«Օդի դուստրը»
Խոլորձ( այնպես չեմ սիրում այս գեղեցիկ ծաղկի հայերեն անվանումը...դե, անկեղծ ասած,ռուսերեն էլ մի բան չի ...))) շատ է կոպիտ...)))»
Վաղուց,շատ վաղուց ,երբ երկրի չորս ծայրերում բնակվում էին աստվածները,նրանց մեջ աննկարագրելի գեղեցկությամբ աչքի էր ընկնում աստվածուհի Օրխիդեան՝ ազնվության աստծո և ուրախության աստվածուհու դուստրը...Ամենից շատ նա սիրում էր լույսը...դրա համար էլ երբեք չէր նկատում ստվերը ...ցանկացած շարժման մեջ նա տեսնում էր միայն քնքշություն...նրա աչքերը սովոր չէին տեսնելու կոպիտն ու մութը... անկարգությունը, միապաղաղությունն ու տգեղը...
Ընդհանուր առմամբ նա տեսնում էր միայն գույների անսահման նրբերանգներն ու լույսի անվերջ թրթիռները ...

Այս անսովոր տեսիլքների պատճառով շատ աստվածներ նախատում ու մեղադրում էին Օրխիդեային իմաստության պակասի ,չափից դուրս բարության ու իրականության պատրանքային ընկալման համար ....
Աստվածները պահանջում էին ,որ հոգու դաստիարակության մեջ , ուրախության ու վշտի հանդեպ անպայման առկա լինեն անտաբերության տարրեր ...
Աստվածների մի մասը մեղադրեց Օրիխիդեային իմաստության պակասի ու տգիտության մեջ ,իսկ մյուս մասն արդարացնում էր նրան՝ պատճառաբանելով ,որ նման վարքագիծը բացատրվում է դաժանության, կոպտության ու այլանդակության նկատմամբ գիտակցված և իմաստուն անտարբերությամբ :
Նրանք ընկալում էին Օրխիդեային որպես Վեհություն.....
Ի վերջո աստվածները որոշեցին մեկուսացնել նրան...
Եվ այն ժամանակ ,երբ կարդում էին դատավիճիռը ,մի երիտասարդ աստված, առանց տեսնելու Օրխիդեային, սիրահարվեց նրա Բարի Հոգուն...Այդ աստծո անունն Արչի էր....Նա բոլոր արվեստների հովանավորն էր ...
Արչիի սերը չէր խոստանում նրան հաջողություն ու բարեհաճություն .չէ՞ որ Օրխիդեան տեսնում էր աշխարհն առանց ստվերների,լույսն առանց մութի ...գիծն առանց գույնի...երկինքն առանց ամպերի ,անձրևն առանց ջրի...Օրխիդեան ասես կուրորեն միայն իր ներաշխարհի գեղեցկությունն էր տեսնում, իսկ Արչին չէր կարող մարդկանց սովորեցնել արվեստ՝ առանց կոպիտ գծերի ու ստվերների...
Օրխիդեայի հանդեպ ունեցած սիրո պատճառով նա կորցրեց վարպետությունը , և արժանանալով աստվածների զայրույթին ու ցասմանը՝ ընդմիշտ վտարվեց աստվածային աշխարհից...Այդպիսի արարքն աններելի է աստվածների մոտ:
Օրխիդեան, իմանալով այդ մասին, փակեց աչքերն ու ընկղմվեց հավերժական որոնումների մեջ:
Դառնալով անտառային ծաղիկ՝ նա ամենուր փնտրում էր իր Արչիին ,ու հատկապես անձրևների շրջանում Արչիին հանդիպելու միամիտ հավատով , հաճախակի էր «փորձում» վառ հագուստներ....
Օրխիդեաներն ,անշուշտ,«ազնվականներ են » ծաղիկների աշխարհում և տիրուհիները՝ ծաղկահանդեսի ...
Բնությունը,ստեղծելով այս ծաղկին , չի խնայել երևակայություն ...նրանց մոտ ամեն ինչ է զարմանալի ....Աչքի են ընկնում անհավատալի բազմազանությամբ ,փոշոտման ,բազմացման եղանակներով ...
Կան օրխիդեա թռչուններ ,թիթեռներ...օրխիդեա թզուկներ ,մողեսներ ... մեդուզաներ ,կարապներ...
Էլ որտեղ կհանդիպեն այդպիսի զարմանահրաշ տեսակներ,ձևեր, հրաշալի բույր ու «կատաղի գույներ» ...
Օրխիդեան շատ կանանց համար դարձավ ներաշխարհը չարից ու նեգատիվից պաշտպանող թալիսման ...Բացի դրանից, նրանց կարծիքով, օգնում է գտնել իրենց երկրորդ կեսին (չէ՞ որ երիտասարդ աստվածուհին, ինչպես ոչ ոք, լավ գիտի ,թե որքան դժվար է գտնել սիրեցյալին ) և պահպանում հարաբերությունները՝դրանք դարձնելով ավելի ամուր...Ահա, թե ինչու քնքուշ հարսնացուների համար իդեալական ծաղիկներ են համարվում օրխիդեաները ......
Օրխիդեան հաղթողների ծաղիկ է ...այն մարդկանց, որոնք հասել են հաջողության բարձունքների...
Գեղեցկության ու յուրահատկությունների համար շատ երկրներ են ընտրել Խոլորձը որպես ազգային խորհրդանիշ(Վենեսուելա,Գվատեմալա,
Կոստա-Ռիկա):
Իսկ Օրխիդեա -աղավնին կամ օրխիդեա-«Սուրբ Հոգի»-ն Պանամայի ազգային ծաղիկն է :
Սիրելիներս,Հաղթողերի ու հաջողության Ծաղկից նվիրում եմ բոլորիդ ))))))))

Ինչքա՜ն բարիք, խինդ ու ծիծաղ՝ բոլորը ՔԵԶ...:)
ОтветитьУдалить:) :) :)
ОтветитьУдалить