Օսկար Ուայլդ«Երջանիկ Արքայազնը»
Քաղաքից վեր՝ երկնասլաց պատվանդանի վրա կանգնած էր Երջանիկ արքայազնի արձանը՝ոտքից գլուխ պատված ոսկու թերթերով,աչքերի տեղ՝փայլուն շափյուղաներ,սուսերի երախակալին ՝շողշողուն կարմիր սուտակ:
Մի գիշեր քաղաքի վրայով թռչում էր ծիծեռնակը:Նրա ընկերները վեց շաբաթ առաջ էին չվել Եգիպտոս,իսկ ծիծեռնակը հետ էր մնացել,որովհետև սիրահարվել էր մի շատ գեղեցիկ եղեգնի:Ընկերներին հասնելու համար նա թռավ ամբողջ օրը և գիշերը որոշեց մնալ քաղաքում:Թառեց երջանիկ արքայազնի ոտքերի մոտ ու կամեցավ քուն մտնել:Հենց այն է՝գլուխը թևի տակ պետք է դներ,ջրի մի քանի կաթիլ ընկավ վրան:Ապա երկրորդը,երրորդը:
«Այ քեզ բա՜ն ,-մտածեց ծիծեռնակը,-երկնքում ամպի կտոր չկա ,աստղերն էլ պարզ են ու պայծառ,բայց արի ու տես ,որ անձրևում է »:Թռչնակը վեր նայեց .Երջանիկ Արքայազնի աչքերը լի էին արցունքով,և կաթիլները գլորվում էին ոսկյա այտերն ի վար:
-Ինչո՞ւ ես լալիս,արքայազն,-ասաց նա,-տես,ոտքից գլուխ թրջեցիր ինձ:
-Երբ ես ողջ էի և մարդկային սիրտ ունեի ,-պատասխանեց արքայազնը,-չգիտեի ինչ բան է արտասուքը ,քանի որ ապրում էի պալատում ,ուր վշտի մուտքն արգելված էր:Չգիտեի ՝ինչ կա պալատի պատերից դուրս:Իսկ այժմ ,երբ մեռած եմ,ինձ կանգնեցրել են այստեղ ,որտեղից պարզ երևում է մարդկանց թշվառությունը:Ու թեև կապարե սիրտ ունեմ ,դարձյալ անկարող
եմ զսպել արցունքներս:Այս պահին,օրինակ,այնտեղ՝հեռվում ,մի աղքատիկ տնակ եմ տեսնում: Բաց պատուհանից երևում է սեղանի մոտ նստած մի կին...նա ծաղիկներ է ասեղնագործում է թագուհու զգեստի վրա:Սենյակի անկյունում պառկած է այդ կնոջ հհիվանդ տղան:Նա ջերմություն ունի,և սիրտը նարինջ է ուզում :Բայց մայրը ջրից բացի ոչինչ չունի ,և տղան լաց է լինում:Ծիծեռնակ,փոքրիկ ծիծեռնակ ,սուսերիս երախակալի սուտակը չե՞ս տանի նրանց:Իմ ոտքերը գամված են պատվանդանին ,և ես տեղիցս շարժվել չեմ կարող:
-Ի՜նչ ես ասում ,ինձ սպասում են Եգիպտոսում ,և ես շտապում եմ ,-ասաց ծիծեռնակը :
-Ծիծեռնակ ,փոքրիկ ծիծեռնակ ,գեթ այս գիշեր մնա ինձ հետ ,աղաչում եմ ,մնա ու դարձիր իմ սուրհանդակը:Տղան այնքան ծարա՜վ է ,ու մայրն այնքա՜ն տխուր:
-Թեև սաստիկ ցուրտ է,բայց քեզ չեմ մերժի,մի գիշեր կմնամ ու կլինեմ քո սուրհանդակը ,-հառաչեց բարեսիրտ թռչնակը:
Նա հանեց արքայազնի սուսերի խոշոր սուտակն ու կտուցն առած ճախրեց,հասավ աղքատիկ տանը:Ներս թռավ,սուտակը դրեց կնոջ մատնոցի կողքին ու հետ եկավ Երջանիկ արքայազնի մոտ,ամեն ինչ պատմեց ու ավելացրեց.
-Շատ տարօրինակ է,որ այս ցրտին չեմ մրսում:
-Պատճառն այն է,-հրճվանքով ասաց արքայազնը,-որ բարի գործ ես կատարել:
Հաջորդ գիշեր լիալուսին էր,և ծիծեռնակը պատրաստվում էր թռչել Եգիպտոս,արքայազն ասաց,
-Ծիծեռնակ,փոքրիկ ծիծեռնակ ,խնդրում եմ ,այս գիշեր էլ մնա ինձ հետ:Քաղաքի ծայրին ՝ձեղնահարկում ,մի երիտասարդ եմ տեսնում:Նա ,նստած սեղանի մոտ ,ուզում է աշխատել,բայց չի կարողանում,որովհետև ցրտից սառել է,քաղցն էլ մյուս կողմից է տանջում:Կտուցով հանիր աչքերիս շափյուղաներից մեկն ու տար այդ տղային:
-Ձմեռը եկավ արդեն,-պատասխանեց ծիծեռնակը,-և ուր որ է պաղ ձյուն կգա:Այնիչ Եգիպտոսում արևը տաքացնում է կանաչ արմավենիներին...Ընկերներս բույն են հյուսել հիմա և ուրախ թռչկուտում են:Սիրելի արքայազն,ես այլևս անկարող եմ մնալ ցուրտ քաղաքում:
Բայց տեսնելով Երջանիկ արքայազնի ՝արցունքով լեցուն աչքերը ՝բարի ծիծեռնակը չդիմացավ և այս անգամ էլ կատարեց նրա խնդրանքը:
Երրորդ գիշերը եկավ հրաժեշտ տալու և վերջապես ուղղություն վերցնելու դեպի տաք Եգիպտոս:Բայց արքայազնը դարձյալ խնդրեց մնալ և իր մյուս աչքի շափյուղան հասցնել դժբախտության մեջ ընկած մի աղջկա:
-Այժմ դու կույր ես,-ասաց ծիծեռնակը ,-ինչպե՞ս կարող եմ այսուհետև քեզ մենակ թողնել:Այլևս ոչ մի Եգիպտոս էլ չեմ թռչի և ընդմիշտ կմնամ քեզ հետ:
Եվ մնաց:Արքայազնը խնդրեց ծիծեռնակին թռչել քաղաքի վրայով և գալ ,տեսածի մասին պատմել իրեն:Եվ երբ իմացավ ,որ նա տեսել է սովահար երեխաների,անօթևան որբուկների,մուրացիկների,ասաց.
-Ծիծեռնակ,փոքրիկ ծիծեռնակ,ես պատված եմ բարձրորակ ոսկով:Թերթ առ թերթ պոկիր դրանք ու տուր աղքատներին,կարոտյալներին,տնանկներին:
Եվ ծիծեռնակը թերթ առ թերթ պոկեց ոսկին,մինչև երջանիկ արքայազնը խամրեց ու գորշ տեսք ստացավ: Բարի թռչնակը ոսկին հասցրեց բոլոր նրանց ,ովքեր քաղցած էին ու սառած:
Մի օր էլ առատ ձյուն տեղաց ՝իր հետ բերելով սառնամանիք ու բուք:Խեղճ փոքրիկ ծիծեռնակը այլևս անկարող էր դիմանալ ցրտին,բայց նա ի զորու չէր լքել արքայազնին,քանի որ շատ էր սիրում նրան : Զգաց ,որ մեռնում է :Թառեց արքայազնի դեմքին,համբուրեց սև ակնախոռոչները և անշնչացած ընկավ նրա ոտքերի մոտ:Այդ պահին արձանի ներսից արտասովոր ճարճատյուն լսվեց,կարծես ինչ-որ բան պայթեց:Արքայազնի կապարե սիրտը ճաքեց և երկու կես եղավ:
Իսկապես աշխարհը ցուրտ էր....
Այն էլ ինչքան...
ОтветитьУдалить