Մեզնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ(ֆր.Apres nous le deluge)
Այս արտահայտությունը սխալմամբ վերագրում են ֆրանսիացի թագավոր Լյուդովիկ 15-րդին :Սակայն,ինչպես վկայում են իրենց հուշագրություններում նրա
ժամանակակիցները, այս խոսքերի հեղինակն է նրա սիրուհին՝Ժաննա Անտուանետտա Պուասոն մարկիզուհի դը Պոմպադուրը: Ռասբախի մոտ պրուսական բանակի կողմից ֆրանսիական զորքի կրած ծանր,ջախջախիչ պարտությունից հետո այս արտահայտությունն է արել մարկիզուհին, որպեսզի մխիթարի թագավորին ...
Շուտով այս խոսքերը դարձան արքայական շրջապատի ոչ պաշտոնական կարգախոսը,որը հայտնի էր անառակ վարքով,դրամագողությամբ,հանրային շահերի խեղմամբ ...
Արտահայտության իմաստը՝ հարկավոր չէ անհանգստանալ և հոգ չէ,թե ինչ կասի պատմությունը կամ սերունդները մեր մասին..հարկավոր է ապրել այսօրվա օրով...ներկայով...
Գործածվում է որպես հեգնական մեկնաբանություն «ժամանակավորապեսների » վարքագծին,մտայնությանն ու մտային ուղղվածությանը... նաև «եսասեր սպառողներին» :
Այս արտահայտությունը մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ արտասանած կլինի..
Իսկ գիտեք,թե ով է հեղինակը...???
Ֆ.Մ. Դոստոևսկին է ... «Идиот-Ապուշը» վեպից է...
նշանակությունը...Հեղինակին անհանգստացնում էր մարդու ճակատագիրը այս կատաղի , անհոգի աշխարհում ,,,և համոզված էր,որ աշխարհն ունի փրկության կարիք,,,
ահա,իսկական հանելուկ - գլուխկոտրուկ է այս արտահայտությունը ... և բառացիորեն կարելի է հասկանալ... կյանքն իր բոլոր գեղեցիկ ու առողջ դրսևորումններով Գեղեցիկ է ... իսկ տգեղ այլանդակություն է միայն ցավը,հիվանդությունը , մահը... և...
Ճշմարիտ գեղեցկությունը թերևս հարմոնիան է..ներդաշնակությունը ,որի վրա է հիմնվում տիեզերական հավասարակշռությունը.... իսկ գլխավոր հարմոնիան դա հոգեկան հարմարավետությունն ու ներքին հավասարակշռված վիճակն է...
,,,,ամեն մեկը հասկանում և գնահատում է գեղեցիկը իր անձնական ընկալման ,զգացողության միջոցով ...
մի խոսքով...անվերջ կարելի է ծավալվել այս արտահայտության շուրջ :))
իսկ կփրկի... ??
և ինչ է գեղեցկությունը..??ինչու են նրան աստվածացնում մարդիկ...? որոնք են նրա թույլ և ուժեղ կողմերը...??ընդունակ է գեղեցկությունը վերափոխել մարդուն ու փրկել նրան ?? թե..?գեղեցկությունն ավելի շատ ունի պաշտպանության կարիք..
Комментариев нет:
Отправить комментарий