Мой список блогов

вторник, 12 марта 2013 г.

Կյանքը պայքար է



Ռուբենս,Կլեոպատրա


  • Խոսքի պատմություն...-ից

  • Կյանքը պայքար է 

    Դե, իհարկե , կյանքը փորձություն է...պայքար  ,անհավասար պայքար ,որը շատ հաճախ դատապարտված է ձախողման ... պարտության .... մի կողմից մինչև ատամները  հազարամյակների իմաստությամբ,խարդավանքներով,որոգայթներով,խորամանկությամբ ,ծուղակներով ու էլի շատ ու շատ «առաքինություններով » զինված կյանք  ,իսկ մյուս կողմից մենք՝  «հողմաղացների » դեմ  մարտնչող  անմարտունակ,անպաշտպան,թույլ,անզոր  ու  երբեմն  էլ շատ  վախկոտ մարտիկներ ...))))
    Այո...կյանքը   պայքար է ...Եվ ,եթե նույնիսկ  չենք պարտվում այդ  դաժան պայքարում  ՝չի նշանակում ,որ հաղթել ենք (կարևորը ՝չհանձնվենք)...կամ էլ ՝ հակառակը...)))
    Լավ ,ինչևէ .... նոր բան չասեցի... բավական է նայել ,թե ինչ է կատարվում համաշխարհային «պոռնկանոցում»՝քաղաքականության  մեջ ....և ամեն ինչ պարզ է դառնում......
        Բացի «հողմաղացներից », սրտանց պատերազմել,պայքարել  ես ուզում «արևի տակ քո տեղի» ...  անարդար օրենքների,ներքին թշնամիների ու բռնակալների ,իշխանավորների կամայականությունների...արտաքին թշնամիների .....ու էլի շատ ու շատ   երևույթների դեմ...)) 

        



     ...Իսկ հիմա  գնանք մի արտահայտության հետքերով ...«Խոսքի պատմությունից»
    Կյանքը պայքար է 
    արտահայտությունը հանդիպում է  դեռ անտիկ ժամանակների գրականության մեջ ,օրինակ՝ Եվրիպիդեսի «Խնդրատուն»ողբերգության մեջ ասվում է.« Մեր կյանքը պայքար է»,իսկ հին հռոմեական  ստոիկ Լուցիոս Սենեկայի «Նամակում» ասվում է .«Ապրել,իմ Լուցիլիուս,նշանակում է պատերազմել (մարտնչել):
    Այս արտահայտությունը հանրահայտ դարձավ  ֆրանսիացի գրող Վոլտերի շնորհիվ,որն այն օգտագործեց   իր «Ֆանատիզմ կամ Մուհամեդ մարգարեն» ողբերգության մեջ ....«Իմ կյանքը պայքար է»,այսպես է հնչում ողբերգության մեջ այս արտահայտությունը...

    Արտահայտության նշանակությունը՝ ապրել արժանապատվորեն ,համաձայն  սեփական  սկզբունքների,նպատակների ,շահերի ,հարկավոր է պաշտպանել  ու մշտապես պայքարել նրանց համար..,պայքարել ,հաղթահարել խոչընդոտներ,հասնել ինչ-որ բանի. ..և այլն:

    Комментариев нет:

    Отправить комментарий