Мой список блогов

понедельник, 11 марта 2013 г.

Բարոկկո

Բարոկկո-(իտալ.barocco- վատ ,փչացած,տարօրինակ,ոչ ճիշտ),գեղարվեստական ոճ ուշ Վերածննդի արվեստում... արվեստի պատմության մեջ ամենաբարդ ու բազմանշանակ տերմինն է համարվում... ի սկզբանե «բարոկկո» ժարգոնային բառը  գործածել են պորտուգալացի նավաստիները  ցույց տալու համար մարգարիտների ոչ ճիշտ ձևերն ու փչացած լինելը...իսկ 16-րդ դարի իտալերենում այս բառը հայտնվեց որպես հոմանիշ ամեն կոպիտի,կեղծի ,սխալի... Բարոկկո են անվանում   17-18-րդ դդ եվրոպական արվեստի 

գեղարվեստական  մի շարք ոճեր..արվեստի զարգացման պատմական յուրաքանչյուր ժամանակահատվածում   տեսնում ենք իր «բարոկկոն»-ստեղծագործական վերելքի պիկը-ձևերի լարվածությունն ու էմոցիաների խտացումը...
Այս ոճի տարբերակող հատկանիշերն են-չափերի չափազանցությունը,,,գծերի կոտրատվածությունը,դեկորատիվ մանրամասների առատությունը,ծանրությունն ու վիթխարիությունը...աչքի ընկնող գունագեղությունն ու դինամիկան...
Վառ օրինակներ-Կարավաջո,Ռուբենս...

cоюз Земли и Воды
Ռուբենս «Հողի և ջ
րի դաշինքը» 1618թ




Կարավաջո« Երաժիշտները»


Իսպանական բարոկկոյի ներկայացուցիչ Էլ ԳՐԵԿՈ
Эль Греко. Вид Толедо в грозу (Vista de Toledo en una tormenta)


Эль Греко. Изгнание торгующих из храма. Лондон. Национальная галерея
Էլ ԳՐԵԿՈ«Առևտուր անողների վտարումը տաճարից»




Յան Վերմեեր՝հոլանդական  արվեստի Ոսկե դարի մեծագույն ներկայացուցիչ...

նկարչի « ձեռագիրը»՝դասական պարզություն,բնականություն...օդի ու լույսի թրթիռ...գույների հարուստ խաղ..հագեցվածություն...կերպարի ամբողջական ու գեղեցիկ լուծումներ...




«Կինը կշեռքով (Մարգարիտներ կշռող կինը)»
Վերմեերի կտավները  լի են նշաններով և խորհրդանիշերով...հաճախ դրանք կոդավորում են աստվածաշնչյան  այլաբանություններ...բարքեր  ու բարոյական խնդիրներ,ընտրության ու սիրո հարցեր... օրինակ,այս նկարը խորհրդանշում է կյանքի վերջում կայանալիք Աստծո դատաստանը,որտեղ «կկշռվեն » մեր բոլոր գործերն ու մտքերը..
մի խոսքով.  երբ«կշիռով կշռվենք»..երանի «դատարկ ու թեթև չգտնվենք».:))

693px Jan Vermeer van Delft 023
«Սպան ու ուրախ աղջիկը»




Վերմեերի Մոնա Լիզան՝«Մարգարտե ականջօղով աղջիկը»
Ո  ՞   վ է նա...նկարչի սիրուհի  ՞ ն,աղախի  ՞   նը  ,թե կինը   ...թե ով է նկարում պատկերված կինը,ցավոք սրտի ,կմնա գաղտնիք...
ի դեպ,ի տարբերություն ֆիլմի, պատմաբանների կարծիքով Վերմեերը սիրուհի չի ունեցել...նա շատ է սիրել կնոջն ու 15 երեխաներին...երջանիկ է եղել ամուսնության մեջ...





Վերմեեր

Dirk van Baburen (1595-1624)ԴիրկՎան Բաբյուրեն,Բարոկկո դարաշրջանի հոլանդական նկարիչ...կարավաջիզմի հիմնադիրն ու վառ ներկայացուցիչը Ուտրեխտի դպրոցում...

Дирк ван Бабюрен. Омовение ног. Около 1616. Берлин, Staatliche Museen



Жорж де Ла Тур. Святой Себастьян и святая Ирина

Ժորժ դե Լա Տուր,լոթարինգացի գեղանկարիչ...կարավաջիստ...



Las Meninas 01.jpg

Վելասկես «Las Meninas»

Комментариев нет:

Отправить комментарий