Мой список блогов

четверг, 11 октября 2012 г.

Վահան Տերյան

Նկ. Աննա Ռազումովսկայա

Արդյոք կապրե՞ս սիրտս մաշող կարոտը հեզ ... Չարտասանված, սրտում թաղված երազներս աստեղաշող Արդյոք կապրե՞ս ... Արդյոք կզգա՞ս սիրտս այրող սերը երազ ... Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող. Արդյոք կըզգա՞ս ...

Սեքսը հիանալի մոտիվացիա է «ռեինկարնացիայի» համար( վերնագրային ծուղակ)։)


Ծիծաղում եմ....։ ))
Սկզբում որոշել էի  ձեզ համար պատրաստել «վերնագրային ծուղակ»    ու
«և դու՞ Բրուտոս... » ասելով հաշվել  ծուղակի մեջ ընկնող ընթերցողների  քանակը...)))
Դե լավ,քանի որ  ձեռնարկեցի  «սա  արատավոր և մաքուր » թեման ,որն արծածվում է ամենուր և միշտ `կարելի է նաև տնտղել մի քիչ...։))
Ի՞նչ է սերը...արդեն գրել եմ...իսկ ի՞նչ է սեքսը ՝ գրում եմ առաջին  ու վերջին անգամ )) ... 
Սեքսն էլ  սիրո և կյանքի նման տարբեր մարդկանց մոտ ընկալվում է տարբեր ՝ֆիզիկական ու հոգեբանական  գեղեցիկ ներգործությունից մինչև պարզ,բնազդային ,անասնական  «հաղորդակցության » ձև ...
Իսկ ես այն համեմատում եմ երաժշտության հետ ...)))

среда, 10 октября 2012 г.

Իսկ հաղթողներին չեն դատում...

Ինչո՞ւ.
Նույնիսկ մեր կյանքի ամենաերջանիկ պահերին ,որքան էլ տարօրինակ հնչի ,զգում ենք, որ ինչ-որ բան պակաս է...կիսատ ...թերի...երջանկության զգացողությունն ամբողջական չէ... ավելին ենք ուզում ,իսկ ի՞նչ... ինքներս էլ չգիտենք...դա սոսկ զգացողություն է...Գո՞ւցե հավիտենականությունը ճանաչելու փափագն է ,որն ի վերուստ դրված է մեր մեջ...կնիքված մեր սրտին
  Եվ ինչու կյանքի իմաստի շուրջ սկսում ենք լրջորեն խորհել ,երբ կանգնած ենք ընտրության ճամփաբաժնին...երբ չգիտենք ուր գնալ...ի՞նչ անել...

«Նա իրոք մեծ էր...Մեծ էր նաև Սիրո մեջ....» մի սիրո պատմություն շարքից .Գյոթե ,Իոհան Վոլֆգանգ

        Նա իրոք մեծ էր...Մեծ էր նաև Սիրո մեջ...Ո՛չ ,նա դժբախտ չէր սիրո մեջ ...պարզապես  հաճախ էր կրքոտ սիրահարվում ու «հազիվ էր  հասցնում սեփական սրտի հետևից»:
  Նրա պատանեկան «մուսաները » անմեղ  ,պարզ,հմայիչ ,անմիջական փերիներ էին  ...  Իսկ երիտասարդ ու սիրառատ Գյոթեն,  հաճախ այրվելով ու դանդաղ մարելով,  թռչում էր ընդառաջ նոր  փերիներին,հավերժահարսերին,անուրջներին ...   նրա աչքերը վառվում էին սիրուց ...նրա  առջև բացվում էին անծայրածիր հորիզոններ...
Նա բարի էր,գեղեցիկ,կրթված ,հանճարեղ... ուներ  բոլոր որակները ,որոնք անհրաժեշտ էին, որպեսզի կանայք ինքնամոռաց սիրահարվեին նրան...Իսկ նա սիրահարվում էր կրկին ու կրկին ՝ գրեթե օլիմպիական կրքոտությամբ.......

вторник, 9 октября 2012 г.

Ասպազիա և Պերիկլես «մի սիրո պատմություն» շարքից

Որոշ պատմաբաններ հակված են կարծելու ,որ հայտնի կուրտիզանուհի Ասպազիան Աթենք էր եկել մի նպատակով՝ նվաճելու Պերիկլեսին՝ «հելլեններից ամենարժանավորին»:

понедельник, 8 октября 2012 г.

Գլամուր- glamour...


մի քանի արտահայտությունների «հետքերով» )))

Գլամուր- glamour...

Անգլերեն glamour  բառն առաջացել է միջնադարում ,grammaire  բառից(ֆր.քերականություն 

) ...սկզբնական նշանակությամբ ՝grimoire ՝մոգությունների,հմայությունների գիրք....

Գլամուր բառը եղել է  վհուկների ակկուլտային,կախարդական ,հմայական խոսք,նզովական բանաձև,որը կոչված էր որևէ մեկի ուշադրությունը ինչ-որ բանի վրա հրավիրելու  և ստիպելու հավատալ...հարկադրանք՝իրերին այլ կերպ նայելու,ընկալելու,հավատալու...19-րդ դարի վերջին բառի նշանակությունը փոխվում է...այս տերմինը սկսում են կիրառել սովորական առարկաների և ոսկերչական իրերի նկատմամբ... նրանց արտաքին տեսքին ուշադրություն հրավիրելու համար...

Մայքլ Ջեկսոն.....

Մայքլ Ջեկսոն.....
                                                                          Կամ .«Անապատի մեջ կանչողի ձայնը» ))))


Մարդկանց թվում է ,թե գիտեն ինձ,իսկ ինձ թվում է,որ նրանք սխալվում են: