Մի ճամփորդ մոտենում է Սոկրատեսին ու հարցնում,թե արդյոք ճիշտ ճանապարհով է գնում Աթենք.
-Ճիշտ ես գնում ,բարեկամ,Աթենքը մեծ քաղաք է ,կողքով չես անցնի,-պատասխանում է Սոկրատեսը:
-Իսկ ինչպիսի՞ մարդիկ են աթենացիները,-հետաքրքրվում է օտարականը:
-Դե,-պատասխանեց Սոկրատեսը,-ասա ինձ որտեղից եք և ինչպիսի մարդիկ են բնակվում այնտեղ,որտեղից եկել ես :
-Արգոսից եմ : ՈՒրախ եմ ու հպարտ տեղեկացնելու,որ Արգոսում շատ բարյացկամ,ուրախ,բարի,առատաձեռն մարդիկ են ապրում,-պատասխանեց ճանապարհորդը:
-Ես էլ ուրախ եմ քեզ տեղեկացնելու,բարեկամ,որ Աթենքում էլ այդպիսի մարդիկ են ապրում: