Мой список блогов

вторник, 21 мая 2013 г.

«Մեր նամակները»

Նկ.ՊԻՆՈ Դաենի
Դե  իմացեք...Երբե՛ք ,լսու՞մ եք ,երբե՛ք կինը չի՛ այրում,չի՛ պատռում,չի՛ ոչնչացնում այն նամակները ,որտեղ խոսվում է  նրա հանդեպ սիրո մասին:Նրանց մեջ ամփոփված է մեր ամբողջ կյանքը,մեր հույսերը,մեր սպասումները,բոլոր երազները...Երկտողները ,որոնք ներառում են իրենց մեջ մեր անունն ու մեզ փաղաքշող սիրո խոսքեր՝մեր սրբազան մասունքն է,իսկ մենք  բոլորս պաշտում ենք  
աղոթատունը...Հատկապես նրանք ,որտեղ ինքներս ենք զբաղեցնում  սրբերի տեղը ...
Մեր սիրային նամակները ՝ մեր իրավունքն է գեղեցկության ,նրբագեղության,հմայքի ...Դա մեր ինտիմ կանացի հպարտությունն է ,մեր սրտի գանձը:Ո՛չ,ո՛չ կինը երբեք չի ոչնչացնի   գաղտնի և հմայիչ  արխիվն իր կյանքի...
Բայց մենք մահանում ենք,ինչպես բոլորը...Այդ ժամանակ ինչ-որ մեկը գտնում է այդ նամակները...Ո՞վ ..Ամուսի՞նը..Ի՞նչ կանի նա դրանց հետ...Ոչինչ...Նա դրանք կայրի...
Օ՜,ես երկար եմ մտածել այդ մասին ,շատ երկար ..Հասկացեք,Ամեն օր մեռնում են կանայք՝սիրված ինչ-որ մեկի կողմից ,ամեն օր հետքերն ու ապացույցները իրենց մեղքի  ընկնում են ամուսինների ձեռքը և երբեք որևէ սկանդալ չի լինում ,երբեք որևէ մենամարտ տեղի չի ունենում...
Մտածեք ,իմ բարեկամ ,այն մասին ,թե ով է տղամարդը ,ինչ է տղամարդու սիրտը...Նա վրեժ է լուծում ապրողի համար...մենամարտում է իրեն պատվազրկողի հետ,սպանում է նրան ,եթե կինը կենդանի է ,որովհետև... Լավ  , ինչու՞...  Չգիտեմ:Բայց եթե այդ ապացույցները գտնվել են նրա մահից հետո ,տղամարդիկ պարզապես այրում են  դրանք ,ցույց տալով ,որ իբր ոչինչ չգիտեն...շարունակելով  սեղմել մահացած կնոջ սիրեկանի ձեռքը  ՝ ուրախանալով թաքուն ,որ այդ նամակները կողմնակի մարդկանց ձեռքը չեն ընկել... ոչնչացված են...
Օ՜, իմ ծանոթների մեջ  որքան  ամուսիններ կգտնվեն,որոնք անկասկած այրել են  նամակները ,հետո ձևացրել ,որ ոչինչ չգիտեն:Իսկ ինչպիսի կատաղությամբ կմենամարտեին ,եթե դրանք գտնեին կնոջ կենդանության օրոք...Բայց նա արդեն մահացել է ...և «Պատվի»  հասկացողությունը փոխվել է...Գերեզմանը՝ մոռացությունն է ամուսնական մեղքի ...
Փորձեք ասել,որ ես սխալ եմ:
Ես սիրում և համբուրում եմ Ձեզ...
   Ռոզա»


Guy de Maupassant : Nos lettres
 Հատված Գի դը Մոպասանի «Մեր նամակները» պատմվածքից...
«լավ ,թե վատ »,բայց  թարգմանեցի ))))




Այս երգի բառերը Շիրազինն են ...)))) «ասել կուզիմ» վատը չհամարեք երգը ) ...)))))

Երազիս մեջ այրում էիր 
Նամակներս քեզ գրած, 
Ա՜խ, նրանց մեջ՝ թե բանայիր՝ 
Իմ սիրտը կար, իմ սիրած։

Երազիս մեջ կարդում էիր 
Դու մի նամակն ուրիշի, 
Կրծքիդ սեղմում, ծովը սուզվում 
Քո նոր սիրո մշուշի։

Երազիս մեջ գնում էիք 
Դուք ձեր սիրո աստղի տակ, 
Ընկած էի ես ձեր ճամփին, 
Որպես այրած մի նամակ...

