Мой список блогов

пятница, 29 марта 2013 г.

Սոխակն ու Վարդը


-Նա ասաց,որ կպարի ինձ հետ ,եթե բերեմ կարմիր վարդեր,-բացականչեց երիտասարդ ուսանողը,-բայց իմ պարտեզում չկա ոչ մի վարդ....
Նրան լսեց Սոխակն ու զարմացած դուրս նայեց սաղարթներից:
-Ոչ մի կարմիր վարդ չկա  իմ պարտեզում,-շարունակեց տրտնջալ ուսանողն  ու նրա գեղեցիկ աչքերը լցվեցին արցունքով...

-Ա՜խ , որքան հաճախ  ինչ -որ  դատարկ բանից կարող է կախված լինել մեր երջանկությունը:Ես կարդացել եմ իմաստուն մարդկանց բոլոր գրքերը,փիլիսոփայության բոլոր
գաղտնիքներն եմ սովորել,իսկ իմ կյանքը խորտակվում է միայն այն պատճառով,որ  ես չունեմ կարմիր վարդ ...



-Ահա,վերջապես տեսա  իսկական սիրահարի,-ինքն իրեն խոսեց Սոխակը,-ես օր ու գիշեր   երգում էի նրա մասին ...Չնայած  չգիտեի  ,բայց ամեն գիշեր պատմում էի աստղերին նրա մասին....Վերջապես ....

   Նրա մազերը հակինթի պես սև էին  ,իսկ շուրթերը վարդի պես կարմիր,սակայն կիրքը նրա դեմքը փղոսկորի պես գունատ էր դարձրել և վիշտը  դրել էր  իր դրոշմը նրա գեղեցիկ  դեմքին...
-Վաղը երեկոյան պարահանդես է,-շշնջում էր   ուսանողը,-  իմ սիրելին  էլ  է  հրավիրված:Եթե ես նրան բերեմ կարմիր վարդ ,նա   մինչև լուսաբաց   կպարի ինձ հետ...Եթե ես  բերեմ  նրան կարմիր վարդ,   կպահեմ  նրան  իմ գրկում ....նա կթեքի գլուխն  իմ ուսին ....և  իմ ձեռքը կսեղմի նրա ձեռքը...Բայց իմ պարտեզում չկա ոչ մի  կարմիր վարդ... ու ես ստիպված եմ  միայնակ մնալ ....Նա կանցնի իմ կողքից ,նույնիսկ չի էլ նայի ինձ...և իմ սիրտը կփշրվի վշտից...

-Սա իսկական սիրահար է,-մտածեց  Սոխակը,-այն ,ինչի մասին  ես  սոսկ երգում էի ՝նա ապրում  է ...տառապում...
Ճշմարիտ Սերն իրոք հրաշք է...Նա թանկ է ամեն գոհարեղենից...Այն  ոսկով չես առնի ու չես վաճառի...
Միայն Սոխակն էր հասկանում երիտասարդի վիշտը..
 Որոշեց օգնել սիրահարին.....Նա թռավ  անտառի վրայով ու տեսավ մի գեղեցիկ Վարդի թուփ:
-Տուր ինձ մի կարմիր վարդ  ու ես ամբողջ գիշեր  կերգեմ քեզ համար  իմ ամենալավ երգը,-խնդրեց նրան սոխակը...
Բայց Վարդի թուփը տխուր  օրորեց գլուխը...
-Իմ վարդերը դեղին են ,-պատասխանեց նա,-դեղին, ինչպես սաթե  գահին բազմած յասամանի վարսերը:.
-Գնա իմ քրոջ  մոտ ,որն աճում է ուսանողի պատուհանի տակ ,նա կօգնի քեզ...
  Ու եկավ սոխակը Վարդի  թփի մոտ,որն աճում էր երիտասարդի պատուհանի տակ...
-Տուր ինձ մի կարմիր վարդ ու ես կերգեմ քեզ համար իմ ամենալավ երգը,-խնդրեց Սոխակը:
- Ճիշտ է իմ վարդերը կարմիր են ...  ու կտայի մեծ  ուրախությամբ,բայց սառնամանիքները խփել են իմ բողբոջներին,փոթորիկները կոտրել են իմ ճյուղերը...Այս տարի ոչ մի վարդ ես չեմ ունենա,-պատասխանեց տխրությամբ Վարդի թուփը :
 Ընդամենը Մի Կարմիր Վարդ,-բացականչեց Սոխակը,-ահա ,թե ինչ եմ խնդրում ես...
-Իսկ դու գիտե՞ս ,թե ինչպես կարող եմ ստանալ այն...
-Գիտեմ...Դու պիտի ստեղծես այն  լուսնի շողերից ու   քո երգի հնչյուններից ...պիտի տաքացնես նրան արյունով սրտիդ ...Դու պիտի երգես ինձ համար  ՝կրծքով սեղմվելով  իմ սուր փշերին ..
Մահը  թանկ վճար է Կարմիր Վարդի համար,-բացականչեց Սոխակը.....Կյանքը թանկ է բոլորի համար...Սակայն կյանքից առավել թանկ է Սերը ...Եվ ինչ-որ թռչնակի սիրտ չի կարող համեմատվել մարդկային սրտի հետ,-մտածեց Սոխակն ու համաձայնեց...
-Ուրախացիր,-կանչեց նա ուսանողին,-ուրախացիր, կունենաս Կարմիր  Վարդ ,-ես այն կհյուսեմ իմ երգի հնչյուններից ու լուսնի լույսից...Փոխարենը մի բան   պիտի խնդրեմ միայն . հավատարիմ եղիր Սիրուդ,քանզի, որքան էլ իմաստուն լինի փիլիսոփայությունը ,Սիրո մեջ ավելի մեծ   իմաստություն կա .....Որքան էլ հզոր լինի իշխանությունը-Սերն ավելի  զորեղ է ....
-Սիրո   շուրթերը քաղցր են ,ինչպես մեղր...թևերը կրակի գույն ունեն...իսկ շնչառությունը խնկաբույր է...
Լսում էր ուսանողը Սոխակի անուշ դայլայլն ու մտածում.
-Այո ,նա ձևի  վարպետ է  և դա նրանից չես կարող խլել..Բայց ունի՞ արդյոք նա զգացմունքներ...  Թե՞  նման է այն նկարիչներին ,որոնք ունեն մեծ  վարպետություն ,իսկ անկեղծություն՝  շատ քիչ... Չէ,նա երբեք մեկ ուրիշի համար չի զոհաբերի իրեն...Նա մտածում է միայն երաժշտության մասին...
-Է՜հ,բոլորը գիտեն ,որԱրվեստը եսասեր է,-այսպես մտածելով նա գնաց իր սենյակ ,պառկեց նեղ մահճակալին ու սկսեց մտորել  իր սիրո մասին...
Երբ երկնքում փայլեց լուսինը Սոխակը թռավ Վարդի թփի մոտ...Նստեց ճյուղի վրա  ու սեղմվեց փշին...Ամբողջ գիշեր նա երգում էր  Սիրո մասին  ...Իսկ փուշը մտնում էր կրծքի մեջ ավելի ու ավելի խորը...
... Վարդը դեռ  գունատ էր   առավոտի մշուշի նման  և արծաթագույն ՝ինչպես թևերը լուսաբացի....

Ավելի ամուր սեղմվեց Սոխակը վարդի փշին ,որի սայրը  վերջապես խրվեց  սրտի մեջ...Անտանելի ցավը տարածվեց ողջ մարմնով... Գնալով ցավն ավելի տանջող  էր դառնում ...Ավելի ու ավելի բարձր էր  հնչում երգը Սոխակի...Քանզի նա երգում էր  Սիրո մասին,որը  ձեռք է բերում կատարելություն Մահվան մեջ...Երգում էր այն Սիրո մասին,որը չի մեռնում երբեք...
Եվ  արշալույսի պես  ալ կարմիր դարձավ Վարդը չքնաղ... Սոխակի ձայնը գնալով թուլանում էր...Հնչեց վերջին ելևէջը...Գունատ լուսինը մոռանալով արշալույսի մասին՝ քարացավ երկնքում...Կարմիր վարդը զմայլանքի մեջ բացեց թերթերն իր առավոտի մեղմ զեփյուռի առջև...
-Տես,- ուրախ բացականչեց  թուփը,-կարմրեց Վարդը...Սոխակը ոչինչ չպատասխանեց ...Նա անշնչացած ընկել էր խոտերի մեջ...
Կեսօրին ուսանողը բացեց պատուհանն ու դուրս նայեց...
-Ա՜խ,ինչպիսի երջանկություն..Ահա նա .... Կարմիր Վարդը ,-կյանքում դեռ տեսած չկամ այսքան գեղեցիկ վարդ...
    Նա շտապ  պոկեց վարդն ու գնաց աղջկա մոտ...
-Դուք խոստացել էիք,որ այսօր կպարեք ինձ հետ ,եթե բերեմ Ձեզ Կարմիր Վարդ,-շշնջաց երիտասարդը,-ահա,աշխարհի ամենակարմիր վարդը,որը կպատմի Ձեզ իմ սիրո մասին...
Աղջիկը մռայլվեց.«Այն չի սազում իմ  հագուստին ...Բացի այդ  սենեկապետի  որդին ուղարկել է ինձ թանկարժեք քարեր...բոլորին է հայտնի  ,որ  գոհարեղենն ավելի թանկ է ,քան ծաղիկը...»:
-Ի՜նչ ապերախտն ես դու,-դառնությամբ բացականչեց տղան.....և նետեց Վարդն անցնող կառքի անիվների  տակ...
-Ինչ անհեթեթություն է այդ սերը,-մտորելով տուն էր վերադառնում տղան....
Նրա մեջ չկա ոչ մի տրամաբանական բան...Նա ոչինչ չի ապացուցում..Միշտ խոստանում է անկարելին և ստիպում է հավատալ անհնարինին...Նա զարմանալիորեն անգործնական է...Ու քանի որ մեր դարը  գործնական դար է, ավելի լավ է ես վերադառնամ փիլիսոփայությանն ու  ուսումնասիրեմ մետաֆիզիկա.......
                                                                 

                                                           Հեղ՝. Օսկար Ուայլդ
                                                                            Կրճատումներով 
թարգմանեցի ես...))))
           Ափսոս,բայց ինչ արած ,գիտեմ ,որ երկար գրառումները «հարգի » չեն...))))


                                                            (())

Նարգիզի պատմության շարունակությունը...
                                    ըստ Օսկար Ուայլդի 



Յուրաքանչյուրին ծանոթ է  ինքնասիրահարված  գեղեցիկ երիտասարդի մասին առասպելը,որն իր գեղեցկությամբ զմայլված՝ օրուգիշեր առվի  մեջ իր արտացոլանքնին էր նայում ...Ի վերջո, ջուրն է ընկնում ու խեղդվում...Նրա հիշատակին՝առվի  ափին  մի ծաղիկ  է աճում,որին կոչում են Նարգիզ...

    Երբ Նարգիզը մահացավ ,անտառի փերիները նկատեցին ,որ առվի անուշ ջուրն արցունքներից   աղի է դարձել...
-Ինչո՞ւ ես լալիս,-հարցրին առվին փերիները:
-Ես Նարգիզի մահն եմ ողբում ,-պատասխանեց առվակը:
-Զարմանալի չէ,-խոսեցին փերիները,-մենք նույնպես միշտ  վազում էինք նրա հետևից ,երբ նա անցնում էր անտառով: Իսկ դու,թերևս ,միակն ես ,ով նրա գեղեցկությունը շատ մոտից է տեսել:
-Իսկ նա գեղեցի՞կ էր,-հարցրեց առվակը:
-Բայց  քեզանից ավելի լավ ո՞վ կարող է դատել այդ մասին,-զարմացան անտառի փերիները:
-Չէ՞ որ քո ափին   ,խոնարհված քո ջրերին , նա օրեր է անցկացրել :
Առվակը երկար լռեց և վերջապես  պատասխանեց:
-Ես լաց եմ լինում Նարգիզի համար,թեպետև  երբեք չեմ հասկացել,որ  նա  գեղեցիկ է:Ես լաց եմ լինում լոկ այն պատճառով,որ ամեն անգամ ,երբ նա իջնում էր իմ ափին ու խոնարհվում   , ես նրա աչքերի խորքում տեսնում էի  իմ գեղեցկությունը....

Притча о Нарциссе, фото lh6.ggpht.com








Նկ.Ուոտերհաուս



Բուգրո,Բիբլիս...Նարգիզի կին տարբերակը))))




Հ.Գ.Երկու ինքնասիրահարված ,ինքնահմայված ու զմայլված  ,միայն իրենց հատուկ  «ներքին իրականությամբ » գեղեցկություններ...  :)))


նկ.Կ. Բրյուլով «Նարգիզ»

Карл Павлович Брюллов. Нарцисс, смотрящий в воду. 1819. Русский музей

11 комментариев:

  1. Օսկար Ուայլդ...շատ եմ սիրում...«Դորիան Գրեյի դիմանկարը»...
    Հիանալի էր , բարեկա՛մս: Հուզիչ ու ուսուցանող էր...
    Շնորհակալ եմ ))

    ОтветитьУдалить
    Ответы
    1. իսկ «Դորիան Գրեյի դիմանկարը» մեծ գործ է...Վարպետորեն է նկարագրված գլխավոր հերոսի ասիճանական անկումն ու չարին ստրկանալը...
      Այո....միայն իր մասին մտածող մարդը խորտակում ...ոչնչացնում է շուրջն ամեն ինչ...
      Շնորհակալ եմ,Անահիտ ջան...Հրաշալի ընթերցող ես ...ու իմ Բարեկամը...))))

      Удалить
    2. Այո դա հրաշալի գործ է...Դու էլ իմ անգին բարեմամն ես : )))

      Удалить
  2. Ուղղակի արցունքները հեղեղել էին աչքերս...խենթացա...բարեկա՛մ:

    ОтветитьУдалить
  3. Շնորհակալ եմ,Բարեկամս...
    Իսկապես հանճարեղ հեքիաթ-առակ է... ասես «բռնում է» սրտիցդ...(եթե ,իհարկե - Նա Կա )))
    Բազմաշերտ է... Մահ ...Սեր..Կյանք...անձնազոհություն...խորհել է տալիս «հավերժի» մասին...))) որոնց իսկական նշանակութունը ասես կորչում է ..կամ արդեն կորել է կյանքի առօրեականության մեջ ...«հասարակ-ել է»
    Ուայլդը տալիս է հարցեր.. Կան նաև անուղղակի պատասխաններ այդ հարցերին...ցանկանում ենք տեսնել....???? Սա է խնդիրը...))))
    Աստված իմ ...Որքան էր սիրում Սոխակը տղային........

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Նա սիրում էր այն սերը, որով ապրում էր տղան...բայց ափսոս տղան այդպես էլ չիմացավ այդ մասին...(

      Удалить
    2. Չէէէ՜,Անահիտ ջան ...Նա սիրում էր տղային...))) բացի դրանից սիրահարված էր Սիրուն... Ու ընդհանրապես...Փառաբանում էր Սերը Կատարյալ ,Բացարձակ... Անթերի...))))Անհնարին է պատկերացնել Իսկական Սեր առանց ինքնազոհաբերությ՛ան....Նա «գին» չունի...առավել թանկ է կյանքից ...Չնայած որ հենց ինքն է ԿՅԱՆՔԸ...Եվ հանդիսանում է ԱՂԲՅՈՒՐԸ Կյանքի...
      Աստվա՜ծ ի՜մմմ,ոնց եմ սիրում Սիրել Իմացող Մարդկանց...Նրանք ինձ համար ամենաիմաստունն են....Թերևս նրանց էլ իրականում համարում եմ ՄԱՐԴ....
      Կներես չէ,որ «մի թեթև ընդդիմացա» կարծիքիդ...?)))))

      Удалить
    3. Վա՜յ ի՞նչ ես ասում բարեկամս...ամեն մարդ իր կարծիքն ունի...ես իհարկե չեմ ընդդիմանա ))))...ուղղակի վերջում տղան, կառքի տակ ընկնող վարդը...ամեն ինչ և՛ ցավալի է, և՛ ուսուցանող...
      Շնորհակալ եմ, բարեկամս:

      Удалить
  4. կառքի տակ ընկնող վարդը..ներծծված Սոխակի սիրով...Դա արդեն կարևոր չէ Սոխակի համար...Նա ապացուցեց ,որ կա Իսկական Սեր ,Անձնազոհ Սեր...որը «չի փնտրում իրենը»...տալիս է միայն....))))
    Ապրեսսսսսսս...))))

    ОтветитьУдалить