Мой список блогов

вторник, 2 октября 2012 г.

Սիրտ եմ ուզում շահել..և ոչ թե վեճ)))

Երեկ   facebook-ում   զրուցում էի ընկերներիցս մեկի  հետ: Նա գրում է.
 «Լիլի ,դու մի գրառում ունեիր «Մի սիրո պատմություն» շարքից,դա copy paste էին արել ու տեղադրել .....-ում առանց աղբյուրը նշելու:Չես ուզում գրանցել բլոգդ էդ հարթակում:Ուղղակի մի քիչ ճանաչվելու համար ,ես քո բլոգի մասին  MyWay.am- ի մեկնաբանություններից իմացա»:(Նկատեք՝անուններ չեմ տալիս, քանզի իմ ուզածը վեճ շահել չէ,այլ՝սիրտ)  :))))

понедельник, 1 октября 2012 г.

Սխալների նկատմամբ վերաբերմունքի մասին



Յուրաքանչյուր մարդ սխալվելու իր յուրահատուկ  ձևն ունի,առավել ևս,որ սխալները հաճախ ճշգրտությունը ոչ ճիշտ հասկանալու մեջ  են:
                                                        Գ. Լիխտենբերգ
Սխալները խելք են տալիս:
                                             Լ.Ն. Տոլստոյ

Մեկի սխալը դաս է մյուսին:
                                      Ջ. Ռեյ

Բանականության սիմֆոնիա

 Այս էջը նվիրում եմ                                                                                                                                       Ինտելեկտուալ Բրդուճիկիս... )))) ( Ես Վաղուց էի ճանաչում նրան,
Դեռ տարիներից առասպելական : Տյուտչև )
                                                                                                       .
                                                                            ...Քո մեջ առկա է Տիրակալը՝Մարդը...
                                                                                        և այն ամենը,ինչ մարդուն դարձնում                                                                                                                                                   է  ՄԱՐԴ...   

Ա.Վ.Բուգրո,Գրականությունն Ու Երաժշտությունը



Մեծ գրադարանը ավելի շուտ մտացրիվ է անում ,քան ուսուցանում ընթերցողին : Անհամեմատ ավելի լավ է սահմանափակվել մի քանի հեղինակներով ,քան չմտածված կերպով կարդալ շատերին :
                                                          Սնեկա      

Երբ կդադարեմ շնչել...

                                                        Ներել՝չի նշանակում մոռանալ...
                                                                            Սառա Բեռնար

Երբ մեծ դերասանուհին ու սիրուհին մահացավ ՝ 78 տարեկան էր...իսկ նրա վերջին կարգադրությունը հետևյալն էր.ընտրել վեց ամենագեղեցիկ  երիտասարդ դերասանների,որոնք կտանեն իր դագաղը...
   

Թրաշուշան

998_XL1



                       






















Ի՞ նչ է պատմում  մեզ քաջ ծանոթ   Թրաշուշանը՝Գլադիոլուսը, (գլադիատորների ծաղիկը)   
Հին հույներն ու հռոմեացիները հավատում էին,որ ծաղիկները ոչ միայն

Հասկացանք՝մակեդոնացին հերոս է,բայց ինչու այդպիսի խանդավառությամբ աթոռներ կոտրենք...))))

Բարեկամս ,դու կրկին ինձ պրովոկացիայի ենթարկեցիր  ու դրդեցիր համապատասխան գործողության..: ))) Երեկ մեր զրույցի ժամանակ հանկարծ  նկատեցիր.«Լիլի ,իսկ ինչու չես գրում «տեղական ու համաշխարհային նշանակության «մեծությունների» մասին ??? )))  իսկ ես հարցիդ հարցով պատասխանեցի .ՈՐ  « մեծությունների»? ...երկու «ծանրակշիռ փաստարկների» ու «մի  հիմնական արժեհամակարգի» մասին գրեմ  »? :))  (ի նկատի ունեմ մարմնի բարեմասնությունները)))Երբեք...  Չեմ գրի  ու չեմ քննարկի նման  հարցեր,(ниже пояса-) որոնցով  առանց այն էլ հեղեղված է լրատվությունը)))) ... Բայց  կասեմ հետևյալը  ,կրկնելով Մաքս Ֆրայի խոսքերը «Ով եմ ես ,որ զրկեմ քեզ սխալվելու իրավունքից»))))

вторник, 25 сентября 2012 г.

Մեր համով- հոտով Ռեհանի մասին ))))

Ռեհան անունը առաջացել է հունարեն  «basilikohn King" բառից,որը թարգմանաբար նշանակում է «արքա»...Զուր չէ ..անվանումն արդարացնում է իրեն))) այն բոլոր ժամանակների ու ժողովուրդների արքաների ու միապետերի   սիրած համեմունքն է եղել...
Ըստ մի վարկածի՝ ռեհանը կոչել են «թագավորիկ» ի պատիվ դիցաբանական մի արարածի՝ Բասիլիսկի (հունարենից թարգմանաբար փաղաքշական ,հարգալից՝ «արքայիկ») ,որն ուներ աքլորի  գլուխ,մարմնով նման էր դոդոշի ,իսկ պոչը՝օձի...
Պլինիոս Ավագը իր «Բնական պատմություններ» -ում պնդում է,որ Բասիլիսկի գլխին աքաղաղի կատար չէր,այլ  եռաժանի ՝նման արքայական թագի.....Հնագույն ժամանակներում իսկապես հավատում էին ,որ այդ առասպելական կերպարն  ապրում է անապատում ինչպես կենդանի ,որն ունի  թունավոր շնչառության և,որի հայացքից  անգամ օձերն էին փախուստի դիմում...

пятница, 21 сентября 2012 г.

Շեքսպիր (հատվածներ սոնետներից)



Շեքսպիր (հատվածներ սոնետներից)

Ա՜խ, մնաս բարով. ինչպե՞ս կարող եմ ես քեզ տիրանալ,
Դու ինքդ ,անգին ,քո գինը  գիտես ինչպես ոչ մի մարդ:
Արտոնությունդ պատրաստ է սրտիդ ազատություն տալ,
Քանզի իմ սիրո պարտքերը քո մեջ վերջացած են  արդ:
Ինչպե՞ս քեզ պահեմ,ես դրա համար չունեմ իրավունք,
Երբ արժանի չեմ տիրակալ դառնալ քո հարստության.
Պարգևիդ վայել հոգիս չի գործել արժանի վարմունք՝
Քեզ տալով կրկին արտոնագիրը շնորհատիրության:
Ինձ նվիրվելով քո արժանիքը բնավ չիմացար 
Եվ նվիրումով թերամիտ  եղար դու իմ նկատմամբ:
Բայց շուտով արդեն ճշմարտությանը դու ընդդիմացար՝
Վերադարձնելով քո արժանիքը նոր դատողությամբ:
     Ուրեմն դու ինձ պատկանում էիր երազում միայն.
      Քնիս մեջ ՝արքա ,իսկ արթնանալիս՝ցավոտ հո՜ւշ էր այն:

среда, 19 сентября 2012 г.

Սերգեյ Եսենին Այո: Վճռված է

Այո: Վճռված է:Հիմա անդարձորեն
Ես թողեցի արդեն դաշտերն հայրենական:
Եվ թևավոր իրենց տերևներով նորեն
Բարդիներն ինձ վրա էլ չպիտի զնգան:

Ցածլիկ տունն առանց ինձ կդառնա կուզ ու կեռ,
Վաղուց է,ինչ չկա և մեր շունը ծերուկ:
Աստծով որոշված է,որ շրջեմ ու սատկեմ
Մոսկովյան այս ծուռտիկ ու նեղ փողոցներում:

вторник, 18 сентября 2012 г.

Մեզնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ.....Գեղեցկությունը կփրկի աշխարհը





  • Խոսքի պատմություն...


  • Մեզնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ(ֆր.Apres nous le deluge)

    Այս արտահայտությունը սխալմամբ վերագրում են ֆրանսիացի թագավոր Լյուդովիկ 15-րդին :Սակայն,ինչպես վկայում են իրենց հուշագրություններում նրա