Պատշաճություն,կոպտություն,քաղաքավարություն
Կյանքում հաջողություն ունենալու համար մարդկանց հետ վարվել կարողանալը շատ ավելի կարևոր է տաղանդ ունենալուց:
Ջ.Լեբբոկ
Երբ լեզուն ոչ մի բանից չի ամաչում՝ բոլորը կաշկանդվում են:
Ռ.Ռ. Ռուսո
Կտրուկ տոնը,կոպտությունը,անտաշություն արատներ են,որոնցից երբեմն զերծ չեն նույնիսկ խելացի մարդիկ:
Ժ. Լաբրյուեր
Լկտիությունը ոչ թե կանխամտածված գործելակերպ է,այլ բնավորության հատկություն.արատ է ,բայց բնածին արատ:
Ֆ. Լարոշֆուկո
Ավելի մեծ գռեհիկություն չկա ,քան չափից դուրս նրբինությունը:
Մարկ Տվեն
Ամեն ոք ,ով ցանկանում է հաճելի լինել,միշտ տհաճ է հենց նրանով,որ ցանկանում է հաճելի լինել:
Ե. Բ. Վախտանգով
Նույնիսկ քաղաքավարությունը վիրավորական է լինում,երբ ընդգծվում է:
Բ. Գրասիան
Արհամարհանքը մի դիմակ է,որով ծածկվում է ոչնչությունը,երբեմն մտավոր աղքատությունը. արհամարհանքը բարության,խելքի ու մարդկանց հասկանալու պակասության հատկանիշ է:
Ա. Դոդե
Հաճախ ավելի անհրաժեշտ է թաքցնել արհամարհանքը, քան ոխը. վիրավորանքները կարող են դեռևս մոռացվել, բայց արհամարհանքը երբեք չի ներվում:
Ֆ. Չեստերֆիլդ
Այս կամ այն կերպ զազրախոսելու սովորությունից զարգանում է նաև վատ արարքներ կատարելու հակումը:
Արիստոտել
Եթե մարդ չի տիրապետում իր զգացմունքներին,ապա պետք է միշտ տիրապետի իր արտահայտություններին:
Պ. Բուաստ
Եթե մեկ-երկու խոսքը կարող է մարդուն երջանիկ դարձնել,պետք է անպիտան լինել այդ բանից նրան զրկելու համար:
Թ. Պենն
Տակտը մարդկային կարևորագույն հատկանիշներից մեկն է,որի բացակայությունը հաճախ ճակատագրական ազդեցություն է ունենում լավագույն տաղանդների վրա:
Ու. Սիմս
Քաղաքավարի եղիր բոլորի հետ, զրուցասեր՝ շատերի հետ, տնավարի՝ մի քանիսի հետ:
Բ. Ֆրանկլին
Քաղաքավարությունը ոչինչ չարժե,բայց շատ բան է տալիս:
Մ. Մոնտեգյու
Քաղաքավարության բնագավառում ավելի լավ է չափն անցնել, քան պակասեցնել:
Մ. Սերվանտես
Քաղաքավարությունն ու համեստությունը վկայում են մարդու իսկական կրթվածության մասին:
Օ. Բալզակ
Անպատկառությունը տգիտության վիժվածքն է:
Ս. Բատլեր
Կոպիտ ու դաժան վերաբերմունքը մեր առջև փակում է բոլոր դռներն ու բոլոր սրտերը:
Ս. Սմայլս
Մարդուն երկար չես հայհոյի և օգուտն էլ դրանից քիչ է:
Դ. Ի. Պիսարև
Աղմուկի համար ընտրում են փոքր մարդկանց՝ թմբկահարներին:
Գ. Լիխտենբերգ
Ուժը հայհոյանքների կարիք չի զգում:
Ֆ. Մ. Դոստոևսկի
Աղմուկը ոչ մի բան չի ապացուցում: Ձու ածող հավը հաճախ այնպես է կչկչում,կարծես թե մի փոխր մոլորակ է ածել:
Մարկ Տվեն
Խիստ խոսքերը չեն կարող ուժեղ ապացույցներ լինել:
Վ. Օ Կլյուչևսկի
Երիտասարդության մեծ մասը երևակայում է ,թե ինքը բնական է այն դեպքում,պարզապես անքաղաքավարի է ու կոպիտ:
Ֆ. Լարոշֆուկո
Փառամոլություն , Սնապարծություն
Փառամոլությունը մարդկանց ամենաբնական հատկանիշն է, և դրա հետ միասին հենց նա էլ մարդկանց զրկում է բնականությունից:
Լ. Վովենարգ
Իմաստությունը քաջալերանք է ցանկանում միայն նրա համար ,որպեսզի համոզվի, որ նա ճիշտ է վարվել.փառամոլությունը պահանջում է գովասանքներ:
Պ. Բուաստ
Որոշ մարդկանց մոտ վեհությունը նենգափոխվում է ամբարտավանության,հաստատակամությունը՝
անմարդկայնության,խելքը՝խարդախության:
Ժ. Լաբրյուեր
Հասարակության մեջ մեծամիտ և գոռոզ մարդը սովորաբար արդյունքի է հասնում ուղղակի հակառակ նրան, որին հասնելու հույս ուներ ,եթե իհարկե, նա հարգանքի հույս ուներ:
Ժ. Լաբրյուեր
Փառամոլությունը մարդուն դարձնում է բացբերան:
Ա. Շոպենհաուեր
Փառամոլ մարդիկ առաջացնում են իմաստունների արհամարհանքը,հիմարների՝հիացմունքը,կուռք են դառնում ձրիակերների համար և ստրուկներ՝ սեփական կրքերի:
Ֆ. Բեկոն
Ամեն մարդու մեջ ճիշտ այնքան փառամոլություն կա,որքան նրան պակասում է խելքը:
Ա. Պոպ
Մշտական վեհակերպությունը միջակության դիմակ է սոսկ:
Ֆ. Վոլտեր
Վեհապանծությունը մարմնի անըմբռնելի հատկանիշն է,որ հայտնաբերվել է խելքի պակասությնը թաքցնելու համար:
Ֆ. Լարոշֆուկո
Դատարկ մորթին ուռչում է քամուց,դատարկ գլուխը՝ պարծենկոտությունից:
Մ. Կլաուդիուս
Ինքնասիրահարված մարդը նա է,որի մեջ հիմարները տեսնում են անհուն արժանիքներ:
Ժ. Լաբրյուեր
Փառամոլությունը ոչ այլ ինչ , քան անժամանակ փորձ մեծահռչակ համբավ ստանալու համար,նախքան մենք կվաստանանք այն:
Ա. Սմիթ
Փառամոլությունն անհամեմատ ավելի հաճախ է մեզ ստիպում վարվել հակառակ մեր ճաշակի,քան բանականության պահանջը:
Ֆ. Լարոշֆուկո
Արդարություն
Լիակատար կատարելության հասած մարդը բարձր է բոլոր կենդանիներից. բայց և նա ցածր է բոլորից,եթե ապրում է առանց օրենքների և առանց արդարության:Իսկապես,զինված անարդարությունից ավելի հրեշավոր բան չկա :
Արիստոտել
Արդարությունը առանց ուժի՝միայն թուլություն է,ուժը առանց արդարության՝ բռնակալություն է: Հետևաբար ,հարկավոր է արդարությունը համաձայնեցնել ուժի հետ և դրա համար հասնել այն բանին ,որ այն,ինչ արդարացի է ՝լինի ուժեղ,իսկ այն ,ինչ ուժեղ է՝լինի արդարացի:
Բ. Պասկալ
Արդարացիության չափանիշ չի կարող լինել ձայների մեծամասնությունը:
Ֆ. Շիլլեր
Գոյություն ունի արդարության երկու հիմունք՝ոչ ոքի չվնասել ու օգուտ բերել հասարակությանը:
Ցիցերոն
Արդարամիտ մարդու բարոյական հատկանիշերը լիովին փոխարինում են օրենքներին:
Մենանդր
Ճշմարտության ըմբռնման մասին
Ով ճշմարտություն չի սիրում ,նա երեսը շրջում է նրանից,պատճառաբանելով ,թե այն վիճելի է: )))
Բ. Պասկալ
Վերջին հաշվով ոչ մի բան այնպես չի օգնում ճշմարտության հաղթանակին,ինչպես նրան դիմադրելը:
Ու . Չենինգ
Շլացուցիչ ճշմարտությունը դատարկ խոսք է թվում այնտեղ,ուր այն պարտադրում են:
Ա. ֆրանս
Բարձր հոգու մոլորությունն ավելի ուսանելի է ,քան միջակության անսխալականությունը:
Լ. Բյոռնե
Սխալը հարաբերվում է ճշմարտությանն այնպես,ինչպես քունը արթնանալուն:Սթափվելով սխալից,մարդ նոր ուժով է դիմում ճշմարտությանը:
Ի. Գյոթե
Նա ,ով իր համար կանոն է դարձնում գործն ստուգել մտքով,իսկ միտքը՝ գործով ...չի՛ կարող սխալվել,իսկ եթե նա համենայնդեպս սխալվում էլ է,ապա շուտով վերստին կկանգնի ճիշտ ճանապարհին:
Ի. Գյոթե
Ճշմարտությունը պետք է շարունակ կրկնել,քանի որ մոլորություններն էլ շարունակ քարոզվում են մեր շուրջը:
Ի. Գյոթե
Ճշմարտությունը օգնություն չի պահանջում խաբեությունից:
Վ.Գ. Բելինսկի
Նույնիսկ ամենաանհրաժեշտ ճշմարտությունները հաճախ քուն են մտնում ,երբ մոռացվում են. հիշեցումից նրանք արթնանում են:
Մ. Կլինգեր
Շատերը հենց այն պատճառով են վիճում ճշմարտության դեմ, որ կկործանվեն ,եթե այն ընդունեն որպես այդպիսին:
Ի. Գյոթե
Երբ հանդիպում է տիրապետող տեսությանը հակասող փաստ,հարկավոր է ընդունել փաստը և մերժել տեսությունը,եթե նույնիսկ այն պաշտպանություն է գտնում մեծամեծ անունների կողմից և ընդունված է բոլորի կողմից:
Կ. Բեռնար
Ճշմարտությունը զորանում է տեսանելիքով ու ժամանակով,իսկ խաբեությունը՝ շտապողականությամբ ու անորոշությամբ:
Տակիտոս
Ճշմարտությունը ունի համոզելու ուժ,որը չունեն ո՛չ սխալները,ո՛չ խաբեությունը՝
Ա. Ֆրանս
Ճշմարությունը պետք է մատուցել այնպես ,ինչպես վերարկուն են մատուցում,և ոչ թե նետել դեմքին ,ինչպես թաց սրբիչ:

Комментариев нет:
Отправить комментарий