Նկ.Ռաֆայել,Արիստոտել
Փիլիսոփա ,գրող,գիտնական ,և ուսուցիչը Ալեքսանդր Մակեդոնացու...
Արիստոտելը ծնվել է 384 մ.թ.ա. ազնվական ընտանիքում :Նրա առաջին ուուցիչը եղել է հայրը,որը Մակեդոնիայի արքայի անձնական բժիշկն էր...15 տարեկան հասակում զրկվում է հորից...սակայն ստանալով բավականին մեծ ժառանգություն նա կարող էր թույլ տալ իրեն շարունակել կրթությունը:
17 տարեկանում ընդունվում է Պլատոնի Ակադեմիան,որտեղ ուսումնասիրում է փիլիսոփայություն ,մաթեմատիկա և այլ գիտություններ...
349-ին Արիստոտելը Ֆիլիպ 2-ի պահանջով դառնում է Ալեքսանդր Մակեդոնացու ուսուցիչը...
335-ին(մ.թ.ա.) նա վերադառնում է Աթենք ,որպեսզի բացի առաջին Լիքեյը(Լիցեյ)...Աշակերտների հետ պարապմունքները նա անցկացնում էր զբոսնելով բաց սրահի կամարների տակ...
Նա կազմել էր աշխատանքի երկու տեսակ :Մեկը նախատեսված էր հանրության համար,իսկ մյուսը հատուկ նախատեսված էր աշակերտների և փիլիսոփայության ուսուցիչների համար:
Արիստոտելի աշխատությունները կարելի է բաժանել հինգ անվանակարգերի.
1. հոգեբանություն
2.տրամաբանություն
3.ֆիզիկա
4.փիլիսոփայական աշխատանքներ
5.բնագիտություն
նրանցից շատերը ակտուալ են նաև մեր ժամանակներում և օգտագործվում են տարբեր հումանիտար գիտություններում....
(())
Լիակատար կատարելության հասած մարդը բարձր է բոլոր կենդանիներից. բայց և նա ցածր է բոլորից,եթե ապրում է առանց օրենքների և առանց արդարության:Իսկապես,զինված անարդարությունից ավելի հրեշավոր բան չկա :
Այս կամ այն կերպ զազրախոսելու սովորությունից զարգանում է նաև վատ արարքներ կատարելու հակումը:
Սիրել՝ նշանակում է մեկ ուրիշին ցանկանալ այն,ինչը բարիք ես համարում և ընդ որում ցանկանալ ոչ թե ի սեր քեզ,այլ ի սեր նրա, ում սիրում ես, և ձգտել հնարավորության սահմաններում նրան տալ այդ բարիքը:

Զայրույթը հոգեվիճակի գազանակերպ կիրքն է,որն ընդունակ է հաճախակի կրկնվելու,դաժան է և ուժով անկոտրում,որը պատճառ է դառնում սպանությունների,դաշնակիցն է դժբախտության,հանցակիցն է վնասակարության ու անազնվության:
Ամեն ոք գիտի ,որ մահն անխուսափելի է,բայց քանի որ այն մոտ չէ ,ապա ոչ ոք նրա մասին չի մտածում:
Թեև մենք մահկանացու ենք,չպետք է ենթարկվենք ունայն բաների,բայց, որքան հնարավոր է, բարձրանանք մինչև անմահություն և ապրենք այն լավագույնի համեմատ,որ կա մեր մեջ:
Պարզությունը խոսքի գլխավոր արժանիքն է:
Չափազանց փայլուն խոսելակերպը աննկատելի է դարձնում ինչպես բնավորությունները ,այնպես էլ մտքերը:
Կրքերին իշխում է ոչ թե նա,ով բոլորովին խուսափում է դրանցից,այլ նա,ով դրանցից օգտվում է այնպես,ինչպես կառավարում են նավը կամ ձիուն,այսինքն ՝դրանք ուղղում են այնտեղ,ուր հարկավոր է և օգտակար:
Սխալվել կարելի է տարբեր կերպ,ճիշտ վարվել կարելի է միայն մի ուղիով,այդ պատճառով էլ առաջինը հեշտ է,իսկ երկրորդը՝դժվար.վրիպելը հեշտ է,նպատակին խփելը՝դժվար:
Ամեն ինչի մեջ միայն ծիծաղելի կողմը տեսնելու սովորությունը մանր հոգու ամենաստույգ նշանն է,քանի որ ծիծաղելին մակերեսի վրա է գտնվում:
Տգետը զարմանում է ,որ իրերն այնպիսին են ,ինչպիսին որ կան,և այդպիսի զարմանքը գիտելիքների սկիզբն է.իմաստունը,ընդհակառակն,կզարմանար,եթե իրերը լինեին այլ կերպ,այլ ոչ թե այնպիսին ,ինչպիսին նա գիտի դրանց:
Առանձին վերցրած ամեն մարդ և բոլորը միասին ,կարելի է ասել,ունեն որոշակի նպատակ,որին հասնելու համար նրանք մի բան ընտրում են,մեկ ուրիշից խուսափում:
Ավելի լավ է կատարելությամբ անել գործի մի փոխր մասը,քան անել տասն անգամ շատ,բայց՝ վատ:
Սկիզբը ամբողջի ավելի քան կեսն է:
Մենք այն բանի համար չենք դատողություններ անում,որ իմանանք ,թե ինչ է առաքինությունը,այլ նրա համար ,որ դառնանք լավ մարդիկ:
Բարոյական մարդը շատ բան է անում հանուն իր ընկերների և հանուն հայրենիքի,նույնիսկ եթե այդ դեպքում նրան վիճակված է զրկվել կյանքից:
Բարոյական հատկանիշները դրսևորվում են մտադրության կապակցությամբ:
Մարդն իր բնույթով հասարակական էակ է:
Առաքինության մասին լավ դատողություն անելը դեռևս չի նշանակում լինել առաքինի,իսկ խորհրդածություններում արդարացի լինելը դեռևս չի նշանակում գործնականում լինել արդարացի:
Մեզ համար ամենից ավելի հաճելի են այն բառերը,որոնք մեզ տալիս են որևէ գիտելիք:
Ստոր մարդու խիղճն արթնացնելու համար հարկավոր է նրան ապտակել :
Գիրքը լավն է,եթե հեղինակը նրանում արտահայտում է միայն այն ,ինչ պետք է,և այնպես,ինչպես պետք է:
Կրթությունը երեք բանի կարիք ունի՝տաղանդ,գիտություն ,վարժություն:
Սրամտությունը կրթություն ստացած հանդգնությունն է :
Սկիզբը գործի կեսն է:
Չնայած Պլատոնն ու ընկերը թանկ են ինձ ,բայց սրբազան պարտքը կոչ է անում նախապատվությունը տալ ճշմարտությանը:
Հանցագործությունը կարիք ունի սոսկ պատրվակի:
Կյանքը պահանջում է շարժում:
*******
Արիստոտելի մոտ ուսանելու եկավ մի շատախոս երիտասարդ:
Երկար զրույցից հետո նա հարցրեց փիլիսոփային,թե որքան է լինելունրա ուսման վարձը?
-Քեզանից կրկնակի պիտի վերցնեմ,-պատասխանեց Արիստոտելը...
-ի՜նչու,-զարմացած հարցրեց երիտասարդը.
Քանզի մինչ խոսել սովորեցնելը քեզ լռել պիտի սովորեցնեմ :
Մի անգամ Արիստոտելին հարցրին.
-Ինչ օգուտ կա քեզ փիլիսոփայությունից...???
Փիլիսոփան պատասխանեց.
-Նրա շնորհիվ ես հաճույքով եմ անում այն,ինչ ուրիշներն օրենքի հանդեպ վախից են անում... ...
Արիստոտելն այսպես սահմանեց հիմարի ու խելոքի տարբերությունը.
-Խելացի մարդը սովորաբար համաձայն է լինում մեկ ուրիշ խելացի մարդու հետ ,
իսկ հիմարը ՝ ոչ հիմարի հետ է համամիտ ,ոչ էլ խելոքի...

Комментариев нет:
Отправить комментарий