Мой список блогов

четверг, 2 февраля 2012 г.

Հետաքրքիր տխուր փաստեր....

Միայն թե չասեք.ճակատագիրն  էր այդպիսին ... ճակատագիրն ինձ համար միշտ էլ եղել է ըտրություն...ընտրության լայն  հնարավորություն  ունի  մարդը,եթե ,իհարկե,  չի դառնում սեփական   հուսահատության,անզորության ,վախի ,մեծամտության ,ինչու չէ,նաև քաղաքավարության , պայմանականությունների ու հանգամանքների    զոհն ու ստրուկը ....
 Բայց այս կերպ   լցնե՞լ «ունայնության փոսը»...ուղղակի անհեթեթություն է...անկարող եմ թաքցնել ժպիտս :») 
Իսկապես .ունայնություն ՝ունայնության ...

Տխուր հետաքրքիր փաստեր ....

среда, 1 февраля 2012 г.

Հետաքրքիր պատմություններ,փաստեր Ավտո-ների մասին))))


Դինո 246GT մոդելը եզակի էր այն բանով,որ նրա վրա չկար Ֆերրարիի ոչ մի լոգո....նա ի հայտ է գալիս որպես մատչելի  «կրտսեր» ապրանքանիշ,բայց իր   12000 դոլլարանոց   գնացուցակով  նա 1969թ դրությամբ   երեք անգամ  թանկ էր, քան Jaguar XJ6:
Ֆերրարիի որդին՝Ալֆրեդինոն ,կամ ՝պարզապես «Դինո»-ն 1956թ 24 տարկան հասակում  մահանում է մկանային դիստրոֆիայից ...պատմում են ,որ այդ օրվանից ի վեր Ֆերրարին գրեթե ամեն օր այցելում էր որդու շիրիմին..

Ամուսնության մասին

Vasily Pukirev - Неравный брак - Google Art Project.jpg
Նկ. Վասիլի Պուկիրև . «Անհավասար ամուսնություն»

Ամուսնության մասին



Խելամի՜տ կին: Եթե դու ցանկանում ես ,որ ամուսինդ ժամանակն անցկացնի քեզ հետ ,ապա հոգ տար այն մասին,որպեսզի նա ուրիշ մի տեղ չգտնի այդքան հաճելի բավականություն ու քնքշություն:
                                                       Պյութագորաս


Ամուսնացիր՝ ինչ էլ որ լինի:Եթե լավ կին հանդիպի՝ կլինես բացառություն,իսկ եթե վատը՝ կդառնաս փիլիսոփա:
                                                          Սոկրատ

вторник, 31 января 2012 г.

Ես հրեշտակ չեմ եղել ,,,,,

          
Հիմա գիշեր է :Ծննդյան գիշեր:Իմ փոքրիկ ամրոցի բոլոր անզեն պահապանները քնել են :Քնած են և եղբայրդ ու քույրդ:Նույնիսկ մայրդ արդեն քնել է :Ես քիչ մնաց արթնացնեի այդ նիրհող թռչնակներին ,մինչև կհասնեի իմ այս աղոտ լուսավորված սենյակը:
Ինչքան հեռու եմ քեզանից ,բայց թող կուրանան աչքերս ,թե քո պատկերը թեկուզ մի ակնթարթ հեռանում է աչքիս առաջից :Նա այնտեղ է `իմ սեղանին,այստեղ` սրտիս մեջ:Այստեղ `հեքիաթային

понедельник, 30 января 2012 г.

Ինչո՞ւ գրեցի այս մասին...


 Մի ճամփորդ մոտենում է Սոկրատեսին ու հարցնում,թե արդյոք ճիշտ ճանապարհով է գնում  Աթենք.
-Ճիշտ ես գնում ,բարեկամ,Աթենքը մեծ քաղաք է ,կողքով չես անցնի,-պատասխանում է Սոկրատեսը:
-Իսկ ինչպիսի՞ մարդիկ են աթենացիները,-հետաքրքրվում է օտարականը:
-Դե,-պատասխանեց Սոկրատեսը,-ասա ինձ որտեղից եք և ինչպիսի մարդիկ են բնակվում այնտեղ,որտեղից եկել ես :
-Արգոսից եմ : ՈՒրախ եմ ու հպարտ տեղեկացնելու,որ Արգոսում շատ բարյացկամ,ուրախ,բարի,առատաձեռն մարդիկ են ապրում,-պատասխանեց  ճանապարհորդը:
-Ես  էլ ուրախ եմ քեզ տեղեկացնելու,բարեկամ,որ Աթենքում էլ այդպիսի  մարդիկ են ապրում:

суббота, 28 января 2012 г.

Չկարողացա անտարբեր ձևանալ...:))

Invictus maneo...Մնում եմ անպարտելի.ահա իսկական տղամարդու կարգախոսը…

   Չկարողացա անտարբեր ձևանալ ու շրջանցել օրվա խորհուրդը... :)) Կշնորհավորեմ  Տղամարդկանց... Իսկական Տղամարդկանց ...այս բառի ամենագեղեցիկ,ամբողջական ու ճշմարիտ իմաստով.....
Բայց դա կանեմ յուրովի..:))

пятница, 27 января 2012 г.

ՇԱՌԼ ԲՈԴԼԵՐ


Բոդլերը  առաջին տեսանողն է,բանաստեղծների արքան ,իսկական Աստված:Բայց դե նա էլ արհեստական միջավայրում ապրեց ,և նրա ձևը ,որ շատ  են փառաբանում ,աղքատիկ է:Անհայտի գյուտերը նոր ձևեր են պահանջում: 

Սա Արթյուր Ռեմբոի կարծիքն է ....նրանից լավ հաստատ  չեմ ասի...))))

среда, 25 января 2012 г.

Սիրո՞ւմ եք գրել նամակներ...


Սիրո՞ւմ եք գրել նամակներ:Իսկ ստանա՞լ:Անշուշտ,բոլորը...
Նամակներ,նամակներ,որոնք պարզապես նամակներ (sms)չեն...այլ ծանոթ ձեռագիր.....սպիտակ թղթի վրա շաղ տված մարգարիտներ...աղոթքաբույր բառերի մեջ ծրարված հոգի...հոգատարությամբ,բարությամբ,ջերմությամբ կնիքված...աշխարհի չափ ուրախացնող ...երջանկություն ավետող նամակներ.......

Վլադիմիր Վիսոցկի և Մարինա Վլադի... «Մի սիրո պատմություն» շարքից



Նա սիրահարվեց նրան...
Նա այդ ժամանակ ապրում էր Փարիզում,Ռոբեր Օսեյնի կինն էր...կինոաստղ...նկարահանվում էր Մարչելո Մաստրոյանիի,Մարլոն Բրանդոյի հետ...նրա մասին կարելի էր երազել ՝ինչպես երկնքի ամենապայծառ աստղի...Նա էլ երազում էր...

вторник, 24 января 2012 г.

Անապատի մեջ կանչողի ձայնը ...


Ալեքսանդր Մակեդոնացին հերոս է...բայց ինչո՞ւ կոտրել աթոռները... (Գոգոլի «Ревизор»-ից .Александр Македонский герой ,но зачем же стуля ломать?)
Իմ սիրած արտահայտություններից մեկը... :))
Օգտագործվում է  կատակով ,որպես մեկնաբանություն ինչ-որ մեկի չափազանց խանդավառությանը,ոգևորությանը, հափշտակվածությանը ՝լինի  դա բանավեճ..վեճ և այլն:Իսկապես..ինչո՞ւ չափն անցնել:))