Թագավոր.
-Ես լսել եմ ,եղբայր ի՛մ, որ Դուք նույնպես սիրուհի ունեք
Կայսր.
-Ախպերս, սիրուհիներն ինձ վրա թանկ չեն նստում,իսկ Դուք նրանց վրա հազարավոր թալերներ եք ծախսում ,որոնք կարող էիք ավելի մեծ օգուտով օգտագործել ...
Այս տեսարանը տեղի է ունեցել Կոպենհագենում,որտեղ Պետրոս 1-ինը այցելության էր եկել իր լավ դաշնակցին՝ դանիական թագավորին ...
Ինչպիսի՞ տեղ էր գրավում հավերժական կանացի հարցը մեծ բարեփոխի կյանքում ... Պետրոս 1-ինը շատ զբաղված էր և շատ կոպիտ, որպեսզի վաստակեր սիրեկանի կոչում կամ համարվեր ընտանիքին նվիրված լավ մարդ....
Նա փողով էր գնահատում կանացի քնքշանքները...գնահատում էր շատ էժան..երեք գրկախառնությունը մի կոպեկ արժեր )))) ,որոնք պետերբուրգյան գեղեցկուհիները շռայլում էին նրա զինվորներին...
Ապագա կայսրուհուն՝Եկատերինային, նա առաջին հանդիպման համար «վճարեց» մի դուկատ.... )))
Պետրոս «սիրառատի» բազմաթիվ սիրո պատմություններից ընտրեցի և ձեզ եմ ներկայացնում այս մեկը....Շատ դաժան մի պատմություն...
Պետրոս 1-ին և Մարիա Համիլթոն
Թագավորական արքունիքում նա հայտվեց 1709թ,երբ 15 տարեկան էր...Բարետես,գեղեցիկ աղջկան թագուհին միանգամից նկատեց ու դարձրեց իր ֆրեյլինը:
Մարիան աչքի էր ընկնում ուրախ և աշխույժ բնավորությամբ:Նա խորամանկ էր,խորաթափանց ,հեռատես:Հենց այս հատկանիշներն էլ Մարիային դրդեցին վտանգավոր արկածախնդրության...Նա որոշեց դուր գալ թագավորին...նրա ջանքերը զուր չանցան..թագավորը նկատեց նրան ՝տեսնելով նրա մեջ այնպիսի «շնորհքներ,որոնց առանց տարփանքի հնարավոր չէր նայել»:
Եվ ահա մի օր նա հրավիրեց երիտասարդ նաժիստին իր սենյակ...Մարիան դարձավ ռուս ինքնակալի սիրուհին...Պետրոսը նրան միանգամից գրանցեց «անկողնային ռեեստրում»՝անձնական սիրուհիների ցուցակում...
Թագավորը չէր կարող «կշտանալ» իր նոր սիրուհուց...նրա մեջ բռնկված կիրքը հանգիստ չէր տալիս նրան ո՛չ ցերեկը ,ո՛չ գիշերը...ամբողջ ժամանակը նա անցկացնում էր սիրուհու հետ՝ մոռանալով պետական գործերն ու օրինական կնոջը...Մարիան տոնում էր իր հաղթանակը..սակայն նրա երջանկությունը կարճատև էր...Նա հաշվի չէր առել,որ թագավորը չափազանց անկայուն ու անհավատարիմ է սիրային հարաբերություններում ...
Հասնելով ուզածին՝ թագավորը արագ կորցրեց հետաքրքրությունը երիտասարդ գեղեցկուհու նկատմամբ...Ինչեր միայն չէր անում Մարիան թագավորի բարեհաճությունը վերադարձնելու համար ...Թվում էր՝ սիրեցյալը դադարել էր նկատել նրան ...
Հուսահատված Մարիան սկսեց «կարճել» գիշերները ուրիշ երկրպագուների հետ,որոնք միշտ կողքին էին ու սպասում էին հարմար առիթի...
Նրա ընտրյալը դարձավ Իվան Օռլովը՝ թագավորական « денщик»-ը..
Գեղեցիկ էր ու շատ սիրված Իվան Օռլովը ...Մարիայի հանդեպ սերը փոխադարձ էր,սակայն ,չգիտես ինչու չէր շտապում ամուսնության առաջարկություն անել նրան...
Նախ՝ թագավորը տանել չէր կարողանում «սրտի» հարցերում իր ֆավորիտների որևէ նախաձեռնություն և ցանկանում էր դասավորել նրանց անձնական կյանքը իր հայեցողությամբ...բացի դրանից Մարիան ծագումով ավելի բարձր էր Օռլովից...և նրա ազգականները հավանաբար չէին խրախուսի այդպիսի
misalliance-ը...
Մարիա Համիլթոնը կյանքով վճարեց ոչ թե արտամուսնական կապի (նման դեպքում ողջ ռուս բարձրաշխարհիկ հասարակությանը պիտի ուղարկեին էշաֆոտ) , այլ
դեպքերի ընթացքը ճակատագրական եղավ և նպաստեցին նրա կործանմանը . ամառային այգում շատրվանի մոտ գտել էին մահացած նորածնի մարմին...
Իվան Օռլովը ընկերների հետ «քեֆի» մեջ էր ու մի քանի օր է նրան չէին գտնում...Ե՛վ մեկը, և՛ մյուսը շատ վատ ազդեցին Պետրոս 1-ինի տրամադրության վրա, որն առանց այն էլ հակված էր զայրույթի ավերիչ բռնկումների ...Եվ ահա,երբ Օռլովը վերադարձավ պալատ՝ իր անմիջական պարտականությունների կատարմանը ,նկատեց ,որ ցարը խիստ զայրացած է...
Միակ մեղքը ,որն այդ պահին զգաց Օռլովը «պոռնիկ մարուշկայի» հետ կապն էր: Եվ վախից ,առանց իմանալու ,թե ինչ ողբերգական հետևանքներ կունենա Մարիայի համար , նա խոստովանեց թագավորին այդ կապի մասին...
Զարմացած « денщик»-ի անկեղծության վրա՝ Պետրոս 1-ինը չշարունակեց հարցուփորձ անել նրանց կենակցության մասին , իսկ Օռլովը պատմեց նաև ,թե Մարիան շատ անգամ թունավորելով «ազատվել » է անցանկալի հղիություններից...
Թագավորը հրամայեց անմիջապես իր մոտ բերել Մարիային...Նա սկզբում հերքեց ամեն ինչ,երդվում էր,որ անմեղ է, սակայն չդիմանալով ճնշմանը՝ խոստովանեց ,որ Օռլովի հետ անառակ կյանքով է ապրել ու երեք անգամ ազատվել է անցանկալի հղիությունից...
Մանկասպանի հանդեպ Պետրոս 1-ինի ծայրահեղ զայրացած էր ... Նա հրամայեց Մարիային նետել զնդան ,կտտանքների ենթարկել , ընդ որում, խոշտանգումներին ներկա էր գտնվում անձամբ...
Հետաքննությունը տևեց չորս ամիս...
Մահապատիժը տեղի ունեցավ 1719թ մարտի 14-ին...Բոլորը,ընդ որում, նաև դատապարտյալը համոզված էին, որ վերջին պահին թագավորը ներում կշնորհի :
Պետրոսը մոտեցավ Մարիային ու խնդրեց նրան աղոթել երկրի վրա մնացող մեղավորների համար...Հետո նա համբուրեց Մարիային ու ինչ-որ բան շշնջաց դահճին ...Ամբոխը թեթևացած շունչ քաշեց՝ մտածելով ,որ թագավորը չեղյալ համարեց դատավճիռը...Սակայն ...դահիճը բարձրացրեց կացինն ու կտրեց դատապարտյալի գլուխը....
Պերտոս 1-ինը բարձրացրեց Մարիայի կտրված գլուխը.... համբուրեց .... հրամայեց մնացած ներկաներին հիանալ նրա գեղեցկությամբ...
Ինչու՞ Պետրոս 1-ինը, կես տարի պահելով զնդանում ,ներում չշնորհեց Մարիային...Ասում են ,որ երեխան ,որին խեղդամահ էր արել Մարիան ,Պետրոս 1-ինից էր...Իմանալով այս գաղտնիքը՝ նա չկարողացավ ներել իր որդուն սպանող նախկին սիրուհուն...
Մահապատժից հետո սպասուհու գեղեցիկ գլուխը թագավորի հրամանով վեց տարի պահեցին ապակե տարայում,սպիրտի մեջ...մի քանի շաբաթ այդ գլուխը մնաց Եկատերինայի ննջասենյակում ՝որպես«նախազգուշացում»...
«Համիլթոնի գործը» շարունակություն չունեցավ...Հետագայում ոչ մի ռուս արիստոկրատ «վավաշոտ կյանքի» կամ «մանկասպանության» համար չենթարկվեց մեղադրանքի...չնայած որ դրանք պալատում ավելի շատ էին կատարվում,քան ամբողջ Ռուսաստանում.. ... Պարզապես դա մնացած թագավորներին ու թագուհիներին ավելի քիչ էր հետաքրքրում,քան Պետրոս 1-ին...
Комментариев нет:
Отправить комментарий