Այդ մասին ուղիղ չեն խոսում...
Բուդդայի մոտ մի մարդ հարցմունքով. կա՞ Աստված ..... Հավերժական հարց...
Բուդդան նայեց նրան սևեռուն հայացքով և ասաց.
-Երբ երիտասարդ էի շատ էի սիրում ձիեր ու տարբերում էի նրանց չորս տեսակները...
-Առաջին տեսակը ամենահիմար ու համառ ձին է,որքան էլ հարվածես մտրակով ,միևնույնն է նա չի լսի քեզ...և սրանք շատ են...Այդպիսին են նաև մարդկանցից շատերը...
-Ձիու երկրորդ տեսակը լսում է,բայց միայն հարվածից հետո...Նման մարդիկ էլ շատ կան...
-Կա նաև երրորդ տեսակը...նրան հարվածել պետք չէ...Դու պարզապես ցույց ես տալիս մտրակն , ու դա էլ բավական է նրա համար...
-Իսկ չորորդ տեսակը շատ հազվադեպ հանդիպող տեսակ է...նրան բավական է նաև մտրակի ստվերը...
Հետո նրանք երկար լռեցին...
Մարդը վեր կացավ,հայտնեց երախտագիտությունն ու հեռացավ...
Աշակերտներն ապշած հարցրին Բուդդային.
-Ուսուցիչ,նա ձեզանից Աստծո մասին էր հարցնում ,դուք՝ ձիերի մասին խոսեցիք.,..իսկ հետո խորասուզվեցիք լռության մեջ...
Բուդդան պատասխանեց.
-Ես ձիերի մասին չէի խոսում...ես աստվածայինի մասին էի խոսում...Բայց այդ մասին ուղիղ չեն խոսում...
Երբ տեսա ,թե ինչ ձիով էր եկել այդ մարդը հասկացա ,որ այդպիսի ձի կարող է ընտրել իսկական գիտակը...
Ահա,թե ինչու խոսեցի ձիերի մասին...դա այն լեզուն էր ,որը կարող էր նա հասկանալ...և հասկացավ... նա հազվագյուտ մարդ էր...Նրան բավական էր նաև մտրակի ստվերը...իսկ, երբ փակեցի աչքերս ,նա հասկացավ ,որ բարձրագույնի մասին խոսել չի կարելի...նրա մասին միայն կարելի է լռել... և այդ լռության մեջ էլ ճանաչվում է այն...սա մշտագո փորձ է... և դուրս է մտքի սահմաններից...
(())
Մի անգամ Բուդդան ասաց.
-Ձեզ ոչինչ չի օգնի...և տեղ չկա թաքնվելու երկու բանից ՝ձեր գործողությունների արդյունքից ու մահից...
-Ի՞նչ անել ,-հարցրին նրան.
Նա պատասխանեց.
-Եղեք գիտակցող:
Նրան խնդրեցին պարզաբանել...Եվ նա պատմեց այս առակը.
Մի ճանապարհորդ հանդիպեց վագրի...Նա վազեց ,որքան ուժ կար ոտքերում ,իսկ վագրը՝նրա հետևից...
Հասնելով անդունդի եզրին՝ մարդը գլորվեց ներքև,բռնեց վայրի որթատունկի արմատից և կախվեց ...Վագրը վերևից նրան էր նայում ...Մարդը վախից դողալով նայեց ներքև և տեսավ մի ուրիշ վագր ,որը հետևում էր իրեն...Միայն որթատունկն էր պահում նրան...Հանկարծ մարդը նկատեց հասած ,հյութեղ մի գետնամորի...Նա այնպես ապրել էր ուզում...մի ձեռքով բռնվելով որթատունկից ՝քաղեց գետնամորին ...ու վայելեց...))»Ա՜խ,որքան համով էր...
Հետևից վազող վագրը անցյալն է...ներքևում սպասողը՝ ապագան...որթատունկը՝ մտորումները...գետնամորին՝ համը կյանքի...Մեզ չափից դուրս շատ է զբաղեցնում այն ,ինչ եղել է և այն ,ինչ պիտի լինի...Վազելով սրանց հետևից՝ մենք բաց ենք թողնում կյանքը... չզգալով համը կյանքի...
(())
Բուդդայական առակ
Մի անգամ Բուդդան իր աշակերտների հետ անցնում էր մի գյուղի մոտով...Գյուղի բնակիչները տներից դուրս թռան և շրջապատելով Բուդդային ու աշակերտներին՝ սկսեցին վիրավորել,անիծել,հայհոյել նրանց....Ստացած վիրավորանքներից այրվում էին աշակերտները.նրանք պատրաստ էին պատասխան տալու,սակայն Բուդդայի ներկայությունը նրանց հանգստություն էր ներշնչում ....
Բուդդայի խոսքերը շփոթեցրին թե՛ գյուղացիներին ,թե՛ աշակերտներին...
Նա դիմեց իր աշակերտներին.
-Դուք հիասթափեցրիք ինձ:Այս մարդիկ իրենց գործն են անում :Նրանք զայրացած են: Նրանց թվում է ,թե մենք նրանց կրոնի և բարոյական արժեքների թշնամին ենք :Այս մարդիկ վիրավորում են ինձ ,ու դա բնական է:Բայց ինչու ՞ դուք զայրացաք:Դուք թույլ տվեցիք մարդկանց շահարկել ձեզ:Մի՞թե դուք ազատ չեք:
Գյուղի բնակիչները չէին սպասում նման արձագանքի:Նրանք տարակուսած էին ու լուռ:Բուդդան դարձավ նրանց ու ասաց.
-Դուք ամեն ինչ ասացի՞ք:Եթե ամեն ինչ չեք ասել ,ապա հնարավորություն ունեք ասելու ,երբ վերադառնամ ....
Մարդիկ ապշած էին.
-Չէ՞ որ մենք վիրավորեցինք ձեզ ,ինչո՞ւ չեք զայրանում մեզ վրա....
-Դուք ազատ մարդիկ եք և այն ,ինչ արեցիք, ձեր իրավունքն է...Ես դրան չեմ արձագանքում...
Ես էլ եմ ազատ մարդ ,և ոչ ոք չի կարող ազդել ինձ վրա ու շահարկել ինձ...Ես տերն եմ իմ դրսևորումների...Իմ արարքները իմ ներքին վիճակի, մղումների արտահայտում են... Իսկ հիմա հարց եմ ուզում տալ,որը ձեզ է վերաբերվում...Ձեր հարևան գյուղի բնակիչները ողջունեցին ինձ,բերեցին մրգեր,քաղցրավենիք ...Ես նրանց ասացի.«Շնորհակալ եմ,մենք արդեն նախաճաշել ենք,այդ պտուղները հետ վերցրեք ....և ձեզ հետ տուն տարեք նաև իմ օրհնությունները :Մենք մեզ հետ ուտելիք չենք տանում»:
Հիմա ես ձեզ հարցնում եմ.«Ի՞նչ են անելու նրանք այն ամենը ,ինչը ես չվերցրի ու վերադարձրի»:
Մի մարդ պատասխանեց.«Երևի կբաժանեն մրգերն ու քաղցրավենիքը իրենց երեխաներին ,ընտանիքներին...»
Բուդդան ժպտաց.
-Իսկ դուք ի՞նչ եք անելու ձեր անեծքները,հայհոյանքներն ու վիրավորանքները..Ես դրանք չեմ վերցնում... Ես դրանք մերժում եմ ,այնպես որ ,վերցրեք ձեր բեռն ու վերադարձեք ձեր տները և արեք ինչ ուզում եք...
Մեր քրիստոնեական պատասխանն ավելի կարճ ու կոնկրետ է...))) Ահա.
«Մեր խոսքը,աղոթքը ,օրհնությունները մեր ծոցն է դառնում՝ոռոգելով մեզ...և ամեն մարդ ,անշուշտ,պիտի ճաշակի իր գործերի պտուղները» :))))
Комментариев нет:
Отправить комментарий