկը հրաշք է տարիներ երկար...

                                             

                                                       Ես այն եմ, ինչ եմ:
                                                                   Ես չեմ խնդրել կյանք և ոչ էլ ինքս եմ
                                                                                      Ոգիս ստեղծել...
                                                                                                                        Բայրոն


    Ջորջ Բայրոնի ծայրահեղ արտասովոր անձը պարուրված  է անհավատալի պատմություններով,սկանդալներով,բամբասանքներով....

    четверг, 11 октября 2012 г.

    Վահան Տերյան

    Նկ. Աննա Ռազումովսկայա

    Արդյոք կապրե՞ս սիրտս մաշող կարոտը հեզ ... Չարտասանված, սրտում թաղված երազներս աստեղաշող Արդյոք կապրե՞ս ... Արդյոք կզգա՞ս սիրտս այրող սերը երազ ... Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող. Արդյոք կըզգա՞ս ...