Мой список блогов

пятница, 21 сентября 2012 г.

Շեքսպիր (հատվածներ սոնետներից)



Շեքսպիր (հատվածներ սոնետներից)

Ա՜խ, մնաս բարով. ինչպե՞ս կարող եմ ես քեզ տիրանալ,
Դու ինքդ ,անգին ,քո գինը  գիտես ինչպես ոչ մի մարդ:
Արտոնությունդ պատրաստ է սրտիդ ազատություն տալ,
Քանզի իմ սիրո պարտքերը քո մեջ վերջացած են  արդ:
Ինչպե՞ս քեզ պահեմ,ես դրա համար չունեմ իրավունք,
Երբ արժանի չեմ տիրակալ դառնալ քո հարստության.
Պարգևիդ վայել հոգիս չի գործել արժանի վարմունք՝
Քեզ տալով կրկին արտոնագիրը շնորհատիրության:
Ինձ նվիրվելով քո արժանիքը բնավ չիմացար 
Եվ նվիրումով թերամիտ  եղար դու իմ նկատմամբ:
Բայց շուտով արդեն ճշմարտությանը դու ընդդիմացար՝
Վերադարձնելով քո արժանիքը նոր դատողությամբ:
     Ուրեմն դու ինձ պատկանում էիր երազում միայն.
      Քնիս մեջ ՝արքա ,իսկ արթնանալիս՝ցավոտ հո՜ւշ էր այն:

среда, 19 сентября 2012 г.

Սերգեյ Եսենին Այո: Վճռված է

Այո: Վճռված է:Հիմա անդարձորեն
Ես թողեցի արդեն դաշտերն հայրենական:
Եվ թևավոր իրենց տերևներով նորեն
Բարդիներն ինձ վրա էլ չպիտի զնգան:

Ցածլիկ տունն առանց ինձ կդառնա կուզ ու կեռ,
Վաղուց է,ինչ չկա և մեր շունը ծերուկ:
Աստծով որոշված է,որ շրջեմ ու սատկեմ
Մոսկովյան այս ծուռտիկ ու նեղ փողոցներում:

вторник, 18 сентября 2012 г.

Մեզնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ.....Գեղեցկությունը կփրկի աշխարհը





  • Խոսքի պատմություն...


  • Մեզնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ(ֆր.Apres nous le deluge)

    Այս արտահայտությունը սխալմամբ վերագրում են ֆրանսիացի թագավոր Լյուդովիկ 15-րդին :Սակայն,ինչպես վկայում են իրենց հուշագրություններում նրա

    среда, 12 сентября 2012 г.

    Արատն ու առաքինությունը...


    Երբ Հերակլեսը,հասնելով պատանեկան հասակի ,մտածում էր,թե որ ուղիով ընթանա այնուհետև,երկու կնոջ տեսքով նրան ներկայանում են  Արատը և Առաքինությունը...և կանանցից ամեն մեկն սկսում է  գովաբանել իր արժանիքները,միաժամանակ սևացնելով իր մրցակցուհուն :Նրանց վեճերից պարզվում է ,որ միայն առաքինությունն է միակ,թեև դժվար,հեռավոր ուղին,իսկ արատի ճանապարհին հաճույքները մոտիկ ու դյուրահաս են ,բայց վաղանցուկ են և դժբախտություններով հղի:«Այն ամենից ,ինչը բարի ու լավ է ,-ասում է առաքինությունը  Հերակլեսին,-աստվածները մարդուն ոչինչ չեն տալիս  առանց աշխատանքի ու հոգսերի....Այսպիսով ,եթե դու ցանկանում ես ,որ աստվածները ողորմած լինեն քո հանդեպ ,դու պետք է պաշտես նրանց ,եթե ցանկանում ես ,որ  քեզ սիրեն բարեկամներդ ,դու պետք է նրանց լավություն անես .եթե ձգտում ես նշանավոր քաղաքի կողմից հարգվելու,դու պետք է օգուտ բերես այդ քաղաքին.և եթե ուզում ես քո գործունեությամբ զարմացնել ողջ Հելլադային ,դու պետք է ջանաս բարօրություն բերել ողջ Հելլադային.եթե ցանկանում ես ,որ հողը քեզ առատ հունձ տա ,դու պետք է նվիրվես հողին.եթե գտնում ես ,որ դու պետք է հարստություն քաղես  հոտից ,դու պետք է հոգ տանես հոտերի մասին.եթե ձգտում ես փառքի հասնել պատերազմի ճանապարհով և ի վիճակի լինել ազատություն ընձեռնելու բարեկամներին և ստրկություն թշնամիներին,դու պետք է ռազմական,գիտություններ սովորես գիտակ մարդկանց մոտ և վարժվես դրանց կիրառման մեջ:Իսկ եթե դու ցանկանում ես ունենալ ուժեղ կառուցվածք,դու պետք է նրան սովորեցնես ենթարկվել բանականությանը և զարգացնես այն աշխատանքի ու քրտինքի  միջոցով»:

    Ըստ Պրոդիկոսի



    понедельник, 10 сентября 2012 г.

    Սերգեյ Եսենին Դու ինձ մի նայիր հանդիմանանքով

    Դու ինձ մի նայիր հանդիմանանքով,
    Արհամարհանքըս բաց է քեզ համար,
    Բայց սիրում եմ ես հայացքըդ խումար
    Եվ չարաճճի հեզությունը քո:

    Այո, թվում ես պառկած-հաղթըված,
    Ու ես ուրախ եմ տեսնել մի վիճակ,
    Երբ որ աղվեսը՝ սուտմեռուկ տված,
    Որսում է ագռավ ու ագռավի ձագ:

    понедельник, 3 сентября 2012 г.

    Մաներիզմ

    Մաներիզմ-իտալ.«manierismo», от «maniera»-մաներա,հնարք
    Ոճական ուղղություն 16-րդ դարի եվրոպական արվեստում:
    Մաներիզմի  հիմքում ընկած է որևէ մեծ վարպետի  կամ  կոնկրետ գեղարվեստական դպրոցի մաներայի յուրացումը...
    Այս ուղղությանը բնորոշ են ՝անսովոր էֆեկտներ,անտրամաբանական համակցություններ,վառ գույներ,միասնական ոճի բացակայություն....կոմպոզիցիան գերբեռնված է մանրամասներով...բնորոշ է աշխարհիկը և ոչ թե կրոնականը... առկա է ,այսպես ասած,«ոճի հոգնածություն» ...

    вторник, 28 августа 2012 г.

    Ինչու Cherche la femme...







  • Խոսքի պատմություն...

  • Ինչու Cherche la femme...  այս արտահայտությունը մենք հաճախ  գործածում ենք  բացասական համատեքստում...համարելով ,որ ամեն մի հանցագործության մեջ « անպայման կնոջ մատը խառն է» ...զարմանալի է,չէ??,արտահայտությունը ֆրանսիական է,իսկ ֆրանսիացիները հայտնի են կանանց հանդեպ հարգալից վերաբերմունքով... :))
    Միգուցե նրանք այս արտահայտության մեջ այլ իմաստ են դրել ...???թերևս...այդպես էլ կա :))

    Սակայն,ահա,այդ խոսքի պատմությունը...

    Փնտրեք կնոջը... Սա մեջբերում է հայր Դյումայի «Փարիզի Մոհիկանները» քրեական վեպից...Այդ վեպում այս արտահայտությունը  սիրում էր կրկնել   ոստիկանության մի աշխատակից,որի նախատիպն էր   Փարիզի հայտնի խուզարկու Գաբրիել դը Սարտին... գուցե այդպես է,սակայն Սարտին էլ իր հերթին կրկնել է հռոմեացի  բանաստեղծ Յուվենալին,որն իր  մի  երգիծական ստեղծագործության մեջ գրել էր հետևյալը.«Հազիվ թե գտնվի մի դատական գործ,որտեղ վեճի պատճառը կին չլինի»

    Սովորությունը երկրորդ բնավորություն է, «Ուսուցիչ...մանկավարժ»-«педагог»





  • Խոսքի պատմություն...
  • Սովորությունը երկրորդ բնավորություն է...լատ. Consuetudo est altera natura (консуэтудо эст альтэра натура)
    Այս արտահայտությունն առաջին անգամ հանդիպել է մեծ փիլիսոփա Արիստոտելի «Հռետորություն» աշխատության մեջ  այս տեսքով.«Սովորությունը դառնում է բնական հատկություն»: