Мой список блогов

Показаны сообщения с ярлыком թե ինչպես վռնդել «հիմար »մտքերը.... Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком թե ինչպես վռնդել «հիմար »մտքերը.... Показать все сообщения

четверг, 1 ноября 2012 г.

Ինչպես վռնդել «հիմար »մտքերը...

     P.S. Սեփական սթրեսը հաղթահարելու , անմտության մեջ չհամառելու  , հոգիս «խեղանդամությունից »ազատելու ,գլխումս տիրող «անկարգությունն ու թափթփվածությունը» կարգի բերելու  և ,իհարկե, կյանքս В ритме вальса
 «վառ տոնակատարության»   վերածելու համար գրեցի «այս ծեծված խորհուրդ-կարգախոսը » .չմխիթարեց...)))) նա ,ով գենետիկորեն ծրագրավորված է ուն ուղտ դարձնելու ՝նրան նման «դեղահաբը» չի օգնի)))))

«Դեղահաբ» Կոկո Շանելից  )))


Շրջապատող աշխարհը լի է տարբեր անակնկալներով ,այդ թվում և տհաճ..Ոզնու նման ծակում է նա  մեզ իր սուր փշերով ,իսկ մենք հաճախ  չգիտենք,թե ինչպես հաղթահարել ցավն այդ ծակոցների...պարզապես փակվում ենք ինքներս մեր մեջ ..կամ էլ՝«պայթում » հարազատների գլխին...Գիտակցում ենք ,որ  սխալ է,բայց ոչինչ չենք կարող անել ինքներս մեզ հետ...

   Նեգատիվ զգացմունքները բացասական են անդրադառնում  առողջությանը...Սթրեսը թուլացնում է իմունային համակարգն ու հանգեցնում  շատ հիվանդությունների ՝սկսած հորմոնալ դիսբալանսից մինչև քաղցկեղ...Ամենավատն էլ այն է,որ ժամանակակից աշխարհում  ամեն օր ենք բախվում սթրեսային իրավիճակների...
 Գաբրիելա Շանելը ոչ միայն նորաձևություն և ոճ նվիրեց կանանց ,այլև բացեց շատ անձնական գաղտնիքներ ,ինչպես մնալ գեղեցիկ ու պայքարել սթրեսի դեմ:Նա հորդորում էր.«Ոչ մի բան սրտին մոտ չընդունել ու ժամանակին պառկել քնելու....»,«Խնայեք ձեզ ՝հանուն ձեզ...Խնայեք ձեր ականջները,խնայեք ձեր աչքերը,խնայեք ձեր մտքերը ...և այդ ի՞նչ եք լսել կեսգիշերին ,որը դուք  առավել թանկ եք համարել   ձեր քնից...Անձամբ ինձ 12-ից հետո ոչինչ չի հետաքրքրում...»:



1.Մի ձևացրեք ,որ ոչինչ չի պատահել :Չի կարելի վռնդել միտքը չգիտակցելով իրավիճակը:«Հարմարվելով» մեր հոգու մեջ ՝դրանք կհիշեցնեն իրենց մելամաղձոտությամբ,տխրությամբ...Եթե ձեզ ինչ-որ բան մտահոգում է ՝գոռացեք,հարվածեք բռունցքով սեղանին ...արտահայտվեք...պարտադիր չէ ,որ որպես զրուցակից  ընտրեք   որևէ ընկերուհու :Հարմար են նաև կենդանիները...ծաղիկները... կամ էլ՝հարազատ մարդու լուսանկարը....

2. Անհաջողությունը մի վերագրեք ձեր անկարողությանը :«Նման բան միայն ինձ հետ կարող էր պատահել»,«Ինձ հետ միշտ այդպես է»՝սրանք սխալ մտքեր են:Ու եթե ձեր կյանքում ինչ-որ սխալ բան է պատահել, չի նշանակում ,որ դու անհաջողակ ես,Նայիր հայելու մեջ ու ասա.«Ես գեղեցիկ եմ,խելացի,տաղանդավոր...պարզապես այսօր չստացվեց...Բոլորի հետ է պատահում»:

3.Մի ընկեք վատ մտքերի հետևից ...Սովորեք դիմակայել բացասական զքացմունքներին...լիցքաթափվեք...քնեք...զբաղվեք ինչ-որ կարևոր ու հաճելի գործով...

4.Մի խղճացեք ինքներդ ձեզ..մի փռվեք բազմոցին ,ասելով.«Թողեք ինձ հանգիստ ..Ես ոչինչ չեմ ուզում»:Վատ մտքերը ձնագնդի նման կաճեն ու կաճեն ...կմեծանան չափերով ու կճզմեն ձեզ...Վեր կացե՛ք ,ուշքի եկե՛ք ,գործ արե՛ք ..լավ կլինի լվանաք հատակն ու ...նրա հետ միասին ձեր հոգին...

4.«Վրա մի տվեք» քաղցրին ...մի զրկեք նաև ձեզ սննդից...ձեր օրգանիզմը մեղավոր չէ ,որ ձեր ուղեղի «խելքին» փչել է բարդացնել կյանքը...օրվա մեջ գոնե մեկ անգամ ընդունեք տաք սնունդ :Ընդգրկեք ձեր սննդաբաժնում չամիչ,ընկույզ,բանան ,բանջարեղեն....

5.Մի մտածեք այն մասին,որ կարող է ինչ-որ վատ բան պատահել:Չի կարելի մշտապես վախի մեջ ապրել մտածելով ,որ ինչ-որ վատ բան կպատահի  ձեզ հետ ,ձեր հարազատների հետ...
Դժբախտության «սպասումը»  բերում է դժբախտություն:

   

  P.S. Պարզվում է լավ էլ «անձնակենտրոն է» եղել մեր Կոկոն  Շանել ))))))) 
Կարծում եմ,ավելի ճիշտ կանեի ,եթե  Կոկոյի սիրո պատմությունը գրեի...))))))  Լավ, այդ մասին հաջորդ անգամ .......)))