Мой список блогов

суббота, 31 декабря 2011 г.

Դարձվածքներ կամ դարձվածաբանական միավորներ


Ժոան Միրո,Էրմիտաժ

 Դարձվածքները կամ դարձվածաբանական միավորները, որոնք միայն տվյալ լեզվին բնորոշ ինքնուրույն նշանակությամբ, ամբողջական իմաստով,կայուն

среда, 28 декабря 2011 г.

...In vino veritas... Ճշմարտությունը գինու մեջ է......











Շուտով առիթ կունենանք կրկնելու լավ հայտնի
 լատինական  այս արտահայտությունը...In vino veritas
Ճշմարտությունը գինու մեջ է......

воскресенье, 25 декабря 2011 г.

Փաստեր մեշոկ պապի «մութ ու կասկածելի» անցյալից :))

                                    Дед мороз картинки

Երբ փոքրիկ  էինք ու անկարգ  ,hիշո՞ւմ եք,թե ինչպես էին սպառնում և  վախեցնում մեզ մեծերը....

четверг, 22 декабря 2011 г.

Ֆիգուրատիվիզմ....Կիտչ..


Ֆիգուրատիվիզմ ...«առարկայական գեղանկարչություն» ... երբ ակցենտավորվում է մարդու  մարմնի ձևերը կամ պատկերը  ... և,  ի տարբերություն մյուս ժանրերի, այդ ամենը շեշտվում է վառ գույների և արտառոց  գրոտեսկային ձևերի միջոցով ...
ֆիգուրատիվ արվեստը ,ի տարբերություն աբստրակտցիոնիզմի,  որպես «հենման կետ»  օգտագործում է իրական աշխարհը...

Սերգեյ Եսենին Նամակ Մորից

Ի ՞նչ մտածեմ արդյոք,
Ի ՞նչ հնարեմ հիմա,
Արդյոք ինչի ՞ մասին
Գրեմ էլի...
Մի նամակ է ընկած
Իմ սեղանի վրա,
Որ ուղարկել է ինձ 
Մայրիկն իմ սիրելի:

среда, 21 декабря 2011 г.

Վահան Տերյան.«Իմ Բալիկին...»


Իմ Բալիկին

Ես արդեն երբեք չեմ մոռանալու
Աչերըդ անզոր և անօգնական,
Ձեռիկներըդ թույլ և թափված հլու՝
Մեռնող թռչնակի թևերի նըման:
Եվ լռիկ լեզուդ և հոգի մաշող

понедельник, 19 декабря 2011 г.

Սերգեյ Եսենին Տերևներն են թափվում


Տերևներն են թափվում,տերևներն են թափվում,
Հառաչում է քամին
Այնպես՝ձիգ,այնպես խուլ,
Արդյոք ո՞վ խնդություն կբերի իմ սրտին,
Ով կտա քեզ հանգիստ,բարեկամ իմ տխուր:

Ծանրացած կոպերով ես նայում եմ խաղաղ,
Ես նայում եմ ահա լուսնյակին,
Լռության մեջ կանչեց մի հեռու աքաղաղ
Ու պատռեց մթնշաղը կրկին:

Սերգեյ Եսենին Անդորրություն է իջել ամպերի թուխ դեզերին

Անդորրություն է իջել ամպերի թուխ դեզերին,
Դադարել է անձրևը և ամպրոպն է դադարել:
Տաղտկալի է ինձ համար՝ քեզ հետ, Սերգեյ Եսենին,
Երկնքին նայել:
Տաղտկալի է ինձ համար այս երկնային ծառի տակ
Խուլ սոսափյունը լսել աներևույթ թևերի.
Չեն արթնանա քո երգից գերեզմանները խաղաղ
Քո նախնիների:

Սերգեյ Եսենին Գուցե ուշ,գուցե շատ ավելի վաղ

Գուցե ուշ,գուցե շատ ավելի վաղ,
Այդ մասին չեմ էլ մտածել,ավա՜ղ,
Այն Դոն-Ժուանին նմանվեցի ես
Մի թեթևամիտ բանաստեղծ որպես:

Ի՞ նչ է պատահել:Ես ի՞ նչ եմ անում:
Ամեն օր դուռն եմ բախում մի նոր տան:
Չեմ խղճում ես ինձ և չեմ էլ տանում
Դառնությունները դավաճանության: