Ռուբենս,Կլեոպատրա
Խոսքի պատմություն...-ից
Կյանքը պայքար է
Դե, իհարկե , կյանքը փորձություն է...պայքար ,անհավասար պայքար ,որը շատ հաճախ դատապարտված է ձախողման ... պարտության .... մի կողմից մինչև ատամները հազարամյակների իմաստությամբ,խարդավանքներով,որոգայթներով,խորամանկությամբ ,ծուղակներով ու էլի շատ ու շատ «առաքինություններով » զինված կյանք ,իսկ մյուս կողմից մենք՝ «հողմաղացների » դեմ մարտնչող անմարտունակ,անպաշտպան,թույլ,անզոր ու երբեմն էլ շատ վախկոտ մարտիկներ ...))))
Այո...կյանքը պայքար է ...Եվ ,եթե նույնիսկ չենք պարտվում այդ դաժան պայքարում ՝չի նշանակում ,որ հաղթել ենք (կարևորը ՝չհանձնվենք)...կամ էլ ՝ հակառակը...)))
Լավ ,ինչևէ .... նոր բան չասեցի... բավական է նայել ,թե ինչ է կատարվում համաշխարհային «պոռնկանոցում»՝քաղաքականության մեջ ....և ամեն ինչ պարզ է դառնում......
Բացի «հողմաղացներից », սրտանց պատերազմել,պայքարել ես ուզում «արևի տակ քո տեղի» ... անարդար օրենքների,ներքին թշնամիների ու բռնակալների ,իշխանավորների կամայականությունների...արտաքին թշնամիների .....ու էլի շատ ու շատ երևույթների դեմ...))