Հայրենասիրական խաղեր(հայրենասիրություն խաղալ)...Patriot games.
Ամերիկացի գրող Թոմաս Կլենսի դետեկտիվ վեպի անվանումն է ...
Արտահայտության նշանակությունը՝ խոսքը բոլոր տեսակի քաղաքական կոմբինացիաների,ինտրիգների մասին է,որի հետևում կանգնած են մարդիկ,որոնք «բարձր հայրենասիրական հռետորության» տակ քողարկում են իրենց անձնական շահերն ու ցինիկ հաշվարկները ...
գործածվում է հեգնանքով ...(այս խաղի մեջ հիմա շատերն են պրոֆի ,չէ?? ))))
Եթե ուզում ես խաղաղություն , պատրաստվիր պատերազմի
Լատիներենից՝Si visраеет, para bellum
Արտահայտության հեղինակն է հռոմեացի պատմաբան Կորնելիուս Նեփոսը,որն օգտագործել է Էփամինոդասի (մ.թ.ա. 4-րդ դարի զորավար) մասին գրված իր կենսագրական պատմության մեջ:
Արդեն անտիկ ժամանակներում այս արտահայտությունը դարձավ թևավոր:Մի քիչ փոփոխված այն կրկնել է նաև հռոմեացի ռազմական գրող Վեգեթիուսը.«Ով ցանկանում է խաղաղություն, պատրաստվում է պատերազմի» :
Արտահայտության իմաստն է՝ Երկրում խաղաղության հուսալի երաշխիք կարող է լինել նրա լավ պաշտպանությունը,,,ամուր ,հզոր բանակը ,որը «կփչացնի» պոտենցիալ ագրեսորի հարձակման «ախորժակը»...ցանկությունը:Խաղաղության այլ երաշխիք օբյեկտիվորեն գոյություն չունի :
«Vae victis!Վա՜յ, պարվողներին
Նվաճելով Հռոմը գալլերի առաջնորդ Brenna -ը նրանց վրա զինվորական հարկ նշանակեց՝1000 ֆունտ ոսկի: Վճարման ժամանակ հռոմեացիները տրտնջացին,թե ծանր հարկեր են,դժվար է վճարելը:Brenna -ը նետեց կշեռքի նժարին իր ծանր սուրն ու բացականչեց.
-«Vae victis!»..ՎԱՅ պարտվողներին ....որոշված էր...
Այդ ժամանակից ի վեր այս դաժան բառերը հին ու դաժան աշխարհում բազմիցս են հնչել...
Վայրագ հաղթողները առանձնակի վայրագությամբ նետում էին իրենց սրերը«« կշեռքի նժարին»»... այսինքն՝ ուժով ստիպելով ենթարկվել իրենց...
Կվիճենք ,երբ փոթորիկ լինի ,,,
նշանակությունը.
Պատրաստակամություն՝ արժանապատվորեն դիմակայելու գալիք փորձություններն ու հաղթահարելու ցանկացած դժվարություն:
նշանակությունը.
Պատրաստակամություն՝ արժանապատվորեն դիմակայելու գալիք փորձություններն ու հաղթահարելու ցանկացած դժվարություն:
Комментариев нет:
Отправить комментарий