Мой список блогов

воскресенье, 15 июля 2012 г.

Կանաչ փերի....

Նկ.Օնորե Դոմյե,Գիշերային Երազողները

Աբսինթ(օշինդրօղի)...(Կար 
ժամանակ ,երբ չգիտես ինչու, այս բառը նույնացնում,կապում էին էլիտարի,բոհեմականի ,տրանսցենդենտալի հետ  ... ) առաջինն այն փորձել է ֆրանսիական մտավորականությունը...


Նկ.Օնորե Դոմյե,Այս Մարդը...


Այդ թունդ ըմպելիքը գրավում էր արվեստի աշխարհին պատկանող  մարդկանց ուշադրությունը..Նրանք համարում էին,որ « La fee verte-կանաչ փերին » կամ  «աբսինթի կանաչ կրակը» խթանում է ստեղծագործական գործընթացներն ու «ենթագիտակցությունից  պոկում  քնած երևակայությունը»:


19-րդ դարի կեսերից սկսած աբսինթը դարձավ ամենանորաձև սպիտային խմիչքը...Իհարկե ,նրա հրաշագործ ազդեցությունը չափազանցված էր....

четверг, 12 июля 2012 г.

«Շուն» Դիոգենես


Ժան - Լեոն Ժերոմ,Դիոգենես


Դիոգենես Սինոպացի (412-323 մ.թ.ա.)...վտարանդի փիլիսոփա...Cynic-i դպրոցի հիմնադիր  Antisthenes-i աշակերտը:

 Մի անգամ ,երբ Antisthenes-ը գավազանով սաստեց Դիոգենեսին ,վերջինս խոնարհեց գլուխն ու ասաց. «Խփիր,բայց դու չես գտնի ավելի ամուր փայտ, որով հնարավոր կլինի վռնդել ինձ, քանի դեռ ինչ-որ բան չես ասել...»:
Այդ օրվանից նա դարձավ   Antisthenes-ի աշակերտը և լինելով վտարանդի,գաղթական՝ շատ պարզ կյանք էր վարում:

четверг, 5 июля 2012 г.

Գյոթե « Ֆաուստ»


Նկ.Մ.Վրուբել,Ֆաուստի և Մեֆիստոֆելի թռիչքը

հատվածներ...

-Այդ կինն ո՞վ է:
-Լիլիթն է:
-Ո՞վ:
-Լա՛վ նայիր,տե՛ս ՝
Ադամի կինն է առաջին :
Զգույշ նրա ճոխ վարսերից.կկործանվես
Միակ զուգսը այդ հյուսերն են ՝փռված մարմնին
Եթե ձեռք տա դրանց մի այր երիտասարդ,
Էլ պոկ չի գա ,արդեն գերին է հնազանդ...

Ծունկի կգան իմ առջև դեռ
Սատանաներ ու պոետներ...
Ջոն Կոլիե,Լիլիթ

..Շղթայված են ոտքերն ասես
Խոստովանեմ ,այնպես է ինձ հիմա թվում ,
Նման է նա իմ Քրեթխենին ՝քնքուշ ու հեզ...


понедельник, 2 июля 2012 г.

Սերգեյ Եսենին Չեմ ցավում

Չեմ ցավում ,լալիս,չեմ կանչում խոսքով,-
Ողջը ծխի պես քամին կտանի:
Ես՝ արդեն պատված խամրումի ոսկով,
Էլ չե՜մ լինելու երբեք պատանի:

Հիմա այլևըս այնպես չես խփի,
Այնպես չես զարկի,սիրտ իմ ցրտահար,
Կեչու շոր հագած հողն էլ չի խաբի,
Որ ոտաբոբիկ շրջեմ անդադար:

воскресенье, 1 июля 2012 г.

Amicus Plato, sed magis amica est veritas...Պլատոնը ընկերս է,բայց...

Պետություններն այնքան ժամանակ չեն ազատվի աղքատությունից ու փորձանքներից ,քանի դեռ դրանք չեն ղեկավարի փիլիսոփաները:Պլատոն
Նկ.Ռաֆայել,Պլատոն(դա Վինչիի դիմագծերի նմանությամբ  )


Հատկանշական է ,որ մինչ Պլատոնի (իսկական անունը անունըԱրիստոկլես)հետ հանդիպումը Սոկրատեսը 
այսպիսի երազ է տեսնում.« Մի  երիտասարդ 
ու գեղեցիկ կարապ  նստած  էր ծնկներին ...
հանկարծ  ճերմակ կարապը,   մի  
հրաշալի ճիչ արձակելով, թափահարում է 
 հզոր թևերն ու     վեր սլանում »: 
Սոկրատեսի երազն ասես   կանխազգացում էր 
 Պլատոնի աշակերտության  և ապագայում
 նրանց  բարեկամության մասին.......

суббота, 30 июня 2012 г.

Մերկ ճշմարտություն-Nuda Veritas (Խոսքի պատմություն-ից)

Նկ. Ա. Կաբանել
Մերկ ճշմարտություն-Nuda Veritas
Файл:1863 Alexandre Cabanel - The Birth of Venus.jpg
Այս խոսքերը հռոմեացի բանաստեղծ Հորացիուս Ֆլաքուսի (Quintus Horatius Flaccus 65-8 թ. Ք.Ա.)ներբողից են ...
Ինչո՞ւ մերկ....

понедельник, 25 июня 2012 г.

Յուպիտեր ,դու զայրանում ես,,,,ուրեմն դու սխալ ես ( իրավացի չես...:)))




  • Խոսքի պատմություն...

  • Յուպիտեր ,դու զայրանում ես,,,,ուրեմն դու սխալ ես ( իրավացի չես...:)))

    Այս արտահայտությունը հույն գրող Lucian-ի երգիծանքից է ..
    ... Զայրացած Յուպիտերը ,չկարողանալով համոզել Պրոմեթևսին,դիմում է վերջին «փաստարկին». կայծակնահար անել իր հակառակորդին....
    Պրոմեթևս ասեց.«Եթե դու պատասխանի փոխարեն  մեկնում ես ձեռքդ   «կայծակին »-ուրեմն դու սխալ ես»

    Այս արտահայտությունը սովորաբար  օգտագործվում է հեգնանքով  և հասցեագրված է նրան ,ով վեճի մեջ ավելորդ տաքանում է ,դրանով իսկ ցույց տալով ,որ բացի հույզերից այլ փաստարկներ չունի և չի կարող ապացուցել իր իրավացի (ճիշտ) լինելը ,անմեղությունը և այլն ...

    Նկ. Դյուրեր
    Дюрер. Поклонение Богу и Агнцу

    четверг, 14 июня 2012 г.

    Միֆ է ,թե՞....


    Ի՞նչ համեմատություններ են առաջանում,երբ լսում եք   հավատարմություն բառը...և ի՞նչ արտահայտության հետ եք  կապում,համեմատում...Չեմ կասկածում, առաջինը ձեր մտքով կանցնի «կարապի հավատարմություն» արտահայտությունը.....

    Եվրոպան կարող է սպասել...))) ....No Comment ;))



    Եվրոպան կարող է սպասել
    Այս արտահայտությունը պատկանում է ռուս  կայսր Ալեքսանդր 3-րդին,որը արևմտյան տերություններին վերաբերվում էր առանց իր նախորդներին բնորոշ սովորական պիետետի՝ակնածանքի,համարելով ,որ այդ երկրների ողջ քաղաքականությունը ուղղված է այն բանին,որ  Ռուսաստանն  օգտագործեն սոսկ  սեփական շահերի համար ..