Мой список блогов

вторник, 21 мая 2013 г.

Նեղանալ վիրավորանքից ՝նշանակում է հագնել ցնցոտի,որը նետում են մեզ...

Մեկը հրապարակայնորեն վիրավորեց Օմար Խայամին.
-Դու  մի անաստված ,հարբեցող ու գող մարդ  ես :
Ի պատասխան Օմար Խայամը պարզապես ժպտաց...
Այս տեսարանին ներկա գտնվող մի հարուստ պճնամոլ հարցերեց Խայամին.
-Ինչպե՞ս կարող ես հանդուրժել...Մի՞թե վիրավորական չէ քեզ համար...

Օմար Խայամը կրկին ժպտաց  ու հրավիրեց պճնամոլին իր տուն:
Տանը Խայամը  գտավ ամբողջովին քրքրված,մաշված ,կեղտոտ  մի խալաթ  ու նետեց  հարուստ պճնամոլին
-Հագիր,իսկը քո հագովն է:
Հարուստը  վերցրեց հագուստը ,նայեց ու  զայրացած բացականչեց.
-Ինչի՞ս է պետք այս կեղտոտ չուլը ...Ես ,կարծեմ թե,պատշաճ եմ հագնված ,իսկ ահա դու  երևի  գժվեցիր ...
-Ահա,տեսնո՞ւմ ես,-պատասխանեց Խայամը ,-դու չցանկացար փորձել այս ցնցոտին :Նմանապես և ես չցանկացա փորձել այն կեղտոտ խոսքերը ,որոնք  նետեց  ինձ այն մարդը...
Նեղանալ վիրավորանքից ՝նշանակում է հագնել ցնցոտի,որը նետում են մեզ...

Комментариев нет:

Отправить комментарий