Мой список блогов

среда, 7 декабря 2011 г.

Անտուան Դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ Իշխանը» ...հատվածներ

Regardez attentivement ce paysage afin d’être sûr de le reconnaître, si vous voyagez un jour en Afrique, dans le désert. Et, s’il vous arrive de passer par là, je vous supplie, ne vous pressez pas, attendez un peu juste sous l’étoile! Si alors un enfant vient à vous, s’il rit, s’il a les cheveux d’or, s’il ne répond pas quand on l’interroge, vous devinerez bien qui il est. Alors soyez gentils! Ne me laissez pas tellement triste: écrivez-moi vite qu’il est revenu…
Ուշադիր նայեք, որպեսզի անպայման ճանաչեք այս վայրը, եթե երբևէ Աֆրիկայի անապատներն ընկնեք: Եթե այնպես պատահի, որ դուք անցնեք այս վայրերով, պարտք եմ դնում ձեզ վրա՝ մի շտապեք, մի փոքր կանգ առեք այս աստղի տակ: Եվ եթե ձեզ մոտենա ոսկեգանգուր մի փոքրիկ տղա, եթե նա զրնգուն ծիծաղ ունենա և ձեր հարցերին չպատասխանի, դուք, իհարկե, գլխի կընկնեք, թե ով է նա:
Այդ ժամանակ, շատ եմ խնդրում ձեզ, չմոռանաք փարատել իմ վիշտը. անմիջապես գրեք ինձ, որ նա վերադարձել է:


***

Antoine de Saint-Exupery
Le Petit Prince...

A Leon Werth. 
Je demande pardon aux enfants d'avoir dedie ce livre a une grande personne. J'ai une excuse serieuse: cette grande personne est le meilleur ami que j'ai au monde. J'ai une autre excuse: cette grande personne peut tout comprendre, meme les livres pour enfants. J'ai une troisieme excuse: cette grande personne habite la France ou elle a faim et froid. Elle a bien besoin d'etre consolee. Si toutes ces excuses ne suffisent pas, je veux bien dedier ce livre а l'enfant qu'a ete autrefois cette grande personne. Toutes les grandes personnes ont d'abord ete des enfants. (Mais peu d'entre elles s'en souviennent.) Je corrige donc ma dedicace: 
A Leon Werth. 

quand il etait petit garcon.
ԼԵՈՆ ՎԵՐՏԻՆ
Խնդրում եմ, երեխաները ինձ ներեն այս գիրքը մեծահասակ մարդու նվիրելու համար: Պետք է արդարանամ` այդ մեծահասակ մարդն իմ ամենալավ բարեկամն է: Բացի այդ, նա աշխարհում ամեն բան հասկանում է, նույնիսկ մանկական գրքերը: Եվ վերջապես, նա ապրում է ֆրանսիայում, իսկ այնտեղ հիմա սով է ու սառնամանիք: Եվ նա մխիթարության մեծ կարիք է զգում: Եթե այս ամենն ինձ չի արդարացնում, ապա ես այս գիրքը կնվիրեմ այն տղային, որին մի ժամանակ նման է եղել իմ մեծահասակ ընկերը: Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հիշում: Այսպես ուրեմն, ես ուղղում եմ մտցնումիմ ձոնի մեջ`


ԼԵՈՆ ՎԵՐՏԻՆ, երբ նա փոքրիկ տղա էր...




 


Նկ.Սիրիլ Ռոլանդո,Դու ինձ ես պատկանում


Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես հիշում եմ իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: 
Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: 

Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն:
C'est triste d'oublier un ami. Tout le monde n'a pas eu un ami….


«Կար- չկար մի  Գեղեցիկ Իշխան կար : 

Նա ապրում էր մի մոլորակի վրա ,որը իրենից մի քիչ էր 
մեծ...և նա սրտակից բարեկամ չուներ...»:

пятница, 2 декабря 2011 г.

Դեռ չհայտնած մի Շնորհակալություն կա...

նկ.  Fabio Cembranelli
Դեռ չհայտնած մի Շնորհակալություն կա...
Առաջին բլոգը,որը հայտնաբերեցի պատահաբար ...ու ընդհանրապես...առաջին ծանոթությունս Բլոգ կոչված երևույթին ,որն  էլ ինձ ՀԻԱՑՐԵՑ ,այնուհետև ՝ Մոտիվացրեց  :))
http://myway.am/   -ն

четверг, 1 декабря 2011 г.

Հերման Հեսսե

( հատվածներ....կարդալու ընթացքում ձեռքիս հետ դուրս եմ գրում....))



Տափաստանի Գայլը

Հիմա ո՞ւր գնալ։ Եթե այս պահին կատարվեր հրաշք, և հնարավոր լիներ իմ ցանկացած երազանքի իրականացումը, ապա ես կխնդրեի մի փոքրիկ, գեղեցիկ դահլիճ՝ Լյուդովիկոս Տասնվեցերորդի ոճով կառուցված, որտեղ ինձ համար մի քանի երաժիշտներ կատարեին Հենդելից ու Մոցարտից մեկ-երկու ստեղծագործություն։ Դա համապատասխան կլիներ իմ գոյության իմաստին այս պահին,

Լռությունից ավելի լավ բան է ասում Ալբեր Քամյուն :))


...լռությունից ավելի լավ բան է ասում Ալբեր Քամյուն  :)) խնդրեմ 


 Լռիր կամ ասա լռությունից ավելի լավ որևէ բան
                                                                              Պյութագորաս

Մարդկանց հետ կապի մեջ լինելու համար մենք  միայն պարտական ենք  մեր սեփական ուժերին։Արժի դադարեցնել  գրելը կամ ՝խոսելը,մեկուսանալը և ձեր շուրջը հավաքված մարդկանց ամբոխը կհալվի ....հասկանում ենք,որ այդ մարդկանց մեծ մասը պատրաստ է հեռանալ մեզանից(ոչ թե չարությունից ,այլ սոսկ

вторник, 29 ноября 2011 г.

ԹԵՈԴՈՐ ԱՔՍԵՆՏՈՎԻՉ ... ՎԱՐԴԳԵՍ ՍՈւՐԵՆՅԱՆՑ ...ՀԱՆՍ ԶԱՑԿԱ


Վարդգես Սուրենյանց (1860-1921)  Գեղանկարիչ...Թատրոնի նկարիչ...արվեստի տեսաբան ...Ծնվել է Ախալցիխե քաղաքում...1868թ. ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Սիմֆերոպոլ...
Սուրենյանցը ոչ միայն  ունիկալ նկարիչ էր ,այլև ծայրագույն  կրթված մարդ ...Տիրապետում էր եվրոպական և արևելյան շատ լեզուների...Լավ գիտեր  մեր գրաբարը ..
1889թ. թարգմանել է Շեքսպիրի « Ռիչարդ 3-րդ»  ողբերգությունը...

понедельник, 28 ноября 2011 г.

Խոլորձ (Օրխիդեա)

 «Օդի դուստրը»


Խոլորձ( այնպես չեմ սիրում այս գեղեցիկ ծաղկի հայերեն անվանումը...դե, անկեղծ ասած,ռուսերեն էլ մի բան չի ...)))  շատ է կոպիտ...)))»

The Moth Orchid

Հնդկացիները նրան շատ նուրբ,բանաստեղծական անունով էին   կոչում՝ «Օդի դուստր»...

пятница, 25 ноября 2011 г.

Արիստոտել


Նկ.Ռաֆայել,Արիստոտել  Փիլիսոփա ,գրող,գիտնական ,և ուսուցիչը Ալեքսանդր Մակեդոնացու...
Արիստոտելը ծնվել է  384 մ.թ.ա. ազնվական ընտանիքում :Նրա առաջին ուուցիչը եղել է հայրը,որը Մակեդոնիայի արքայի անձնական բժիշկն էր...15 տարեկան հասակում զրկվում է հորից...սակայն ստանալով բավականին մեծ ժառանգություն նա կարող էր թույլ տալ իրեն  շարունակել կրթությունը:
17 տարեկանում ընդունվում է Պլատոնի Ակադեմիան,որտեղ ուսումնասիրում է փիլիսոփայություն ,մաթեմատիկա և այլ գիտություններ...

среда, 23 ноября 2011 г.

Ընտրել չարյաց փոքրագույնը....«Պոլիկրատի(եսի) մատանին...»

«Պոլիկրատի(եսի)  մատանին...»






Շատերի համար հաջողությունը «հազվագյուտ թռչուն է ՝ սպիտակ ագռավ»  ,իսկ ոմանք  ֆորտունայի սիրեցյալներ են՝ ճակատագրի քաղցր ընծաներից կշտացած, «բախտից  երեսառածներ»... հաջողությունը նրանց գլխին  այնպես  առատորեն է թափվում ,որ ակամայից սարսափում ես՝ ....մտածելով ,որ այդ մարդն ունի «Պոլիկրատի մատանին» :

Ունենալ «Պոլիկրատի մատանին»  նշանակում է  ունենալ մեծ   հաջողություն ,որը հետագայում  անպայման կփոխվի  մեծ դժբախտության ...

Արդյո՞ք Պոլիկրատը կլիներ տիրակալ ,եթե չլիներ նրա ծայրագույն հաջողակ լինելը...նա աստվածներից ստացել էր  հրաշալի պարգև ....ստանում էր այն ,ինչ ցանկանում էր...Հերոդոտը նրա մասին գրել է,որ առասպելական Մինոսից հետո ոչ մի արքա նման հզորություն չի ունեցել...
Մի անգամ Պոլիկրատի  դաշնակիցը՝ Եգիպտոսի թագավոր Ամասիսը, նամակ է  գրում նրան  .«  Ինձ ուրախացնում են քո հաջողությունները,բայց ,սիրելի ընկերս,չափից դուրս շատ չե՞ն դրանք...Դու երբևիցե լսե՞լ ես աստվածների նախանձի մասին...»: Հետո Ամասիսը նրան խորհուրդ է տալիս զոհաբերություն անել աստվածներին...Պոլիկրատը լսեց նրա խորհուրդն ու իր սիրելի , հազվագյուտ,  շատ թանկարժեք քարով մատանին,որի արժեքը հավասարազոր էր ամբողջ  թագավորության արժեքին,  նետեց ծովը...
Մի քանի օր անց մի հասարակ ձկնորս մի հրաշալի ձուկ բռնեց ,որն արժանի էր թագավորական սեղանին մատուցվելու...խոհարարները մաքրելով ձուկը՝ նրա փորի մեջ հայտնաբերիցին .... այո՛, այո՛..))» Պոլիկրատի մատանին...))» Թագավորը իրեն անսահման դժբախտ զգաց .« աստվածները չընդունեցին իմ զոհաբերությունը »,-գրեց նա իր սիրելի ընկերոջը՝ Ամասիսին...
Ամասիսը հասկացավ ,որ Պոլիկրատը դատապարտված է...   «Ես այլևս չեմ կարող լինել քո ընկերը... Եթե դու ինձ համար դառնաս օտար մարդ, քո դժբախտությունը ինձ  շատ ցավ չի պատճառի»:
Այսպիսով ,ի դեմս Ամասիսի՝ հաջողությունը  առաջին  անգամ երես թեքեց  Պոլիկրատից ....
 Փայլուն թագավորության վերջում (6-րդ դար մ.թ.ա.)  Պոլիկրատը   խաբեությամբ բռնվեց  պարսիկների կողմից և շատ դաժան մահապատժի ենթարկվեց...Նրան  ցցի հանեցին  ... թագավորը մեռավ անասելի տանջանքներով...
Այնպես որ...«Պոլիկրատի մատանին » մեզ հիշեցնում է ոչ միայն հաջողության ,այլև այն մասին,թե որքան փոփոխական է մարդկային բախտը...
Ու երբ մեկի գլխին հաջողությունը թափվում է, ինչպես առատության եղջյուրից , այդ դեպքում   ասում են .«Այդ մարդն ունի Պոլիկրատի մատանին»:
Չունենանք  «այս մատանին ..» Եվ թող   երբեք հաջողությունը «մոլեռանդորեն»  չհետապնդի...չշոյի ու չհիմարացնի  մեզ ...)))))









Վեհից ծիծաղելին մի քայլ է...


Այս խոսքերը Ռուսաստանից փախուստի ժամանակ հաճախ է կրկնել Նապոլեոնը Վարշավայում  իր դեսպանի՝Պրադուի մոտ,որն էլ այս մասին գրել է իր գրքերից մեկում..իսկ դե Ռեմյուզան իր հուշերում պնդում է,որ վերոհիշյալ միտքը Նապոլեոնը մինչ այդ էլ է կրկնել.... 
Գրող Ժաննա Ֆրանսուա Մարմոտելի  հետևյալ արտահայտությունն է  նրա սկզբնաղբյուրը  .«Ըդհանուր առմամբ զավեշտականը սահմանակից է վեհին»

ՌՈԲԵՐՏ ԲՅՈՐՆՍ


Նուրբ ակնարկ

-Երբ գիշերը ցուրտ է լինում,
Եվ աչքերս են շաղվում մութից,
Ինձ թույլ կտա՞ս, որ գամ ձեր տուն
Ու ներս մտնեմ լուսամուտից:
Համաձա՞յն ես, ինձ կփրկե՞ս
Ցրտից, քամուց այս դժնդակ,
Տաք ձեռքերով ինձ կգրկե՞ս
Ու տեղ կտա՞ս վերմակիդ տակ:

Սերգեյ Եսենին Դե, համբուրիր ինձ


Դե, համբուրիր ինձ ,համբուրիր դու,
Այրունոտվեն իմ շուրթերը թող:
Պաղ կյանքի հետ չի ներդաշնակվում
Սրտիս կրակը բոցկլտացող:

Ուրախ մարդկանց մեջ,քեֆերում ջերմ,
Շուռ տված թասը մեզ համար չէ:
Բարեկամուհիս,հասկացիր դու,
Վաղանցիկ է շատ կյանքը մարդու: