( հատվածներ....կարդալու ընթացքում ձեռքիս հետ դուրս եմ գրում....))
Տափաստանի Գայլը
Հիմա ո՞ւր գնալ։ Եթե այս պահին կատարվեր հրաշք, և հնարավոր լիներ իմ ցանկացած երազանքի իրականացումը, ապա ես կխնդրեի մի փոքրիկ, գեղեցիկ դահլիճ՝ Լյուդովիկոս Տասնվեցերորդի ոճով կառուցված, որտեղ ինձ համար մի քանի երաժիշտներ կատարեին Հենդելից ու Մոցարտից մեկ-երկու ստեղծագործություն։ Դա համապատասխան կլիներ իմ գոյության իմաստին այս պահին,