Мой список блогов

понедельник, 20 мая 2013 г.

«Աբիսողոմ Ստորջրյա» )))

Իսկ դու սովորեցրու ապրել ինձ իմ խելքով)))

ճշմարտության որոնման մեջ օգնելով ուրիշին ,հիշիր ,որ այն գտնվում է  ոչ թե քո ,այլ նրա հոգու խորքում...

Լռությունը ոսկի է... եթե ,իհարկե, ստորություն չէ...)))

Մարդը հիանալի  է լսում բանականության ձայնը ,սակայն այն  նրան  զզվելի է )))


Կա տգիտության մի մակարդակ ,որն այլ կերպ,քան ստորություն չի կարելի անվանել))) 

Կենսական դիրքորոշումը  ՝ատում եմ ...ախտորոշումը՝ընդհանուր բթացում  ծայրահեղ եսասիրության  հողի վրա

Առողջ մարմնում առողջ հոգին տեղավորվում է դժվարությամբ 

Լկտի խոսքի ուժին հավատում են բոլորը

 Անըմբռնողության  պատը հարկավոր է քանդել աղյուս առ աղյուս 

 Լուսնի խավարումը լուսնի վրա  դիտվում է որպես արևի խավարում 

Կյանքը դա ուշադրություն է,զգացողություններ և ներքին փոփոխություններ


Մարդու ամենասարսափելի տերը  իր ներքին ստրուկն է 


Տիեզերագնացները երկրին «վերևից» չեն նայում)))

Բարի լինելը պարտադիր չէ,բավական  է  լինել ուշադիր և ազնիվ

Իմանալով ինչի վրա ես կանգնած,լավ է նաև հասկանալ  ,թե ուր ես գնում 

Ընկալել ...համեմատել,բայց չգնահատել

Եթե սիրտը լռում է ՝ հրաժարվում է նաև հիշողությունը 

Երբեք չպետք է մտածել ,իբր, հասկանում ես ,թե ինչ ես անում 

Վիրավորվածության զգացումը   միշտ փաստն է քո  և ոչ թե նրա կենսագրության 

Եթե գիտակցությունը նայում է ներքևից վերև ,ապա ենթագիտակցությունը՝վերևից ներքև

Եթե մարդը հնչում է հպարտ , գեղեցիկ չէ ))) 

Մտադրության ազնվությունը  վատ փոխհատուցում է անբարեխիղճ գործողության  

Օրհնեցեք  ձեզ   անիծողներին  ,բայց ոչ  կոնկրետ  դրա համար ))))

Նա ,ով ի վիճակի չէ  թշնամուն խղճալու  ,չի խղճա նաև ընկերոջը 

Հուսահատությունը ժխտում չէ հույսի ,այլ մերժում  կյանքի 

Հաղորդակցությունն առանց հոգևոր նպատակների դժոխք տանող արագ ճանապարհ է 

Ասեց-արեց ...հետո մտածեց ))))

Կրկնությունը գիտության խորթ մայրն է և հայրը ՝խորը քնի )))

Ճակատագիրը մարդուն դնում է ծանր կացության մեջ միայն անզորությունից 

Շատ դժվար է անկեղծորեն ծառայել Աստծուն...Բայց ոչ այն պատճառով ,որ հանձնարարությունն է ծանր ,այլ անկեղծությունը չի հերիքում 

Մերժելով Սերը ,մարդը ոչ միայն մերժում է Աստծուն ,այլ բարձրաձայն  կոչ է անում սատանային 

 Հատկապես դժվար է հաճենալ այն կնոջը,որը  անձնական  գիտակցության  փոխարեն հանրայինն ունի )))) 

Անձի  ուժ անվանում են   մարդուն Աստծուց  բաժանող պատի հաստությունը

Որոշ մտքեր  մեր սրտով չեն ,քանզի  մեր «խելքի» բանը չեն )))

Հարուստ զգացմունքային կյանքը  ամայացնում է օրգանիզմը ))) 

