Мой список блогов

среда, 10 августа 2011 г.

Սատանայի փաստաբան ,Այնուամենայնիվ...նա պտտվում է..,Հոգեպահուստ ունես...




  • Խոսքի պատմություն...

  •  Դեռ միջնադարից կաթոլիկ եկեղեցում գոյություն ուներ այսպիսի ավանդույթ.կար պաշտոն,որը կոչվում էր Սատանայի փաստաբան...այդ մարդու աշխատանքը նրանում էր,որ  պիտի հավաքեր ամենաանհրաժեշտ փաստարկները  ընդդեմ հերթական ուղղամիտի կանոնացմանը...ապացուցելու,որ կանոնացվողը շատ  մեղքեր  է գործել և արժանի չէ սրբացման... սրբերի դասին կարգվելուն.....ի հակակշիռ սատանայի փաստաբանի կար նաև մի ուրիշ պաշտպան ՝«Աստծո պաշտպան.»(адвокат-լատ.-ադվոկարե բառից ՝ օգնության կանչել) ,որն ամեն կերպ պաշտպանում  և  արդարացնում էր մահացած ուղղամիտին,նահատակին... 
      «Սատանայի փաստաբան » արտահայտությունը  հաճախ գործածում են այն մարդկանց  հանդեպ,ովքեր պաշտպանում են դիրքորոշումներ ,որոնց ամենևին  կողմնակից  չեն... որոնք միշտ ուրիշների հասցեին վատն են խոսում...անգամ արժանիքների մեջ թերություններ գտնում...
    վարկաբեկում  են մեկ ուրիշի բարի համբավն ու  շարունակ հակառակվում բոլորին...



    Այնուամենայնիվ նա պտտվում է....
    Այս արտահայտությունը վերագրում են իտալացի  մեծ աստղագետ ,ֆիզիկոս Գալիլեո Գալիլեյին,որը ենթարկվել է հավատաքննության սրբազան ինկվիզիցիայի կողմից ,որպես  Կոպերնիկոսի ՝« երկիր մոլորակի պտտվելու» հերետիկոսական ուսմունքի համախոհ..Նա ստիպված է եղել ծնկի իջնել ու հրաժարվել այդ հերետիկոսական ուսմունքից... պատմում են,որ հրաժարվելուց հետո Գալիլեյը խփել է ոտքը գետնին ու  ասել.«Eppur si muove»՝Այնուամենայնիվ  նա պտտվում է...(А всё таки она вертится):
    Այս արտահայտությունը օգտագործվում է որպես Անսասան Հավատի բանաձև....



    Հոգեպահուստ ունե ՞ս... ?)))

      Չունի հոգեպահուստ.այս արտահայտությունը հաճախ եմ լսել մեծահասակներից...ի ՞նչ են «պահ տալիս» հոգուն արտահայտության պատմությունն  ինձ միշտ է հետաքրքրել ...վերջապես  գտա..)))
    Հին ժամանակներում մարդիկ կարծել են,թե մարդու հոգին տեղադրված է անրակների միջև գտվող փոսում,պարանոցի մոտ  առաջացած փոսիկի  մեջ :))) Կրծքավանդակի այդ նույն հատվածում նրանք  գումար են պահել (կարծեմ թե  հիմա էլ շատ մեծահասակ կանայք  մոտավորապես նույն տեղում են պահում դրամ-հոգեպահուստը)  )))
    Ահա,թե ինչու աղքատ մարդու համար ասում էին. « Նա հոգեպահուստ չունի»:

    Комментариев нет:

    Отправить комментарий