Քաղաքական պոռնիկներ ( քաղաքական պոռնկություն)-արտահայտությունը բնորոշ էր 20-րդ դարասկզբի Ռուսաստանի ձախ կուսակցության հրապարակախոսների լեզվին...
Արտահայտությունը հայտնի դարձավ «Լենինը հոկտեմբերին» ֆիլմից հետո:Ֆիլմում Լենինը, կարդալով Զինովևի և Կամենևի հոդվածը մենշևիկյան «Новая жизнь» թերթում ,բացականչում է.«Ահա ընկեր Վասիլի, հիացի՛ր,թե ինչպես այդ կեղծավորները,այդ քաղաքական պոռնիկները դավաճանեցին մեզ....»:
նշանակությունը՝«թեթև վարքի» ...))) անսկզբունք քաղաքական գործիչներ ,ովքեր հանուն սեփական շահի պատրաստ են հրաժարվել պատվից ,խղճից ու բարձր արժեքներից ...
Լրագրային բադեր
Մի գիտնական շուկայում գնեց քսան բադ : Հրամայեց անմիջապես մորթել,կտրատել մանր կտորների և դրանցով կերակրել մնացած բանդերին:Մի քանի րոպե անց նա կրկնեց նույնը մյուս բադի հետ և շարունակեց այսպես մինչև մնաց մի բադ,որն այս կերպ խժռեց իր 19 ընկերուհիներին:
Այս գրառումը թերթում տպագրել էր բելգիական երգիծաբան Կորնելիսսեն ,որպեզսի ծանակի դյուրահավատ հասարակությանը:Այդ օրվանից կեղծ լուրերը կոչվեցին «газетными утками».-«լրագրային բադեր»...)))))
Ամեն նոր՝ լավ մոռացված հինն է...))))
Այս արտահայտությունն իբր արել է ֆրանսիայի թագուհի Մարի -Անտուանետտի դերձակուհին,երբ մի փոքր նորացրել է թագուհու հին զգեստն ու առաջարկել նրան...թագուհին սիրով ընդունել է այն,իսկ դերձակուհին ասել է վերոհիշյալ խոսքերը:
Իրականում այս արտահայտության հեղինակն է ֆրանսիացի գրականագետ Ժակ Պեշեն:
Комментариев нет:
Отправить комментарий