Հուզական պատը պատնեշում է մարդու ներքին և արտաքին աշխարհները միաժամանակ 

Տեսնելով Ֆորտունայի ժպիտը  անքաղաքավարի է միանգամից բացել քսակի բերանը ))))

Խելացի մարդը իմաստուն մարդուց տարբերվում է ցանկացած հարցի պատասխանելու պատրաստակամությամբ

 Ժամացույցը ժամանակ ցույց չի տալիս,այլ խորհրդանշում է ժամանակ 

Խորհուրդ չեմ տա ներքին ցենզուրայի ցանցերը պատռել սեռական օրգանների հզոր շարժումով )))) Ճիշտ է խրատում  .մի հայհոյեք))))

Թերաժեքության բարդույթ ունենալու համար  էլ պիտի աճել )))

Թույլ մարդը նա է,որի համար   անիմաստ կարող ես ծախսել ուժ ՝  որքան անհրաժեշտ է 

Իրեն հարգող լրտեսը երեքից պակաս հետախուզությունում չի աշխատի )))

Եթե կրոնը հաշիշ է ,աթեիզմը ՝ գազախցիկ

Հ.Գ. Авессалом Подводный.... Խոստովանեք, ծանոթ չէիք ,չէ՞))))
Իսկական անունը-Каменский, Александр Георгиевич... ռուս փիլիսոփա,էզոտերիկ,հոգեբան,աստղագետ...
մասնագիտությամբ ՝մաթեմատիկոս 

Շարունակելի...կամ  արդեն ճանաչեցիք ,եթե հետաքրքիր է ՝ ինքներդ «փնտրեք» և կարդացեք ...))))




Նկ.   Ի .Գրաբար,Փետրվարյան լազուր

7 комментариев:

  1. Լուսնի խավարումը լուսնի վրա -դիտվում է որպես արևի խավարում - Լիլի, ինչ լավն էին, շնորհակալություն :)))))))

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Մարի ջան ,ինձ էլ դուր եկան...)))
      հա,ի դեպ , «Եժի Լեց » էլ կարդա... ինձ մոտ կա -տես «կարճ ու հստակ» բաժնում ...կհավանես,գիտեմ))))
      Շնորհակալություն,Մարի ջան)))

      Удалить
  2. Lili jan,barekams...inch lavn eiinn ))) hetaqrqrir shaaat )
    Shnorhakalutyun :)))

    ОтветитьУдалить
  3. Անահիտ ջան , բարեկամս,ես նույնպես շնորհակալ եմ...ուշադրության...այցելությունների ...լավ ու գեղեցիկ մեկնաբանությունների ...քո գեղեցիկ գրառման ...ու էլի շատտտտտտտ բաների համար...Իսկ ամենաշատը ՝որ կաս ... այդքան Լավն ես...ու իմ Բարեկամն ես... Իմ Հրաշք ,ԼՈՌԵՑԻ բարեկամը.. Ասել եմ ,չէ ?? ,որ անսահման է,,,անփոփոխ ու անդավաճան Սերս ու Հիացմունքս Լոռեցիների հանդեպ ...)))) Անպայման ասած կլինեմ...)))

    ОтветитьУдалить
    Ответы
    1. HA barekams ))Iharke asel es))es el em shnorhakal, vor du kas...) vor qez nman barekam unem )

      Удалить
  4. Թերաժեքության բարդույթ ունենալու համար էլ պիտի աճել )))

    мдээ))

    ОтветитьУдалить
  5. Այո..այո...սեփական սխալների ու ձախողումների,հոգեկան տրավմաների և այլ բազմաթիվ տհաճ բաների «շնորհիվ » ենք ձեռք բերում այդ «ձեռքբերումը» ))) և տալիս նրան գնահատական մեր պսիխոէմոցիոնալ զգացողությունների«զանգակատանից» ....
    տեսար ,ո՜նց աճեցի ...))) «երկու քարի արանքում» այսքան շատախոսեցի.... ժպտումմմմ եմմմմ
    Բարև, Բարեկամս....շատ ուրախացրիր այցելությամբ քո...)))

    ОтветитьУдалить