5 комментариев:

  1. Shat depqer gitem, erb txamardik ayrum ein namakner@, banastexcutyunner@...nuynis Markesi <<100 tarva menutyun>> grqi mej Aurelianon inchpisi anxna varmunqov amboxj 5 hator nakamner@ gcec kraki mej...
    chgitem...inch en zgum ayreluc heto?...mite chen zgum, vor irenc ancyal@ poqr inch chapov moxracav...eh...
    Shnorhakal em, moraquyr Lili ))))

    ОтветитьУдалить
  2. Նամակներն այրելուց հետո ինչ են զգում տղամարդիկ ...?դե ,այդ հարցին արդեն սպառիչ պատասխան է տվել հեղինակը պատմվածքի....իսկ նա տղամարդ է ...ու ավելի «լավ գիտի» ,թե ինչ... ))))
    Շնորհակալ եմ , փոքրիկս...բայց դու սպասիր...մի շտապիր ինձ մեծացնել..շատտտտտտտ եմ վախենում » մեծանալուց ու «փնփնթան մորաքույր » դառնալուց....)))))

    ОтветитьУдалить
  3. Լիլի, անգին բարեկամս, նորից բլոգդ եմ թերթում, նյութեր եմ գրում, փորփրում եմ)))
    գիտե՞ս, մեծացել եմ, թեկուզ երկու տարով, բայց հիմա համարձակվում եմ չհամաձայնվել Մոպասանի հետ:
    սկզբի հետ...կինը կայրի, կոչնչացնի, թեկուզ հետո ափսոսանքը կգա, բայց դե ոնց որ Ռեմարկն էր ասում. զղջումը աշխարհի ամենաանօգուտ բանն է)) (ընդհանրապես այս մտքի հետ համաձայն չեմ, բայց այ էս դեպքո՜ւմ:)))

    ОтветитьУдалить
  4. Լիլի, անգին բարեկամս, նորից բլոգդ եմ թերթում, նյութեր եմ գրում, փորփրում եմ)))
    գիտե՞ս, մեծացել եմ, թեկուզ երկու տարով, բայց հիմա համարձակվում եմ չհամաձայնվել Մոպասանի հետ:
    սկզբի հետ...կինը կայրի, կոչնչացնի, թեկուզ հետո ափսոսանքը կգա, բայց դե ոնց որ Ռեմարկն էր ասում. զղջումը աշխարհի ամենաանօգուտ բանն է)) (ընդհանրապես այս մտքի հետ համաձայն չեմ, բայց այ էս դեպքո՜ւմ:)))

    ОтветитьУдалить
  5. Շնորհակալություն սիրելիս...անչափ հաճելի է... սպասում էի....))))
    իմ սիրելի փոքրիկ Բարեկամ,գիտես չէ՞,որ տարիների քանակը ցուցիչ չէ խելքի ու իմաստության ...))))իսկ դու,իմ հպարտություն, քո տարիների «փոքրիկ թվով էլ» մեծ ես ու իմաստուն...)))
    Կինը երբեմն այրում է նամակները անզոր հուսահատությունից....դա նաև ներքին բողոք է...ընդվզում...կամ էլ ՝թուլության դրսևորում...Այո ,զղջումն ու ափսոսանքը անօգուտ բան են ,հատկապես ,երբ «ծնվում են» վատ, հիմար արարքից...))) միևնույն ժամանակ զղջումը քայլ է ինքնամաքրման և նույն սխալների մեջ «չհամառելու» )))
    Գիտես,ես երբեք չեմ այրում և ոչ մի նամակ...)))) դրանք չափազանց թանկ են ինձ համար ...նամակներում...մեր խոսքում ժամանակին պահ տված ...բյուրեղացած հույզեր..ապրումներ...զգացմունքներ կան ...ինչպե՞ս կարելի է ոչնչացնել այն ,ինչ հուզել է մեզ ,երջանկացրել ,ջերմացրել,,,
    չնայած,մյուս կողմից էլ ՝« -Տեր իմ,ձեզանից ես հիշատակներ ունեմ ստացած,
    Որ վաղուց ի վեր ուզում եմ ետ տալ.ստացեք խնդրեմ:
    -Երբե՜ք:Ես ոչինչ չեմ ընծայել քեզ:
    -Հարգելի տերս,դուք շատ լավ գիտեք,որ ընծայել եք,
    Եվ հետն էլ բառեր,այնպես քաղցրաբույր.
    Որ այդ իրերը է՛լ ավելի թանկ դարձնում էին.
    Հիմա որ նրանց բույրը թռել է,ետ առեք կրկին.
    Մի ազնիվ հոգու ճոխ ընծաները գծուծ են թվում
    Երբ պարգևողը անսեր է դառնում....»: «Համլետ» ,Շեքսպիր

    ОтветитьУдалить