Мой список блогов

понедельник, 19 декабря 2011 г.

Սերգեյ Եսենին Անդորրություն է իջել ամպերի թուխ դեզերին

Անդորրություն է իջել ամպերի թուխ դեզերին,
Դադարել է անձրևը և ամպրոպն է դադարել:
Տաղտկալի է ինձ համար՝ քեզ հետ, Սերգեյ Եսենին,
Երկնքին նայել:
Տաղտկալի է ինձ համար այս երկնային ծառի տակ
Խուլ սոսափյունը լսել աներևույթ թևերի.
Չեն արթնանա քո երգից գերեզմանները խաղաղ
Քո նախնիների:


Խոսքդ կապել է սիրով,քնքշանքով իր ամեն,
Պաշարել է հեռավոր հեռուները օրերիդ:
Քո երազը կզնգա ոչ թե քամիների մեջ,
Այլ հատորներիդ:

Ինչ-որ մեկը կնստի,ինչ-որ մեկը զարմանքով
Իր ուսերը կճկի,կըերկարի մատները:
Ինչ-որ մեկին մոտիկ է քո կարմրածուփ երեկոն,
Սակայն ո՞վ է քո տերը:

Այն կհուզի ,կցնցի Բրյուսովին,Բլոկին,
Կարթնացնի և այլոց:
Բայց այնպես էլ ցերեկ այն արևելքից կծագի
Կբռնկվի այնպես  էլ ակնթարթը ալեկոծ:

Երգերը չեն փոփոխի երկրի պատկերը երբեք
Եվ չեն թափի,չեն թափի տերևները հողմահար:
Շրթունքները ծառին գամված գիշեր ու ցերեկ,
Հավիտյան ու հար:

Տարածել է մշտապես իր ձեռքերը անտարբեր
Քո Պիղատոսն աստղային....
Աստված,աստված,աստված իմ,ինչի համար ես պահել,
Հանձնիր ինձ մահին:


Проплясал, проплакал дождь весенний,
Замерла гроза.
Скучно мне с тобой, Сергей Есенин,
Подымать глаза...

Скучно слушать под небесным древом
Взмах незримых крыл:
Не разбудишь ты своим напевом
Дедовских могил!

Привязало, осаднило слово
Даль твоих времен.
Не в ветрах, а, знать, в томах тяжелых
Прозвенит твой сон.

Кто-то сядет, кто-то выгнет плечи,
Вытянет персты.
Близок твой кому-то красный вечер,
Да не нужен ты.

Всколыхнет он Брюсова и Блока,
Встормошит других.
Но все так же день взойдет с востока,
Так же вспыхнет миг.

Не изменят лик земли напевы,
Не стряхнут листа...
Навсегда твои пригвождены ко древу
Красные уста.

Навсегда простер глухие длани
Звездный твой Пилат.
Или, Или, лама савахфани,

Отпусти в закат.

Комментариев нет:

Отправить комментарий