Мой список блогов

суббота, 7 января 2012 г.

Մի պատմություն...

Ամերիկայում անկախության համար մղված պատերազմի  ժամանակ մի փոքր զորամասի հրամանատար անդադար  կարգադրություններ էր  անում զինվորներին:Հարկավոր էր շատ ծանր հրանոթը տեղադրել պահանջված վայրում՝ ամրությունների գագաթին: Գրեթե  անհնար էր բարձրացնել
այդ ծանրությունը: Հրամանատարն անվերջ քաջալերում է զինվորներին...Այդ ժամանակ նրանց կողքով ,առանց զինվորական համազգեստի, մի սպա էր անցնում : Նա մոտեցավ հրամանատարին ու հարցրեց,թե ինչու չի օգնում իր զինվորներին:Տղամարդը շուռ եկավ և հպարտորեն պատասխանեց.
-Սըր,ես կապրալ եմ...
-Օ՜,նույնիսկ այդպես,ես չգիտեի ,խնդրում եմ ներեք,պարոն  կապրալ,-պատասխանեց սպան,ապա իջավ ձիուց  ,բռնեց պարանն  ու  զինվորների հետ միասին սկսեց  ձգել  այն ամբողջ ուժով   ...

Երբ հրանոթը տեղադրված էր պահանջված վայրում ,սպան շուռ եկավ դեպի փոքրիկ «մեծ» մարդն ու ասաց՝«Պարոն կապրալ,եթե կունենաք  սրա նման  ծանր ուրիշ աշխատանքներ  և   չեն բավականացնի  մարդիկ ,անպայմա  մարդ ուղարկեք ձեր գերագույն գլխավոր հրամանատարին կանչելու համար....ու ես ուրախությամբ  կգամ ձեզ օգնելու...»:
Կապրալն ապշած էր ....Այն մարդը ,որն օգնեց իր  զինվորներին, Ջորջ Վաշինգտոնն էր....

P.S. Հիրավի...իսկական մեծությունը  խոնարհ է լինում.... և մեծապես բարի...

4 комментария:

  1. մարդ որքան խելացի է լինում, այնքան էլ համեստ է լինում: Նույնն այստեղ է, մարդ ինչքան մեծ է, այնքան էլ հասարակ է...

    ОтветитьУдалить
  2. Հարստությունը, մեծամտությունը, գոռոզությունը չէ, որ պետք է բարձրացնեն մարդուն, այլ հենց խոնարհությունն ու բարությունը:
    Մեծ հաջողություների հասած զորավարները, եթե չքայլեին իրենց զիմվորնեիրի հետ կողք-կողքի, ապա նման հաջողություններ չէին ունենա:

    ОтветитьУдалить
  3. Ուսուցանող պատմություն է...Նման պատմությունները անհրաժեշտ է կարդան նաև այժմյան "կապրալները"... Իսկապես մեծ մարդը պարզ է ու հասարակ...
    Խորը գետը անաղմուկ է լինում...

    ОтветитьУдалить