Мой список блогов

четверг, 7 июня 2012 г.

Ավրելիոս Օգոստինոս(Ավգուստինոս Երանելի)

Նկ.Բրեյգել


«Մարդու հոգին նման է Աստծո հոգուն»
Ըստ Օգոստինոս Երանելու,
եթե մարդու հոգին իր «կառուցվածքով» Աստծո հոգու ճիշտ կրկնօրինակն է ,ուրեմն այն իր մեջ պարունակում  է մարդուն հասանելի ողջ աստվածային իմաստությունը...
Հետևաբար ,աշխարհը ճանաչելու համար մարդն առաջին հերթին  ինքն իրեն պիտի ճանաչի ...

Է՜հ...անհնարին բան է պահանջում Երանելին...դեռ չի գտնվել մարդկային ողջ պատմության ընթացքում «ինքն իրեն ճանաչող » որևէ մեկը ...))) 
Ու,ընդհանրապես,իմաստության փնտրտուքը «չարաչար զբաղմունք է» ,որ տվել է Աստված մարդկանց պարապ չմնալու համար...))))



Եթե դու սիրում ես մարդուն այնպիսին ,ինչպիսին կա ,ապա դու սիրում ես նրան,իսկ եթե փորձոում ես արմատապես փոխել նրան ,ապա դու սիրում ես ինքդ քեզ...

вторник, 5 июня 2012 г.

Սերգեյ Եսենին Դու ,հիմա՜ր իմ սիրտ,զուր մի տրոփիր

Դու ,հիմա՜ր իմ սիրտ,զուր մի տրոփիր:
Երջանկությունից բոլորս ենք խաբված,
Լոկ մուրացկանն է հայցում գութ կամ հաց:
Դու ,հիմա՜ր իմ սիրտ,զուր մի տրոփիր:

воскресенье, 3 июня 2012 г.

Ինչ է սովորեցնում մեզ Սոկրատեսի «Կյանքի դպրոց»-ը







  • Սոկրատեսի կենսաոճը իր փիլիսոփայության մի մասն էր...
  • «Տատմերական արվեստ»


  • Ի՞նչ է սովորեցնում մեզ Սոկրատեսի «Կյանքի դպրոց»-ը,ինչպիսի՞ն են նրանք  ՝հիմնական «սոկրատեսյան ճշմարտությունները»,որոնք երբեմն անվանում են Սոկրատեսի սկզբունքներ.

    Սոկրատես՝հունարենից թարգմանաբար՝«անխորտակելի զորություն...կամ իշխանությունը պահպանող,փրկող»:

    вторник, 29 мая 2012 г.

    Հպարտություն ... Գոռոզություն ...

    Խիղճ

    Արհամարհել մարդկանց դատը դժվար չէ,արհամարհել սեփական դատը անհնար է:
                                                                                    Ա.Ս. Պուշկին

    Խիղճը մեր ներքին դատավորն է,որն անսխալ վկայում է այն մասին, թե մեր արարքները որքանով են արժանի մեր մերձավորների հարգանքին կամ պարսավանքին:
                                                                                      Պ.Հոլբախ

    понедельник, 28 мая 2012 г.

    Աղջիկն ու ...մի մակագրություն

                                         ***** 


    1.Կյանքը թռիչք է տան կտուրից...կարող ես դառնալ հետ...? Ոչ:կարող ես փոխել նրա հետագիծը..?Ոչ:Կարող ես կանգ առնել...?Ոչ:

    пятница, 25 мая 2012 г.

    «Առակաց» -ից


    «Հիմարի ականջներին բան մի ասա,որովհետև նա կանարգէ քո խոսքերի իմաստությունը»

    «Կործանումից առաջ հպարտանում է մարդու սիրտը,իսկ փառքից առաջ գնում է խոհեմությունը»

    «Անունը ավելի ընտիր է  շատ հարստությունից. արծաթից ու ոսկուց շնորհքն է լավ»

    Մի ուտիր չարաչք մարդու հացը,և նրա կերակուրներից մի ցանկանար:Որովհետև ինչպես որ իր սրտում հաշիվներ անողն է՝այնպես է.Նա քեզ կասի.Կեր .Խմիր,բայց սիրտը քեզ հետ չի:
    Այն պատառը,որ կերել ես՝կփսխես.և դու կորցրել ես այն անուշ խոսքերդ»

    среда, 23 мая 2012 г.

    Արջի ծառայություն








  • Խոսքի պատմություն...



  • Իսկ  ի՞նչ ծառայություն   է  մատուցել արջը.
    Արտահայտությունը  Ժան Լաֆոնտենի «L’ours et l’amateur des jardins»՝ «Արջն ու պարտիզպանը»  առակից է,սակայն նա չէ այս « գաղափարի» հեղինակը,նա չի հորինել...)))
    Առակի իրական հայրենիքը Հնդկաստանն է , միայն հնդկական առակում արջի փոխարեն կապիկն է ծառայություն մատուցում...

    четверг, 17 мая 2012 г.

    Սերգեյ Եսենին Կապույտ հրդեհի բոցերը հանգան

    Կապույտ հրդեհի բոցերը հանգան,
    Մտահան եղավ հեռուն հայրենի:
    Ես սեր եմ երգում առաջին անգամ
    Եվ սկանդալն եմ թողնում վայրենի:

    Կնասեր էի չափից ավել,
    Ես ամբողջովին՝ լքված մի այգի,
    Չեմ սիրում արդեն խմել ու պարել
    Եվ կյանքս վատնել առանց արդյունքի:

    понедельник, 14 мая 2012 г.

    «Միլիոն ալ կարմիր վարդեր...»

                   
                 
                                                                       
    Նկ. Նիկո Պիրոսմանի( ნიკო ფიროსმანი) «Մարգարիտա»....Պրիմիտիվիզմ ՝ոճ գեղանկարչության մեջ...ինուիտիվ,ինքնաբուխ, պարզունակ ոճ...
    Հ.Գ. Հիշում եմ ...))) Թիֆլիսում բնակվող բարեկամներիցս մեկի տանը «այս պատկերով » մի ձեռագործ աշխատանք կար ...ամեն անգամ տեսնելիս ասում էի՝«պրիմիտիվ գործ է» ))) ,իսկ նա պատասխանում էր ՝«Մեծն Նիկոն է» ...ի նկատի ուներ ՝«Մարգարիտային»: )))
    Ավելի ուշ «գտա » Նիկոյին ...գտա ու սիրահարվեցի նրա սիրո պատմությանն ու Պրիմիտիվիզմին...այսպիսի բաներ ...))))



    «Միլիոն ալ կարմիր վարդեր...»


    Շատ քչերը գիտեն ,որ Ալլա Պուգաչովայի «Миллион алых роз» հայտնի երգը հորինվածք չէ...

     Այդ իրադարձությունը  տեղի է ունեցել վրաց ինքնուս նկարիչ Նիկո Պիրոսմանիի(Փիրոսմանաշվիլի) հետ...

    среда, 18 апреля 2012 г.

    Սերգեյ Եսենին Ես հիշում եմ


    Անգինս,թախիծով  մի անանց
    Հիշում եմ ես փայլը մազերիդ,
    Ինձ համար դժվար էր չափազանց
    Թողնել ու հեռանալ քեզանից:

    Գիշերներն եմ հիշում ես աշնան,
    Կեչի ծառն ու շրշյունն ստվերի...
    Ասենք թե կարճ էին օրերն այն,
    Երկար էր լուսնի  լույսն ավելի :