Мой список блогов
вторник, 10 апреля 2012 г.
суббота, 7 апреля 2012 г.
МОЛИТВА ВИКТОРА ГЮГО..Վ.Հյուգոյի աղոթքը
Օ, դու ,Ճշմարիտ ...Ժողովողը անվանում է քեզ Ամենազոր,Մակաբայեցիների գիրքը-Արարիչ,Եփեսացիներին ուղերձը -Ազատ,Բարուքը-Անընդգրկելի,Սաղմոսերգուն-Իմաստություն և Ճշմարտություն, Հովհաննեսը-Լույս,Թագավորաց գիրքը-Տեր:Ելիցը կոչում է քեզ Նախախնամություն,Ղևտացիք-Վեհափառ,Եզրասը-Արդարություն:Տիեզերքը-Աստված,մարդը-Հայր ,բայց Սողոմոնը տվեց քեզ Գթասիրտ անունը,որն ամենագեղեցիկն է քո բոլոր անուններից....
О Ты, Сущий!Экклезиаст именует тебя Всемогущим,Книга Маккавеев — Творцом,Послание к Ефесянам — Свободой,Барух — Необъятностью,Псалтирь — Мудростью и Истиной,Иоанн — Светом,Книга Царств — Господом.Исход называет Тебя Провидением,Левит — Святостью,Ездра — Справедливостью,Вселенная — Богом,человек — Отцом,но Соломон дал Тебе имя Милосердие,и это самое прекрасное из всех Твоих имен.
Հետաքրքիր է...Տերունական աղոթքը արամերեն...
Թող հերքեն կամ հաստատեն արամերեն իմացողները))
Հայտնի է,որ Հիսուսը քարոզել է արամերենով...
пятница, 6 апреля 2012 г.
Մոտ խաչին....հեռու Հիսուսից ...
Պատկերացրեք այս տեսարանը...
Իրար գլխի խռնված զինվորներ:Նրանց հայացքները ուղղված են ներքև ...զառ են գցում... իսկ վերևում մոռացված հանցագործն է ...նրանք վիճակ են գցում ,թե ում է հասնելու նրա թողած հագուստը...պատմուճանը,թիկնոցը...սանդալները...
Ամբողջը յուրացված է...
Իրար գլխի խռնված զինվորներ:Նրանց հայացքները ուղղված են ներքև ...զառ են գցում... իսկ վերևում մոռացված հանցագործն է ...նրանք վիճակ են գցում ,թե ում է հասնելու նրա թողած հագուստը...պատմուճանը,թիկնոցը...սանդալները...
Ամբողջը յուրացված է...
вторник, 3 апреля 2012 г.
Պյոտր Իլյիչ Չայկովսկի և Նադեժդա ֆոն Մեկք «Մի Սիրո Պատմություն» շարքից
Այդ զարմանալի կնոջը,որին հիացնում էր ռուս մեծ կոմպոզիտորի տաղանդը,որը դարձավ նրա բարի հովանավորուհին ու պաշտպանը ,սիրահարվելով նրան ու երկար տարիներ երազելով նրա մասին, այդպես էլ բախտ չի վիճակվում դառնալ Չայկովսկու ո՛չ կինը,ո՛չ սիրուհին ,ո՛չ էլ սիրեցյալը...նա ընդմիշտ մնաց նրա գաղտնի ընկերուհին ,խորհրդատուն , հոգեպես մոտ ու հարազատ անձնավորություն ,որը կիսում էր կոմպոզիտորի կյանքի դառնություններն ու ողբերգությունը,որոնց նա կարող էր հաղորդակից դարձնել միայն ամենահավատարիմ ,անկեղծ ու անձնվեր բարեկամնեերին... (Պյոտր Իլյիչ Չայկովսկին անտարբեր էր կանաց հանդեպ.... Նա «կապույտ խաղերի սիրահար էր» ...Դա նրան հոգեկան մեծ տառապանք էր պատճառում ....և նա խորապես դժբախտ էր զգում իրեն ...) :
воскресенье, 1 апреля 2012 г.
Վիկտոր Հյուգո և Ժյուլիետ( Ջուլիետ) Դրուե «մի սիրո պատմություն» շարքից
суббота, 31 марта 2012 г.
Ի ՞նչ է բիոնիկան
Բիոնիկա...բոլոր «փնտրտուքները » չգիտես ինչու բերում են ինձ մոտ,իմ բլոգ...:)) այո ..այո...))) երևի ինչ -որ մի գրառման մեջ հիշատակե ՞լ եմ բիոնիկա բառը...արդեն չեմ հիշում ...
Ի ՞նչ է բիոնիկան...Կփորձեմ պատասխանել պարզ ու հասկանալի ...
Հունարենից թարգմանաբար՝ կյանքի տարր..բառացիորեն ՝ կենսունակ:
четверг, 29 марта 2012 г.
23 տարեկան.... ու դեռ ոչինչ չի արված անմահության համար...
23 տարեկան.... ու դեռ ոչինչ չի արված անմահության համար...
Արտահայտությունը Շիլլերի «Դոն Կառլոս» պիեսից» է:
Բայց վկայություններ ,որ Դոն Կառլոսը՝ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 2-ի որդին ,երբևիցե արտասանել է այս բառերը՝ չկան....
среда, 21 марта 2012 г.
Սերգեյ Եսենին Վաղ հասակից է երևում
Վաղ հասակից է երևում արդեն,
Ինչ որ հոգուդ մեջ ապրում է ու կա,
Թե չդառնայի կյանքում բանաստեղծ,
Գուցե լինեի գող ու սրիկա:
Ցածր հասակով ու նիհարավուն,
Բայց տղերքի մեջ միշտ քաջ էի ես
Եվ հաճախ էի վերադառնում տուն,
Կռվում արնոտած թե քիթ ,թե երես:
Ինչ որ հոգուդ մեջ ապրում է ու կա,
Թե չդառնայի կյանքում բանաստեղծ,
Գուցե լինեի գող ու սրիկա:
Ցածր հասակով ու նիհարավուն,
Բայց տղերքի մեջ միշտ քաջ էի ես
Եվ հաճախ էի վերադառնում տուն,
Կռվում արնոտած թե քիթ ,թե երես:
вторник, 20 марта 2012 г.
Բոդլեր ,Դը Լիլ, Պոլ Էլյուար,Թ. ԳՈԹԻԵ, Վեռլեն,Մյուսե,Ժակ Բրել
Նկ.Ռենուար
Թեոֆիլ Գոթիե
Համբույրի մը մեջ՝Ալյակն...
Համբույրի մը մեջ ՝ալյակն ի վշտեր
Կըսե ծովեզեր.
Իբրև սփոփանք վարդերուն վայրի
Այգն արցունք ունի.
Խորունկ հեծեծանքն իրիկվան հովին
Կը լըսե նոճին,
Ինչպես բևեկնին՝վշտալից վուվուն
Աղավիներուն ՝
La Poésie Française Ֆրանսիական
Պոեզիա
Երևանի Համալսարանի Հրատարակչություն
1984
Թեոֆիլ Գոթիե
Համբույրի մը մեջ՝Ալյակն...
Համբույրի մը մեջ ՝ալյակն ի վշտեր
Կըսե ծովեզեր.
Իբրև սփոփանք վարդերուն վայրի
Այգն արցունք ունի.
Խորունկ հեծեծանքն իրիկվան հովին
Կը լըսե նոճին,
Ինչպես բևեկնին՝վշտալից վուվուն
Աղավիներուն ՝
Подписаться на:
Сообщения (Atom)