Мой список блогов

понедельник, 20 мая 2013 г.

«Աբիսողոմ Ստորջրյա» )))

Իսկ դու սովորեցրու ապրել ինձ իմ խելքով)))

ճշմարտության որոնման մեջ օգնելով ուրիշին ,հիշիր ,որ այն գտնվում է  ոչ թե քո ,այլ նրա հոգու խորքում...

Լռությունը ոսկի է... եթե ,իհարկե, ստորություն չէ...)))

Մարդը հիանալի  է լսում բանականության ձայնը ,սակայն այն  նրան  զզվելի է )))

Վարդ քաղողը փշին էլ կդիմանա...


 ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ԿՅԱՆՔԻՑ ՏԵՐՅԱՆ Ախալքալաքում սիրահարվում է Շողիկ անունով մի աղջկա:Լուրեր էին պտտվում, թե ամբողջ օրը ման է գալիս նրա հետ սարերում:Մի օր բռնեցի օձիքից:

- Ա՛յ տղա, էն աղջկա հետ ի՞նչ գործ ունես սարերում:
- Ոչի՜նչ, ման ենք գալիս, երգում, խոսում...
- Լավ, հե՞տո:

Իսկապես աշխարհը ցուրտ էր....

Օսկար Ուայլդ«Երջանիկ Արքայազնը»


Քաղաքից վեր՝ երկնասլաց պատվանդանի վրա  կանգնած էր Երջանիկ արքայազնի արձանը՝ոտքից գլուխ պատված ոսկու թերթերով,աչքերի տեղ՝փայլուն շափյուղաներ,սուսերի երախակալին ՝շողշողուն կարմիր սուտակ:

Ասում են,թե սրանք են աշխարհի տասը ամենագեղեցիկ ծաղիկները...

Պարզապես  Գեղեցիկ ,Ծաղկաբույր Տրամադրություն և Գույներ...Գույներ... Ընկերներիս))))



«Լիլիի »բնավորությունն ու անվան նշանակությունը


Լիլի ... ծաղկի անուն է նշանակում է ՝սպիտակ-սպիտակ ...
Ինքնատիպ աղջիկ է Լիլին ...համակրելի,փխրուն, թվում է հանգիստ ու համեստ ,բայց իրականում «փոքրիկ բռնակալ է»...համառ է...ինքնուրույն..չի հանդուրժում որևէ վիրավորանք... Սակայն գիտի ընկերություն անել  ... լավ է ստացվում  նրա մոտ ընկերությունը

Նա հեռացավ .... մարկիզի սրտում թողնելով միայն իր Սքանչելի Ձայնը..


 
Նկ. Կոնստանտին Ռազումով

Երիտասարդ մարկիզ Սիլվիոն արդեն
մեկ տարի էր ,ինչ կուրացել էր:Նրա մայրը շատ բժիշկներ հրավիրեց,շատ տառապեց,բայց ոչ մի հույս:Բոլոր ակնաբույժները միաբերան հաստատեցին,որ երիտասարդի կուրությունն անդառնալի է:
Մարկիզուհին ցանկացավ խորհրդակցել մի ուրիշ բժշկի հետ էլ:Այս ակնաբույժը բացահայտ ոչինչ չասաց:Խոստացավ մեկ անգամ էլ գալ ու քննել հիվանդին:

четверг, 16 мая 2013 г.

Ջորջ Ֆարկեր-Աննա Օլդֆելդ





  • Հատվածներ Մեծերի սիրային նամակներից ...


  • Ջորջ Ֆարկեր-Աննա Օլդֆելդ

    «Ես եկա,ես տեսա ու ես նվաճված եմ:Ես միշտ գիտեմ ինչ ասել:Սակայն այսօր լեզուս հրաժարվում է հնազանդվել  ինձ:Այնտեղ ,ուր ուրիշները գալիս են ,որպեսզի փրկեն իրենց հոգիները,ես կորցրի իմը.հուսամ,Տերը,որը իրավամբ կոչված է արդար լինելու,գտել է այն:Բայց ես պետք է ջանք գործադրեմ ,որպեսզի մի պահ  կանգնեցնեմ հիացմունքիս պայթյունն ու  հանգիստ  խոսեմ Ձեզ հետ:

    среда, 15 мая 2013 г.

    Հրեշտակս,որքան շատ է քո մեջ սերն ու գեղեցկությունը...

    Հյուգո -Ջուլիետտ Դրուե
    «...Հրեշտակս,որքան շատ է քո  մեջ սերն ու գեղեցկությունը...
    Հիշում եմ,քո փոքրիկ սենյակում հրաշալի լռություն էր...Դրսից մեզ էր հասնում ցնծացող Փարիզի ուրախությունը,զվարթ երգերը...Չնայած տոնակատարության համընդհանուր աղմուկին ,մենք համեստորեն քաշվեցինք մի կողմ և մեր  լուսավոր տոնը տեղափոխեցինք ստվերի տակ...

    вторник, 14 мая 2013 г.

    Adele,իմ սիրելի հրեշտակ....

    նկ.Աննա Ռազումովսկայա














    «Մի քանի խոսք քեզանից,սիրելի Adele,նորից փոխեցին իմ տրամադրությունը :Այո՛,դու կարող ես անել ինձ հետ այն,ինչ ուզում ես:Իսկ վաղը անպայման կմեռնեմ  ,եթե քո ձայնի կախարդական հնչյուններն ու քնքուշ հպումը քո պաշտելի  շուրթերի կյանքի շունչ չտան ինձ:Ինչպիսի հակասական զգացմունքներով պառկեցի քնելու:
    Երեկ,Adele,ես կորցրի հավատս քո սիրո հանդեպ և մահ էի փնտրում: