Мой список блогов

четверг, 1 декабря 2011 г.

Լռությունից ավելի լավ բան է ասում Ալբեր Քամյուն :))


...լռությունից ավելի լավ բան է ասում Ալբեր Քամյուն  :)) խնդրեմ 


 Լռիր կամ ասա լռությունից ավելի լավ որևէ բան
                                                                              Պյութագորաս

Մարդկանց հետ կապի մեջ լինելու համար մենք  միայն պարտական ենք  մեր սեփական ուժերին։Արժի դադարեցնել  գրելը կամ ՝խոսելը,մեկուսանալը և ձեր շուրջը հավաքված մարդկանց ամբոխը կհալվի ....հասկանում ենք,որ այդ մարդկանց մեծ մասը պատրաստ է հեռանալ մեզանից(ոչ թե չարությունից ,այլ սոսկ
անտարբերությունից),իսկ մնացածը՝
միշտ պահպանում  է իր ուշադրությունը  մի ուրիշ բանի վրա փոխադրելու  իրավունքը ... Այդ օրերին ենք մենք հասկանում ,թե որքան զուգադիպություն ,որքան պատահականություն է անհրաժեշտ այն բանի ծնվելուն,ինչը  մենք անվանում ենք սեր կամ ՝բարեկամություն,և այդ ժամանակ աշխարհը նորից թաղվում է խավարի մեջ,իսկ մենք՝ այն կատաղի ցրտի  ,որից մեզ կարճ ժամանակով պատսպարել էր մարդկային քնքշանքը...

... Կա աշխարհում  մի  բան ,ինչին  պետք է ձգտել միշտ  և որը երբեմն տրվում է ,և այդ մի բանը -մարդկային քնքշանքն է....

Ի՞նչ արժի մարդը,ի՞նչ է մարդն այն բանից հետո,ինչ տեսել եմ ես  ,մինչև կյանքիս վերջ չի անհետանա նրա հանդեպ անվստահությունս ու համատարած անհանգստությունս...


 Մի սպասեք ահեղ դատաստանի,այն տեղի է ունենում ամեն օր... 

Այս աշխարհը զուրկ է  իմաստից  և  նա, ով գիտակցեց սա՝ կգտնի ազատություն

Գլխավոր բանը ,որը տարբերակում է մարդուն գազանից՝ երևակայությունն է...

Հանճարը՝  իր սահմաններն իմացող միտքն է

Կամքը նույնպես միայնություն է

Որպեսզի միտքը փոխակերպի  աշխարհը,անհրաժեշտ է ,որ այն նախ միտքն արարողի  կյանքը փոխակերպի ...

Սիրված չլինելը սոսկ անհաջողություն է,չսիրել՝ահա իսկական դժբախտությունը...

Ազատությունը,առաջին հերթին,ոչ թե արտոնություն է ,այլ պարտականություն...

Այնտեղ,որտեղ  մի մասը  տեսնում  է աբստրակցիա,ուրիշները տեսնում են ճշմարտություն...

Մարդը միակ արարածն է,որը հրաժարվում է լինել այն ,ինչ կա...))

Ես երբեք մինչև վերջ չեմ կարող հավատալ ,որ մարդկային կյանքը լրացնող գործերը մի լուրջ բան են:Ինչից է բաղկացած իրական «լուրջ» բանը ,ես չգիտեմ ,բայց այն ,ինչ  ես տեսել եմ շուրջս,թվացել է ինձ պարզապես խաղ,մերթ ՝ ձանձրացնող, մերթ՝ զզվեցնող,մերթ՝ զվարճացնող...


Վաղ թե ուշ գալիս է մի ժամանակ ,երբ  հարկավոր է  ընտրություն կատարել նայելու և գործողության միջև...դա կոչվում է՝ դառնալ մարդ...ընդ որում, տառապանքներն անտանելի են ,սակայն սրտով հպարտի համար չկա միջին...կամ ՝Աստված,կամ ՝ժամանակ,կամ՝  խաչ ,կամ էլ՝ սուր...
Կամ աշխարհն օժտված է անհանգստությունն անսահմանորեն  գերազանցող մեծագույն իմաստով ,կամ՝ նրա մեջ անհանգստությունից զատ ոչինչ չկա...

Հարկավոր է ապրել սեփական  ժամանակով և մեռնել նրա հետ միասին ,կամ էլ՝ խուսափել նրանից  ՝հանուն  բարձրագույն  կյանքի...


Ազատ է նա,ով կարող է չստել...

Որքան ողբերգական է մարդու ճակատագիրը,այնքան աննկուն  ու   հանդուգն է դառնում հույսը ...

Կյանքին չպետք է վերագրել իմաստ,քանի որ դա անխուսափելիորեն հանգեցնում է այն եզրակացությանը ,որ չարժի ապրել...

Եվրոպայի չար հանճարները կրում են փիլիսոփաների անուններ...նրանց կոչում են Հեգել,Մարքս,Նիցշե...Մենք ապրում ենք նրանց Եվրոպայում...Նրանց կողմից ստեղծված Եվրոպայում...

Միայն ազատության համար մեռնելը իմաստ ունի,քանի որ միայն այդ դեպքում է մարդը վստահ ,որ  նա չի մահանում ամբողջությամբ...

Սարսափելի դատարկություն է ներսումս... մի այնպիսի անտարբերություն,որն ինձ սպանում է...

Կյանքի մեծ հարցը  .ինչպես ապրել մարդկանց մեջ ...

Մարդ զգում է իրեն միայնակ  ,երբ նա  շրջապատված է վախկոտներով...

Կյանքում պետք է սեր լինի,մի  մեծ սեր ամբողջ  կյանքի ընթացքում , դա արդարացնում է    անառիթ  հարձակումները հուսահատության,որոնց մենք ենթակա ենք :


Սերն ու պարզ ցանկությունը արտաքուստ արտահայտվում են նույն կերպ:


 Սերը, հավանաբար, այն միակ բանն է, ինչը մեզ գոհացնում է Աստծո մեջ.չէ որ մենք երբեք դեմ չենք, որ ինչ-որ մեկը մեզ սիրի մեր կամքին հակառակ:



Տիցիան,Սիզիփոս
Սիզիփոսի առասպելը(կրճատ)


Աստվածները դատապարտել էին Սիզիփոսին լեռան գագաթը բարձրացնել մի ժայռ, որը ամեն անգամ սեփական ծանրությունից գլորվում էր ետ։ Աստվածները որոշակի տրամաբանությամբ մտածել էին, որ ավելի ծանր անարգանք չի կարող լինել, քան անօգուտ և անիմաստ աշխատանքը....
...............
Հասկանալի է արդեն, որ Սիզիփոսը աբսուրդ հերոս է։ Այդ են հաստատում նրա թե՛ զվարճությունները, թե՛ տառապանքները։ Աստվածներին արհամարհելու, մահվան նկատմամբ ունեցած ատելության և կյանքի կրքոտ սիրո համար նա արժանացավ մի պատժի, որը նրան հավիտյանս զրկել է որևէ գործ ավարտելու հաճույքից։ Ահա թե որքան թանկ նստեցին նրա վրա այս աշխարհի վայելքները։ Մեզ ոչինչ չի հասել այն մասին, թե Սիզիփոսը դժոխքում ինչ էր անում։ Առասպելները ստեղծված են, որպեսզի մենք երևակայությամբ կարողանանք լրացնել դրանք։ Տվյալ դեպքում կարելի է պատկերացնել մի ճկված մարմին, որը ուժերի վերջին լարումով ձգտում է հողից կտրել հսկա ժայռաբեկորը և բարձրացնել այն բլուրն ի վեր, որով արդեն հարյուր անգամ բարձրացել է։ Դժվար չէ պատկերացնել Սիզիփոսի կծկված դեմքը, ցեխոտված այտը, ամբողջ ծանրությունն իր վրա պահող ուսը, քարը արգելակող ոտքն ու ձեռքերը, որոնք մարդկային ինքնավստահությամբ քարը ուզում են շարժել տեղից։ Այս երկար տառապանքը, որը կարելի է չափել միայն աներկինք տիեզերքով և անժամանակ ժամանակով, ի վերջո, պսակվում է հաջողությամբ. Սիզիփոսը մի պահ կանգ է առնում և տեսնում, թե ինչպես է քարը մի ակնթարթում հովիտ գլորվամ, որտեղից նորից պետք է վեր բարձրացնել։ Նա իջնում է հովիտ։
Ահա այստեղ, վերադարձի ճանապարհին է, որ Սիզիփոսը հետաքրքրում է ինձ։ Այն դեմքը, որը ամեն վայրկյան քսվում էր քարին, արդեն ինքն էլ է քարացել։ Ես տեսնում եմ, թե ինչպես է նա ծանր, բայց հավասար քայլերով մոտենում իր տառապանքին, որից փրկության չունի:
Այս ճամփան, որը կարծես շունչ քաշելու համար է ստեղծված, որը ամեն անգամ կրկնվում է, ինչպես Սիզիփոսի տառապանքը, իրականում ինքնագիտակցության ուղի է։ Այն բոլոր պահերին, երբ Սիզիփոսը թողնում է գագաթը և աստիճանաբար իջնում աստվածների աշխարհը, վեր է բարձրանում իր ճակատագրից։ Նա դառնամ է ավելի ուժեղ, քան իր ժայռը։ Եթե այս առասպելը ողբերգական է, ապա միայն այն պատճառով, որ նրա հերոսը օժտված է մտածելու կարողությամբ։ Իսկապես, քանի՞ կոպեկ կարժենար նրա տառապանքը, եթե հաջողության հույսն ամեն վայրկյան ոգևորեր նրան։ Ժամանակակից ֆրանսիացի բանվորը ողջ կյանքում կատարում է միևնույն հոգնեցուցիչ աշխատանքը, և այս ճակատագիրը պակաս աբսուրդ չէ։ Բայց այն ողբերգական է դաոնում միայն այն եզակի օրերին, երբ մենք մտածում ենք այդ մասին։ Սիզիփոսը` աստվածների բանվորը, չնայած ըմբոստ է և անզոր, հասկանում է իր ճակատագրի էությունը։ Այդ մասին է նա մտածում հովիտ իջնելիս։ Լավատեսությունը, որին ամեն րոպե ձգտում է նրա տառապանքը, փշրվում է հաղթանակի ձեռքերով։ Սիզիփոսի ճակատագիրը այնպիսին է, որ կարելի է միայն արհամարհել։
Սակայն հովիտ իջնելիս Սիզիփոսը կարող է ոչ միայն տխրել, այլ մինչև անգամ ուրախանալ: Այս բաոը չափազանցության չէ։ Ես նորից պատկերացնում եմ դեպի իր ժայռը վերադարձող Սիզիփոսին և այն վիշտը, որ ապրում էր նա սկզբում։ Բայց ,երբ երկնային հիշողությունները աստիճանաբար զարթնում են, երբ երջանկության կարիքը դառնում է անխուսափելի, թախիծն անգամ չքանում է մարդու հոգուց։ Դա արդեն քարի հաղթանակն է, դա հենց ինքը` քարն է։ Խոր հուսահատությունը շատ ծանր է ապրել: Այդպիսի պահերը մեզ համար դառնում են Բեթանիայի գիշերներ։ Բայց ծանր է նաև հաշտվել ճնշող ճշմարտության հետ։ Այդպես Էդիպը հաշտվեց իր ճակատագրի հետ, որովհետև չգիտեր, թե իրեն ինչ է սպասում։ Ողբերգությունը սկսվեց այն պահից, երբ նա հասկացավ իր ճակատագրի էությունը։ Բայց նույն պահին, չնայած նա կույր էր ու հուսահատ, գտավ իրեն աշխարհին կապող կապ, որը մի դեռատի աղջկա ճերմակ ձեռք էր։ Այդ ժամանակ նրա ուղեղում ծնվեց այս անչափ խոր նախադասությունը.
«Չնայած այսչափ փորձություններին, իմ առաջացած տարիքն ու հոգաս մեծությունը ինձ բերում են այն եզրակացության, որ աշխարհում ամեն բան լավ է»:
Սոֆոկլեսի Էդիպը, ինչպես նաև Դոստոևսկու Կիրիլովը այսպիսով ձևակերպում են աբսուրդ հաղթանակի բանաձևը։ Անտիկ խելքը հասնում է ժամանակակից հերոսականությանը:
Հնարավոր չէ հասկանալ աբսուրդը առանց երջանկության խոր ընկալման։ Թող սա ձեզ տարօրինակ չթվա, որովհետև աշխարհը մեկ է։ Երջանկությունը և աբսուրդը նույն հողի զավակներն են։ Նրանք անբաժանելի են իրարից։ Սխալ կլիներ, իհարկե, կարծել, որ աբսուրդի բացահայտումը անպայման երջանկացնում է մարդուն։ Հաճախ հենց երջանկությունն է առաջացնում աբսուրդի զգացողությանը։
«Ես կարծում եմ, որ աշխարհում ամեն բան լավ է,– իմաստուն ձևով նկատում է Էդիպը»։
Նրա այս բառերը տարածվում են մարդու դաժան և սահմանափակ տիեզերքի վրա։ Նրանք մեզ սովորեցնում են, որ ամեն ինչ չէ, որ սպառված է։ Նրանք վռնդում են այս աշխարհից Աստծուն, որն իր հետ բերեց անբավարարվածաթյան և անօգուտ վշտի ինչ-որ զգացմունք։ Նրանք ճակատագիրը դարձնում են մարդկային գործ, որը պիտի կանոնավորեն իրենք ՝մարդիկ։
Ահա սա է Սիզիփոսի ամբողջ երջանկությունը։ Իր ճակատագիրը իրեն է պատկանում։ Իր գործը իր ժայռն է։ Իսկ աբսուրդ մարդը, երբ հրճվում է իր տառապանքով, բոլոր կուռքերը անզորությունից լռում են։ Հանկարծակի ստեղծված այս լռության մեջ սկսում են հնչել հարազատորեն մեղմ, հեքիաթային ձայներ։ Դրանք երկրի ձայներն են։ Անմեղ և գաղտնի կանչերը, ծանոթ դեմքերի հրավերները խիստ անհրաժեշտ են և ապահովում են մարդու հաղթանակը։ Առանց ստվերի արև չկա, և աշխարհում գոյության ունի գիշեր։ Դրա համար, երբ աբսուրդ մարդը հաշտվում է իրականության հետ, լցվում է անսպառ եռանդով։ Նա ունի միայն մի գերագույն ճակատագիր, որին հավատարիմ է, բայց որին արհամարհում է։ Մնացած բոյոր դեպքերում ինքն է իր տերը։ Այն անբացատրելի պահերին, երբ մարդը շրջվում է դեպի իր ապրած կյանքը, Սիզիփոսը ժայռին մոտենալով, հրճվում է այն անկապ գործողությունների հաջորդականությամբ, որը դառնում է իր ճակատագիրը, որ ինքն է ստեղծել, միավորել հիշողության հայացքի տակ և վավերացրել իր մահով։ Այսպիսով խիստ մարդկային համոզվածությամբ, այն կույրի նման, որը ուզում է տեսնել, բայց գիտի, որ գիշերը վերջ չունի, Սիզիփոսը միշտ քայլում է։ Նրա ժայռը գլորվում է դեռ։ Ես թողնում եմ Սիզիփոսին լեռան ստորոտում։ Ամեն մարդ էլ, ի վերջո, իր բեռը գտնում է։ Բայց Սիզիփոսը մեզ սովորեցնում է գերագույն հավատարմություն, որը ժխտում է աստվածները ու ժայռեր է բարձրացնում։ Նա էլ է կարծում, որ ամեն բան լավ է։ Այս տիեզերքը, որ տեր չունի, նրա համար ո՛չ դատարկ է, ո՛չ ունայն։ Իր ժայռի ամեն մի մասնիկը, լեռան ժայթքումը հավիտենական խավարի մեջ, նրա համար մի ամբողջ աշխարհ է։ Գագաթները նվաճելու պայքարը ինքնըստինքյան բավական է մարդու էությունը լցնելու համար։ Ուրեմն, Սիզիփոսին պետք է պատկերացնել Երջանիկ։




Комментариев нет:

Отправить комментарий