Мой список блогов

Показаны сообщения с ярлыком Կյանքը պայքար է. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Կյանքը պայքար է. Показать все сообщения

вторник, 12 марта 2013 г.

Կյանքը պայքար է



Ռուբենս,Կլեոպատրա


  • Խոսքի պատմություն...-ից

  • Կյանքը պայքար է 

    Դե, իհարկե , կյանքը փորձություն է...պայքար  ,անհավասար պայքար ,որը շատ հաճախ դատապարտված է ձախողման ... պարտության .... մի կողմից մինչև ատամները  հազարամյակների իմաստությամբ,խարդավանքներով,որոգայթներով,խորամանկությամբ ,ծուղակներով ու էլի շատ ու շատ «առաքինություններով » զինված կյանք  ,իսկ մյուս կողմից մենք՝  «հողմաղացների » դեմ  մարտնչող  անմարտունակ,անպաշտպան,թույլ,անզոր  ու  երբեմն  էլ շատ  վախկոտ մարտիկներ ...))))
    Այո...կյանքը   պայքար է ...Եվ ,եթե նույնիսկ  չենք պարտվում այդ  դաժան պայքարում  ՝չի նշանակում ,որ հաղթել ենք (կարևորը ՝չհանձնվենք)...կամ էլ ՝ հակառակը...)))
    Լավ ,ինչևէ .... նոր բան չասեցի... բավական է նայել ,թե ինչ է կատարվում համաշխարհային «պոռնկանոցում»՝քաղաքականության  մեջ ....և ամեն ինչ պարզ է դառնում......
        Բացի «հողմաղացներից », սրտանց պատերազմել,պայքարել  ես ուզում «արևի տակ քո տեղի» ...  անարդար օրենքների,ներքին թշնամիների ու բռնակալների ,իշխանավորների կամայականությունների...արտաքին թշնամիների .....ու էլի շատ ու շատ   երևույթների դեմ...))