Мой список блогов

Показаны сообщения с ярлыком Քաղաքական պոռնիկներ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Քաղաքական պոռնիկներ. Показать все сообщения

вторник, 10 января 2012 г.

Քաղաքական պոռնիկներ....Լրագրային բադեր







  • Խոսքի պատմություն...

  • Քաղաքական պոռնիկներ ( քաղաքական պոռնկություն)-արտահայտությունը բնորոշ էր 20-րդ դարասկզբի  Ռուսաստանի  ձախ կուսակցության հրապարակախոսների լեզվին...

    Արտահայտությունը հայտնի դարձավ «Լենինը հոկտեմբերին» ֆիլմից հետո:Ֆիլմում Լենինը, կարդալով Զինովևի և Կամենևի հոդվածը մենշևիկյան «Новая жизнь» թերթում ,բացականչում է.«Ահա ընկեր Վասիլի, հիացի՛ր,թե ինչպես այդ կեղծավորները,այդ քաղաքական պոռնիկները դավաճանեցին մեզ....»:

    նշանակությունը՝«թեթև վարքի» ...))) անսկզբունք քաղաքական գործիչներ ,ովքեր   հանուն սեփական շահի  պատրաստ են հրաժարվել պատվից ,խղճից ու բարձր արժեքներից ...

    Լրագրային բադեր 

    Մի գիտնական շուկայում  գնեց քսան բադ : Հրամայեց անմիջապես մորթել,կտրատել մանր կտորների  և դրանցով  կերակրել մնացած բանդերին:Մի քանի րոպե անց նա կրկնեց նույնը մյուս բադի հետ և շարունակեց  այսպես   մինչև մնաց մի բադ,որն այս կերպ խժռեց  իր 19 ընկերուհիներին:
    Այս գրառումը թերթում տպագրել էր  բելգիական երգիծաբան Կորնելիսսեն ,որպեզսի  ծանակի դյուրահավատ հասարակությանը:Այդ օրվանից կեղծ լուրերը կոչվեցին «газетными утками».-«լրագրային  բադեր»...)))))



    Ամեն նոր՝  լավ մոռացված հինն է...))))


    Այս արտահայտությունն իբր արել է ֆրանսիայի թագուհի  Մարի -Անտուանետտի դերձակուհին,երբ մի փոքր նորացրել է թագուհու հին զգեստն ու առաջարկել նրան...թագուհին սիրով ընդունել է այն,իսկ դերձակուհին ասել է վերոհիշյալ խոսքերը:
    Իրականում այս արտահայտության հեղինակն է ֆրանսիացի գրականագետ  Ժակ Պեշեն: