Мой список блогов

пятница, 3 мая 2013 г.

Դանիել Կիզ « Ծաղիկներ Էլջերնոնի համար»

Դանիել Կիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար» ...Ուժեղ գիրք է... շատ  ծանր գիրք...հոգեբանական դրամա...Բանականության ողբերգություն...
  Պատմությունը մտավոր հետամնաց Չարլի Գորդոնի մասին է,որը   նյարդավիրաբուժական միջամտության շնորհիվ   շատ կարճ ժամանակով դառնում  է հանճարեղ ...

Սե՜ր իմ .... ))))


«Գեղեցիկ ես դու, ինչպես բոլորը,
Որոնց սիրում են....»)))










четверг, 2 мая 2013 г.

Ասելիք շատ կա,սիրելի Նվարդ,բայց գրելու հավես ու հալ չկա....

                                            Վ. Տերյանի նամակը                 Նվ. Թումանյանին                                         1914,դեկտեմբեր,Պետրոգրադ

    Ասելիք շատ կա,սիրելի Նվարդ,բայց գրելու հավես  ու հալ չկա:
Մի կողմ թողած իմ անձնական կյանքը,որ շատ  է տխուր  ու սրտամաշ,մեր իրականության մեջ կատարվող իրերն էլ ինձ չեն ուրախացնում,ավելին կասեմ,հույս էլ չեն ներշնչում,որ ապագան ավելի ուրախալի լինի: Սակայն չկարծեք,սիրելիս,որ ես,սև հոռետեսությամբ լեցուն մարդկանց ցավով բռնված՝հակում ունեմ ամեն ինչ վատաբանելու և սև տեսնելու:Ընդհակառակը,այնքա՜ն ջերմ բաղձանք կա իմ մեջ բաց սրտով ողջունելու գալիքը,այնքա՜ն ծանր են ինձ համար այդ դառը մտածումները,որ այստեղ էլ կցանկանայի գոնե սուտով ոգևորել ինքս ինձ-միայն թե ազատվեի այդ թախծալի մտածումունքերից  ու տարակուսություններից:

среда, 1 мая 2013 г.

ՈՒժեղ մարդիկ

ՈՒժեղ մարդիկ շատ ավելի անպաշտպան են լինում թույլերից...
-Փոթորկի ժամանակ բարակ եղեգը խոնարhվում է ու խշխշում..իսկ հզոր սոճին կոտրվում է և մեռնում ընդմիշտ ,-ասում են չինացիները...իսկ չինացիները գիտեն ,թե ինչ են խոսում...

Աստված չի ստեղծել Չարը


Մի անգամ  պրոֆեսորը հարցրեց իր ուսանողներին,
-Աստվա՞ ծ է արարիչն ամեն բանի...
Ուսանողներից մեկը համարձակորեն պատասխանեց.
-Այո՛:
-Այսինքն ՝ դուք համարում եք,որ Աստվա՞ ծ է ստեղծել ամեն բան....
-Այո՛,կրկնեց ուսանողը:

Դրական տրամադրվածություն և մտավիճակ ունեցիր



Մի անգամ փոքրիկ գորտերը մրցույթ կազմակերպեցին.նրանց նպատակն էր բարձրանալ աշտարակի գագաթ...մրցույթը նայելու և մասնակիցների վրա ծիծաղելու համար  շատ հանդիսատես էր հավաքվել  ...
Մրցույթը սկսվեց...հանդիսատեսից և ոչ մեկը չէր հավատում,որ գորտերից ինչ որ մեկը կհաղթի,հաջողության կհասնի...
-Շատ դժվար կլինի:

Էնթոնի դե Մելլո


Վարպետին հարցրին ,թե երբևէ   հիասթափված եղել է այն բանից,որ նրա ջանքերն ավելի քիչ պտուղ են բերել ,քան   ակնկալում էր  :
Վարպետը պատմեց նրանց այս առակը.
Մի  ցուրտ  ու քամոտ գարնանայի առավոտ խխունջը  սկսեց բարձրանալ բալենու ծառը :Մոտակա ծառին  թառած ճնճղուկները մի կուշտ ծիծաղելով նրա վրա ՝հարցրին.

...Այնքան հիմար չեմ,որ այս հասակում չիմանամ,թե հիմարությունն ու չարությունն «էս » աշխարհում ավելի առատ են, քան խելքն ու բարությունը





  • Վ. Տերյանի նամակներից
  • Սիրելի Նվարդ
                                        1915,սեպտեմբեր,Պետրոգրադ

    Այս անգամ ուշացավ նամակս,բայց բանն այն է,որ ես վճռել էի գալ Կովկաս,դրա համար հետաձգեցի գրելս և հետո չհաջողվեց կրկին գալ և նորից խրվեցի այստեղի գործերիս մեջ ու չգրեցի......
    ժողովածուն առաջ է գնում և շուտով պատրաստ կլինի:Մոսկվայի ժողովածուի հետ համաձայնեցինք այնպես անել, որ նույն նյութերը չլինեն,և մերում պոեզիան շատ կրճատեցինք-ընդամենը երկու թերթ պիտի բռնե,իսկ Մոսկվայինը ամբողջապես նվիրված պիտի լինի պոեզիային:

    Պատմությունն ինձ կարդարացնի,Զգացմունքների դաստիարակություն


    Պատմությունն ինձ կարդարացնի
    այս արտահայտությունը Կուբայի հեղափոխական առաջնորդ Ֆ. Կաստրոյի    դատավարության ժամանակ(16 հոկտեմբերի 1953թ)հնչեցրած խոսքից է...
    մեջբերվում է ինքնաարդարացման նպատակով՝ որպես   կատակ-հեգնանք 

    «Մոսկվան արցունքներին չի հավատում».....Նա գտնվում է փառքի զենիթում

    Красивые места на планете (50 фото)
    «Մոսկվան արցունքներին չի հավատում»
    արտահայտությունը հայտնի էր դեռ խորհրդային համանուն ֆիլմից   դարեր առաջ։Արտահայտությունը ծագել է թաթարական լծից ազատագրվելուց հետո,երբ