Мой список блогов

понедельник, 1 октября 2012 г.

Հասկացանք՝մակեդոնացին հերոս է,բայց ինչու այդպիսի խանդավառությամբ աթոռներ կոտրենք...))))

Բարեկամս ,դու կրկին ինձ պրովոկացիայի ենթարկեցիր  ու դրդեցիր համապատասխան գործողության..: ))) Երեկ մեր զրույցի ժամանակ հանկարծ  նկատեցիր.«Լիլի ,իսկ ինչու չես գրում «տեղական ու համաշխարհային նշանակության «մեծությունների» մասին ??? )))  իսկ ես հարցիդ հարցով պատասխանեցի .ՈՐ  « մեծությունների»? ...երկու «ծանրակշիռ փաստարկների» ու «մի  հիմնական արժեհամակարգի» մասին գրեմ  »? :))  (ի նկատի ունեմ մարմնի բարեմասնությունները)))Երբեք...  Չեմ գրի  ու չեմ քննարկի նման  հարցեր,(ниже пояса-) որոնցով  առանց այն էլ հեղեղված է լրատվությունը)))) ... Բայց  կասեմ հետևյալը  ,կրկնելով Մաքս Ֆրայի խոսքերը «Ով եմ ես ,որ զրկեմ քեզ սխալվելու իրավունքից»))))

  Ոչ համաձայնել  եմ  ուզում  ոչ էլ  հակառակվել մարմնական  «պատրանքային  ,բարձրակարգ  այդ  արժեքներին»  ,դրանք  ստեղծողներին ու  ներկայացնողներին  , իսկ  «կեղծ   մարգարտափայլին » ու նրա պարգևած  պսևդո երջանկությանը  հակադրել   եմ ուզում մի իսկական  «հոգևոր խրախճանք» . միայն այսպիսի պայմանով,որ. «Ցույց են տալիս տեսնողին և երգեր երգում լսողի համար ...»)))
Իմ առաջարկը ...?Մի իսկական գրական Մարգարիտ  եմ ուզում նվիրել քեզ, ուր կա և  վայելչագեղ էրոտիկա և իմաստություն ...այն էլ ինչպիսի իմաստություն...))))

   Իմ հեքիաթ, բացի արժեքներից հարկավոր  է  նաև  «ստեղծել,կերտել » այդ արժեքներն արժանավայել     ու արժանապատիվ   կրողներ...

Խնդրեմ  ,այս Մարգարտի մասին է խոսքս...


  • «Երգ երգոց»
  • Комментариев нет:

    Отправить комментарий