Мой список блогов

среда, 23 ноября 2011 г.

Ընտրել չարյաց փոքրագույնը....«Պոլիկրատի(եսի) մատանին...»

«Պոլիկրատի(եսի)  մատանին...»






Շատերի համար հաջողությունը «հազվագյուտ թռչուն է ՝ սպիտակ ագռավ»  ,իսկ ոմանք  ֆորտունայի սիրեցյալներ են՝ ճակատագրի քաղցր ընծաներից կշտացած, «բախտից  երեսառածներ»... հաջողությունը նրանց գլխին  այնպես  առատորեն է թափվում ,որ ակամայից սարսափում ես՝ ....մտածելով ,որ այդ մարդն ունի «Պոլիկրատի մատանին» :

Ունենալ «Պոլիկրատի մատանին»  նշանակում է  ունենալ մեծ   հաջողություն ,որը հետագայում  անպայման կփոխվի  մեծ դժբախտության ...

Արդյո՞ք Պոլիկրատը կլիներ տիրակալ ,եթե չլիներ նրա ծայրագույն հաջողակ լինելը...նա աստվածներից ստացել էր  հրաշալի պարգև ....ստանում էր այն ,ինչ ցանկանում էր...Հերոդոտը նրա մասին գրել է,որ առասպելական Մինոսից հետո ոչ մի արքա նման հզորություն չի ունեցել...
Մի անգամ Պոլիկրատի  դաշնակիցը՝ Եգիպտոսի թագավոր Ամասիսը, նամակ է  գրում նրան  .«  Ինձ ուրախացնում են քո հաջողությունները,բայց ,սիրելի ընկերս,չափից դուրս շատ չե՞ն դրանք...Դու երբևիցե լսե՞լ ես աստվածների նախանձի մասին...»: Հետո Ամասիսը նրան խորհուրդ է տալիս զոհաբերություն անել աստվածներին...Պոլիկրատը լսեց նրա խորհուրդն ու իր սիրելի , հազվագյուտ,  շատ թանկարժեք քարով մատանին,որի արժեքը հավասարազոր էր ամբողջ  թագավորության արժեքին,  նետեց ծովը...
Մի քանի օր անց մի հասարակ ձկնորս մի հրաշալի ձուկ բռնեց ,որն արժանի էր թագավորական սեղանին մատուցվելու...խոհարարները մաքրելով ձուկը՝ նրա փորի մեջ հայտնաբերիցին .... այո՛, այո՛..))» Պոլիկրատի մատանին...))» Թագավորը իրեն անսահման դժբախտ զգաց .« աստվածները չընդունեցին իմ զոհաբերությունը »,-գրեց նա իր սիրելի ընկերոջը՝ Ամասիսին...
Ամասիսը հասկացավ ,որ Պոլիկրատը դատապարտված է...   «Ես այլևս չեմ կարող լինել քո ընկերը... Եթե դու ինձ համար դառնաս օտար մարդ, քո դժբախտությունը ինձ  շատ ցավ չի պատճառի»:
Այսպիսով ,ի դեմս Ամասիսի՝ հաջողությունը  առաջին  անգամ երես թեքեց  Պոլիկրատից ....
 Փայլուն թագավորության վերջում (6-րդ դար մ.թ.ա.)  Պոլիկրատը   խաբեությամբ բռնվեց  պարսիկների կողմից և շատ դաժան մահապատժի ենթարկվեց...Նրան  ցցի հանեցին  ... թագավորը մեռավ անասելի տանջանքներով...
Այնպես որ...«Պոլիկրատի մատանին » մեզ հիշեցնում է ոչ միայն հաջողության ,այլև այն մասին,թե որքան փոփոխական է մարդկային բախտը...
Ու երբ մեկի գլխին հաջողությունը թափվում է, ինչպես առատության եղջյուրից , այդ դեպքում   ասում են .«Այդ մարդն ունի Պոլիկրատի մատանին»:
Չունենանք  «այս մատանին ..» Եվ թող   երբեք հաջողությունը «մոլեռանդորեն»  չհետապնդի...չշոյի ու չհիմարացնի  մեզ ...)))))









Վեհից ծիծաղելին մի քայլ է...


Այս խոսքերը Ռուսաստանից փախուստի ժամանակ հաճախ է կրկնել Նապոլեոնը Վարշավայում  իր դեսպանի՝Պրադուի մոտ,որն էլ այս մասին գրել է իր գրքերից մեկում..իսկ դե Ռեմյուզան իր հուշերում պնդում է,որ վերոհիշյալ միտքը Նապոլեոնը մինչ այդ էլ է կրկնել.... 
Գրող Ժաննա Ֆրանսուա Մարմոտելի  հետևյալ արտահայտությունն է  նրա սկզբնաղբյուրը  .«Ըդհանուր առմամբ զավեշտականը սահմանակից է վեհին»







  • Խոսքի պատմություն...

  • Մենք ասում ենք
    -Ընտրել չարյաց փոքրագույնը
     կամ՝
    Երկու չարիքից նվազագույնն ընտրել...

    Անգլիացիներն ասում են
     lesser of two evils
     Իսկ ըստ Պլատոնի («Պրոտորգոս») Սոկրատեսին է պատկանում այդ արտահայտությունը՝Երկու չարիքից փոքրագույնն ընտրել...
    նշանակությունը -մի քանի վատ տարբերակներից ընտրել այն,որը կրում է նվազագույն վնաս(չարիք) ...
    Չնայած այս ասույթի ակներևությանը մարդը հաճախ է անում ամենավատ ընտրությունը ...դա նրանից է,որ շատերը բախվելով տհաճ ընտրությանը պարզապես շփոթվում են,գլուխները կորցնում ...
    Այս արտահայտությունը  հետևյալ տեսքով  հանդիպում է նաև Արիստոտելի  և Ցիցերոնի աշխատություններում....
    Արիստոտել-Հարկավոր է ընտրել փոքր չարիքը 
     Ցիցերոն- Հարկավոր է ոչ միայն ընտրել չարյաց փոքրագույնը,այլ նաև կորզել այն  լավը ,ինչ կա նրանց մեջ



    Комментариев нет:

    Отправить комментарий