Հրաշալի ռուս շախմատիստ,Ռուսաստանում շախմատային շարժման կազմակերպիչ,միքանի շախմատային ամսագրերի խմբագիր,հրատարակիչ Միխաիլ Չիգորինը գտավ «փող ճարելու» օրիգինալ միջոց միջազգայի մրցաշարի մեկնելու համար:
Նա բոլոր ծանոթներին ու շախմատի սիրահարներին ուղարկեց իր հրատարակած շախմատային ամսագրերից -մակագրված « Մ. Չիգորինից,ի նշան բարի հիշողության»: Եվ ահա,ստացավ «պատասխան» ուղևորության մեկնելու համար...պատասխանն ուղարկված էր գումարի տեսքով-մեկը ՝մի ռուբլի,մյուսը՝3.....
Չիգորինը գիտեր իր սպորտային թերության մասին-շտապողականություն խաղի ժամանակ...Կարծես թե «Ամեն ինչ պարզ է ....ամեն ինչ հաշվարկված է...իմ հակառակորդը չունի որևէ շանս:Ինձ մնացել է անել մեկ-երկու քայլ ,ու ես կշահեմ պարտիան,-մտածում է շախմատիստ ու անում հապճեպ քայլ: Հանկարծ պարզվում է,որ հակառակորդը նենգ ծուղակ է պատրաստել,բայց որպեսզի դա նկատեր նա պետք է խորն ու ուշադիր վերլուծեր խաղը»:
Որպեսզի պաշտպանի իրեն հապճեպ քայլերից Չիգորինը այսպիսի հնարքի է դիմում-մրցաշարային խաղի ժամանակ նստում էր հանգիստ , ուղիղ և հենց պատասխանատու,ճգնաժամային պահերին հենվում էր արմունկների վրա ,որպեսզի ձեռքերով չդիպչի քարերին մինչ այն ,քանի դեռ չի կշռադատել քայլը:
Մանկության տարիներին Կապաբլանկան հաճախ էր հետևում հորը շախմատ խաղալիս:Մի անգամ նրա հայրը շախմատ էր խաղում հարևանի հետ:Խաղի մեջ ինչ-որ պահի հայրը սխալ «գնաց» ձիով և վերցրեց հակառակորդի քարը:Ռաուլը,որը չորս տարեկան էր ,խաղից հետո ասեց հորը.
-Հայրիկ ,դու խաղի ժամանակ ձիով սխալ «գնացիր» ,վերցրիր ֆերզը....բայց ձին այդպես չի գնում :
Խաղընկերները վերլուծեցին խաղը -իսկապես ձիու քայլը սխալ էր եղել:
Հայրը հետաքրքրվեց որդու ընդունակություններով և առաջարկեց նրան խաղալ իր հետ մի պարտիա առանց ֆերզի...Այդ պարտիայում հաղթեց Ռաուլ Կապաբլանկան:))
Ալյոխինը ոչ միայն հաջողությամբ շախմատ էր խաղում :Գիմազիայում և իրավաբանական ուսումնարանում նա լավագույն ուսանողների թվում էր...1926թ Ֆրանսիայում նա պաշտպանում է ատենախոսության թեկնածուականն ու ստանում իրավունքի դոկտորի աստիճան...
Ալյոխինը կամավոր մասնակցել է առաջին Համաշխարհային պատերազմին,որպես Կարմիր Խաչի թռչող ջոկատի հրամանատար...Պարգևատրվել է Գեորգյան (Георгиевскими )Խաչերով...
Շատ խաղեր Ալյոխինը խաղացել է առանց խաղատախտակին նայելու(կուրորեն):Այսպես,1916թ նա տվեց սեանս 37 խաղատախտակների վրա...Շահեց 28 խաղ,պարտվեց 3-ը:Սերպուխովոյում միաժամանակ խաղալով 40 մրցակիցների հետ (դարձյալ կուրորեն) նա հաղթեց 37 պարտիայում ,պարտվելով միայն 4 խաղ:
Ալյոխինն արդարացիորեն համարվում էր «կույր» խաղի ռեկորդակիր:
ինչ է Կույր խաղը....??? մաստերը կամ գրոսմայստերը սեանսի մասնակիցներից առանձին է նստում է և ըստ խաղատախտակի համարների նրան հանձնում են քայլերը...Սեանսերը խաղի քայլերի գրանցում չի անում,հենվում է միայն հիշողության վրա....(ապշեցուցիչ է)))
Աշխարհի շատ չեմպիոններ են խաղացել «կուրորեն»-Ստեյնից,Տարրաշ,Մորֆի(Morphy),Լասկեր,Չիգորին և այլոք,հաճախ կոմերցիոն հիմունքներով:
Ամենաերկար խաղամրցաշարում ,որտեղ խաղացել են առաջատար գրոսմայստերները,արվել է 142 քայլ :Դրա հեղինակներն էին Ալեքսանդր Բելյավսկին և Ջոնաթան Սպիլմենը:
Ըստ մաթեմատիկոսների հաշվարկների երկու թագավորները խաղատախտակին կարող են ստանալ 3612 տարբեր դիրքեր,իսկ երկու թագավորներից ու զինվորից հնարավոր է կազմել 167248 դիրք: Խաղատախտակին բոլոր խաղաքարերը հնարավոր է տեղադրել թվով 7534686312361225327 դիրքերով:
1954թ Օլիմպիադայում իրանական հավաքականը խաղում էր Սկանդինավյան մի թիմի հետ:Մրցաշարի կազմակերպիչները խաղասեղանին շախմատիստների համար ափսեի մեջ տորթի երկու կտոր էին դրել:
Իրանական շախմատիստը,որի դիրքերը վատ էին ,ուտում է իր բաժին տորթի կտորն ու մեխանիկորեն ձեռքը երկարում երկրորդ կտորին...Նրա խաղընկերը ,որը չգիտեր պարսկերեն լեզուն ,փորձում է հասկացնել խաղընկերոջը,որ վատ չէր լինի ,եթե տորթը կիսեին երկու մասի,և հասկացնելու համար նա մի ափի եզրով թակեց մյուս ափի մեջ...
Պարսիկ շախմատիստը դա հասկացավ որպես ոչ ոքի առաջարկ ,և շատ արագ կանչեց դատավորին ու հայտարարեց իր համաձայնությունը.....))))
«Նապոլեոնն « իր Տուլոնից» բացի ունեցավ նաև իր «ս.Հեղինեն»-ն...»
Գտնվելով աքսորավայրում նա շախմատ շատ էր խաղում, չիմանալով ,որ շախմատի ֆիգուրները շատ կարևոր գաղտնիք են կրում իրենց մեջ... ու միայն 1933թ. նրանց մեջ գտան Նապոլեոնի համար կազմակերպած փախուստի ծրագիրը... Շախմատը պատրաստել էին Բոնապարտի ընկերները...միայն այդ նվերը տանող սպան գիտեր գաղտնիքը,որն էլ ճանապարհին զոհվում է...նվերը հանձնում է մի ուրիշ սպա,որը չգիտեր շախմատի գաղտնիքը....
Մորֆի -Պաուլսեն խաղը ,որը տեղի ունեցել 1853թ,երբ դեռ չկար շախմատի ժամացույց,երկարել է 34 ժամ և արվել ՝ 34 քայլ....
Շատ առակներ կան այն մասին ,ուր ծառայության դիմաց մի մարդ մյուսին առաջարկում է վճարել հետևյալ կերպ.
Շախմատի խաղատախտակի մի վանդակում նա դնում է մի ցորենի հատիկ,երկրորդի վրա՝երկու ...և այլն... ամեն հաջորդ վանդակի մեջ երկու անգամ ավել քան նախորդը...
Արդյունքում ,ով վճարում էր այս եղանակով-սնանկանում է...Դա զարմանալի չէր...Հաշվարկել են ,որ ցորենի քաշը կազմում է 460 միլիարդ տոննա...)))))
Շախմատային հին խնդիր ձիու քայլի վերաբերյալ.
Հարկավոր է ձիով շրջանցել խաղատախտակի բոլոր 64 վանդակներն այնպես ,որ ձին յուրաքանչյուր վանդակում մի անգամ լինի,իսկ հետո վերադառնա այն վանդակը ,որտեղից դուրս է եկել....))))))
ՏԻԳՐԱՆ (ՄԵԾ)ՊԵՏՐՈՍՅԱՆ
Շախմատի պատմության մեջ մի քանի կանայք կան,որոնց անունները գրված են իրենց նշանավոր ամուսինների անվան կողքին...Նրանցից մեկն էր Ռոնա Պետրոսյանը՝Տիգրան Պետրոսյանի կինը:
Ռոնայի վրա սիրահարված էին Պետրոսյանն ու Геллер-ը..երբ նրանք երկուսով մեկնեցին Շվեդիայում տեղի ունեցող մրցաշարին մասնակցելու ,Ռոնային հարցրին,թե ու՜մ կպատասխանի փոխադարձ սիրով ...Ռոնան պատասխանեց,
-Արդյունքը ցույց կտա...
-Արդյունքը ցույց կտա...
Այդ մրցախաղում հաղթող ճանաչվեց Տիգրան Պետրոսյանը.. Շուտով նրանք ամուսնացան...Ռոնա Պետրոսյանը անգլերեն լեզվի թարգմանչուհի էր,սակայն նա թողեց իր աշխատանքն ու սկսեց ապրել միայն մի մտքով-ամուսնու համար ստեղծել այնպիսի պայմաններ ,որտեղ նա ավելի լավ կիրացներ իր տաղանդն ու կնվաճեր աշխարհի չեմպիոնի թագը...
Տիգրան Պետրոսյանը չուներ բարձրագույն կրթություն ,որի պատճարով շատ էր նեղվում....Ռոնային հաջողվեց համոզել նրան ,որ экстерн- ով ավարտի բուհ-ը,որին հաջորդեց նաև փիլիսոփայական գիտությունների դիսերտացիայի պաշտպանությունը..Ռոնան հասկանում էր,որ գիտական աստիճանը կօգնի նրա շախմատային կարիերային...Նրանց միության մասին ասում էին.«Տիգրանը խաղաքարերով է լավ փոխանակումներ անում շախմատում ,իսկ մնացածը փոխում է Ռոնան,,,» ))))
Տիգրան Պետրոսյանի տղաներից մեկն ինչ -որ առիթով ասել է.« Հայրս նպատակ չէր դրել դառնալ աշխարհի չեմպիոն ,այդ մայրս է «ստիպել» նրան ...))
Եթե հանդիպեն վրիպումներ-ներեցեք ... թարգմանել ու գրել եմ «մի շնչով» ))))) (վաղուց էի խոստացել... վերջապես գտա ժամանակ )
Նվիրում եմ մեր Շախմատի «Ոսկե » հավաքականին )))))) (մի փոքր ուշացած )))))
Комментариев нет:
Отправить комментарий