Мой список блогов

понедельник, 19 декабря 2011 г.

Սերգեյ Եսենին Տերևներն են թափվում


Տերևներն են թափվում,տերևներն են թափվում,
Հառաչում է քամին
Այնպես՝ձիգ,այնպես խուլ,
Արդյոք ո՞վ խնդություն կբերի իմ սրտին,
Ով կտա քեզ հանգիստ,բարեկամ իմ տխուր:

Ծանրացած կոպերով ես նայում եմ խաղաղ,
Ես նայում եմ ահա լուսնյակին,
Լռության մեջ կանչեց մի հեռու աքաղաղ
Ու պատռեց մթնշաղը կրկին:


Աղջամուղջ է լռին:Վաղորդյան: Կապտավուն:
Ու թռչող աստղերի օրհնանքի տակ այս ջինջ.
Կռահել եմ ուզում ես ինչ-որ ցանկություն,
Սակայն ի՞նչ ցանկանալ,սակայն ի՞նչ:

Առօրյա բեռան տակ արդյոք ի՞նչ ցանկանալ,
Անեծքներ տեղալով քո բախտին դժնակ,
Կուզեի ես հիմա մի բարի ու մի լավ
Աղջկա հանդիպել լորենու շուքի տակ:

Որ ժպտար ինձ քնքուշ՝ տերեփուկ աչքերով,
Միայն ինձ ,-
Եվ ուրիշ ոչ ոքի,
Որ խոնավ ու իր նոր հույզերով ու սիրով
Քեզ հանգիստ պարգևեր,իմ հոգի:

Որ այս ջինջ ու ճերմակ լուսնի տակ՝ սիրտս բաց
Երջանիկ և ուրախ բախտի դեմ,
Ես՝թեքված իմ երգին չթախծեմ,չտխրեմ
Եվ ուրիշ մի ջահել սրտի հետ միացած,
Չափսոսամ երբևէ տարիներն իմ անցած:

Листья падают, листья падают.
Стонет ветер,
Протяжен и глух.
Кто же сердце порадует?
Кто его успокоит, мой друг?

С отягченными веками
Я смотрю и смотрю на луну
Вот опять петухи кукарекнули
В обосененную тишину.

Предрассветное. Синее. Раннее.
И летающих звезд благодать.
Загадать бы какое желание,
Да не знаю, чего пожелать.

Что желать под житейскою ношею,
Проклиная удел свой и дом?
 Я хотел бы теперь хорошую
Видеть девушку под окном.

Чтоб с глазами она васильковыми
Только мне -
Не кому - нибудь -
И словами и чувствами новыми
Успокоила сердце и грудь.

Чтоб под этою белою лунностью,
Принимая счастливый удел,
Я над песней не таял, не млел
 И с чужою веселою юностью 

О своей никогда не жалел.

Комментариев нет:

Отправить комментарий