Мой список блогов

среда, 22 мая 2013 г.

Հանճարի կինը... « մի սիրո պատմություն» շարքից

...Նրան համարում էին մակերեսային ,բութ,անհետաքրքիր...Նրան մեղադրում էին անհավատարմության մեջ... Իբր սիրավեպ է ունեցել Մոցարտի աշակերտի՝Ֆրանց Կսավեր Զյուսմայրի հետ,որը  Սալերիի  նախկին աշակերտն է եղել ... Շատերը պնդում էին ,թե Մոցարտի որդին   իրականում նրա որդին չէ... Նույնիսկ ոմանք Կոնստանցին մեղադրեցին  ամուսնու սպանության մեջ  հանցավոր մասնակցություն    ունենալու համար ..
Ինչ ուզում են  թող խոսեն ու բամբասեն...միևնույնն է...Մոցարտի սիրով լի  ամենաքնքուշ խոստովանությունները պատկանում էին միայն նրան՝ Կոնստանցին...

     Կոնստանց Վեբեր՝ հանճարի կինը ...երբ նրանք հանդիպեցին առաջին անգամ ,Կոնստանցը դեռահաս  էր...))) Բնականաբար ,Մոցարտը նրան ուշադրություն չդարձրեց ... փոխարենը նրան հրապուրեց 16- ամյա  ուժեղ, գեղեցիկ ձայնով Ալոզիան՝Կոնստանցի քույրը...
Մի տարի անց  Վեբերների ընտանիքը տեղափովում է Մյունխեն ,որտեղ Ալոզիայի հարուստ երկրպագուները օգնում են նրան «տեղավորվել» օպերային թատրոնում ... Եվ նա  շատ արագ  մոռանում է  Մոցարտին...Երբ Մոցարտը գալիս է Մյունխեն ու այցելում սիրեցյալին ,նա շատ պարզ հասկացնում է,որ անտեղի է նրա այցը...Ցնցված Մոցարտը նստում է դաշնամուրի մոտ ու երգում«Ես առանց ափսոսանքի լքում եմ այն աղջկան ,որը չի սիրում ինձ»:
Ալոզիան ամուսնանում է ուրիշի հետ  ու շարունակում իր երաժշտական կարիերան...
         1781թ Մոցարտը, խզելով հարաբերությունները Զալցբուրգի եպիսկոպոսի հետ (սա շատ համարձակ արարք էր,քանզի այն ժամանակներում կոմպոզիտորները ապրում էին հարուստ ազնվականների հովանու ներքո և չէին համարձակվում դուրս գալ նրանց բռնատիրական խնամակալության տակից) տեղափոխվում է Մյունխեն ու տեղավորվում նույն պանսիոնում ,ուր ապրում էր Վեբերների ընտանիքը  ......Հիմա նա ազատ երաժիշտ է և կարող է ինքնուրույն հոգ տանել իր ապագայի մասին...
Հենց այստեղ էլ նա կրկին  հանդիպեց արդեն 18-ամյա համակրելի  Կոնստանցին...
Մոցարտը նրա հետ էր  անցկացնում  իր ողջ ազատ ժամանակը......Կոնստանցի մայրը, նկատելով ,որ նրանք հրապուրված են միմյանցով ,որոշում է «երկաթը տաք-տաք ծեծել» )))  Նա դիմում է շանտաժի .. .ծագած բամբասանքների պատրվակի ներքո  ,որոնք  ,իբր, արատավորում են երիտասարդ աղջկա  բարի անունը,նա ստիպում է  Մոցարտին  «ամուսնության խոստում տալ»-գրավոր ))) «Ես սույնով խոստանում եմ,որ երեք տարվա ընթացքում կամուսնանամ Կոնստանց Վեբերի հետ,հակառակ դեպքում պարտավոր եմ վճարել փոխհատուցում՝ տարեկան 300 ֆլորինի չափով գումար ՝ցմահ»:...Մոցարտի հայրն, իմանալով այս ամենի մասին ,խնդրում է որդուն  չշտապել...Իսկ Մոցարտը բոլորովին  հանգիստ է ...Նա սիրում է և ցանկանում է ամուսնանալ այդ աղջկա հետ...
Ի՞նչ էր զգում Կոնստանցը...Ոչ-ոք չգիտի...սակայն ,ասում են,իմանալով այդ խայտառակ փաստաթղթի մասին ,որը ստորագրել էր Մոցարտը մոր պահանջով ՝ պատռում է այն...
Նրանք ամուսնանում են....երջանիկ ամուսնական կյանքի սկիզբ...Կոնստանցը այն կանանց տեսակին էր պատկանում,որոնք ամբողջությամբ ընդունում են ամուսնու կենսաոճը...Համատեղ նախաճաշ...ծիծաղ,երգ...զբոսանքներ... Նա դարձավ ամուսնու  «պատճենը»....Նա երազում էր լավ հարաբերություններ հաստատել Մոցարտի ընտանքի հետ ,սակայն   ամուսնու ընտանիքի բարեհաճությունը շահելու նրա  բոլոր ջանքերը զուր անցան  ...
 Հանճարի կինը...Գիտե՞ր արդյոք Կոնստանցը  ,որ  հանճարի հետ է ամուսնացել... Հազիվ թե...Մոցարտի երաժշտությունը « շատ էր առաջ անցել  » այդ ժամանակների ճաշակից ...Իսկ նա չէր էլ պատկերացնում,թե ինքը  որքան  անհետաքրիր է դարձել Վիեննայում...
          Մոցարտի ընտանեկան կյանքը իրոք դժվարին էր...
Նրանց առաջնեկը ,ապրելով մի քանի ամիս,մահանում է...Մի տարի անց ծնվում է երկրորդ երեխան...նրանք տեղափոխվում են նոր բնակարան ,որտեղ էլ Մոցարտը գրում է  « Ֆիգարոյի ամուսնությունը» օպերան...
Ճիշտ է,Մոցարտը ծայրահեղ օժտված էր ,աշխատասեր,սակայն Կոստանցը ամուսնացած էր մի մարդու հետ ,որն ընդունակ չէր ապահովելու ընտանիքի բարեկեցությունը ...  նրա յուրաքանչյուր օրը Մոցարտի հետ  մշտական պայքար էր,հիվանդություններ,հղիություն, ամուսնու չափազանց ծանրաբեռնվածության հանդեպ մեծ անհանգստություն...ավելացրած այս ամենին բամբասանքները ,որոնք պտտվում էին նրա անվան շուրջ ...Գնալով ավելի է ծանրանում նրանց ֆինանսական վիճակը... ճարահատյալ Մոցարտը նամակներ էր գրում ընկերներին ,խնդրում օգնել իրեն... Փայտ առնելու համար  նա նույնիսկ  ստիպված եղավ ընտանեկան արծաթեղենը գրավ դնել   լոմբարդում...
Այնուամենայնիվ, նա շատ երջանիկ էր ... ամեն առավոտ տնից դուրս գալուց առաջ բացիկներ էր թողնում Կոնստանցին...«Բարի առավոտ իմ փոքրիկ տիկին...քունդ չեմ խանգարի...ցանկանում եմ ,որ դու լավ քնես,ոչ մի տեղդ չցավի,ուրախ լինես...չմրսես...սպասավորների հետ չվիճես))) Թող քեզ հետ ամեն ինչ լավ լինի...Կվերադառնամ ժամը 10-ին»...
Չնայած բոլոր  դժվարություններին ու ծանր կյանքին՝ Կոնստանցը երբեք չբողոքեց,չդժգոհեց   ...
Սոֆյան՝ Կոնստանցի քույրը հիշում է .«Կոնստանցը հիվանդացել էր...նրան հարկավոր էր բացարձակ հանգիստ...քնած էր... նրա կողքին նստած Մոցարտը ինչ-որ բան էր  գրում...հանկարծ ներս է մտնում սպասվորը...Մոցարտը  կտրուկ շուռ եկավ, որպեսզի նրան լռության նշան ցույց տա... փետուրներ սրելու  դանակը ,որը դրված էր պարտիտուրայի վրա ,անսպասելի ընկավ ու խրվեց  նրա ազդրի մեջ...սովորաբար ցավի հանդեպ անչափ զգայուն Մոցարտը ձայն չհանեց ...վեր կացավ ու գնաց մյուս սենյակ ,որտեղ նրան վիրակապ դրեցին ... »:
Կոնստանցին են նվիրված Մոցարտի շատ ստեղծագործություններ,օրինակ ՝Bandl-Terzet , KV 441"( տերցետ-երաժշտական ստեղծագործություն երեք ձայնի կամ գործիքների համար) ,ստեղծվել է մի զվարճալի պատմության շնորհիվ...մի անգամ Մոցարտի ընկերը՝ Պաումգարտները,  եկավ Կոնստանցին զբոսանքի հրավիրելու...Կոնստանցը փնտրում էր իր ժապավենը,որը նվիրել էր Մոցարտը...Չգտավ ...Հարցրեց ամուսնուն.« Իմ ամուսին ,ուզում եմ հարցնել քեզ ,որտե՞ղ է իմ ժապավենը...» այս անսպասելի արտահայտությունը առաջացրեց ներկաների բուռն  ծիծաղը...Ժապավենը գտնվեց ..Պաումգարտները այն պահեց իր գլխավերևում...Կոնստանցն ու Մոցարտը փորձում էին խլել  ժապավենը նրա ձեռքից...Այսպես ծնվեց այդ տերցետը երեք ձայնի՝ բասի,տենորի ու սոպրանոյի համար...
Կոնստանցը անգիր գիտեր  Մոցարտի բոլոր ստեղծագործությունները...Նա նրա առաջին լսողն էր...առաջինն էր երգում կանացի պարտիաները...Մոցարտը հատկապես սիրում էր լսել նրա կատարմամբ «Իդոմենեո» օպերայի մեներգը...և հաճախ էր նրան խնդրում երգել այդ հատվածը...
1791թ սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ այդ օպերայի պրեմիերան...Կոնստանցը նկատեց,որ ամուսինը հիվանդ է ու չափազանց հյուծված՝ ծանր աշխատանքից...Մոցարտը կարծես կանխազգում էր իր մահը...նա գրում է.«Մահվան ուրվականը հետևում է ինձ...ես մշտապես տեսնում եմ նրան իմ առջև...Նա կանչում է ինձ...Մահս սարերի հետևում չի...Ես փակում եմ հաշիվներս կյանքի հետ `չհասցնելով վայելել իմ տաղանդը..Համենայն դեպս կյանքը հիասքանչ է, իմ կարիերան սկսվեց այսպիսի նպաստավոր պայմաններում...Բայց ոչ-ոք իշխանություն չունի ճակատագրի հանդեպ ,ոչ-ոք չգիտի ,թե որքան ժամանակ է իրեն հատկացված...»:


1791թ 5-ը դեկտեմբերի...առավոտյան  ժամը 4-ն է...35- ամյա  մեռնող Մոցարտի կողքին  խորը հուսահատության մեջ նստած են  երկու կանայք՝Սոֆին և Կոնստանցը...Կոնստանցը ծնկաչոք աղոթում է Աստծուն ,խնդրում ողորմած լինել իր սիրելիի հանդեպ...սակայն...
Ամեն ինչ վերջացած է...Նրա վիշտը անդարմանելի է ... Նա պառկեց  մահացած ամուսնու կողքին ՝ցանկանալով մեռնել նրա հետ միասին ...Կոստանցն ընդամենը 28 տարեկան էր....
Ամուսնու մահից հետո Կոնստանցը մնաց երկու երեխաները ձեռքին, ամբողջովին  պարտքերի մեջ թաղված ...Նա օգնության խնդրանքով գրեց իմպերատորին.« Ձեր ընդ վեհություն ,յուրաքանչյուր ոք ունի թշնամի ,բայց  դեռ ոչ  մեկին  այդքան դաժանաբար չեն հետապնդել ու սևացրել ,որքան իմ ամուսնուն՝ չնայած իր մեծ տաղանդին...Իհարկե ,չարակամ մարդիկ համարձակվել են Ձեզ ստել՝ տասնապատիկ մեծացնելով նրա պարտքերը  ...Վերջին տարիներին մենք չունեինք եկամուտ իմ երկարատև հիվանդության ու երեխայի ծնվելու պատճառով...Ես աղաչում եմ Ձեզ ջնջել մեր պարտքերը...»:

   Սիրե՞լ է արդյոք Կոնստանցը Մոցարտին....Այո՛, սիրել է...ուրույն...Իսկ Մոցարտի զգացմունքներն ավելի  ուժեղ էին ,պայծառ ,սուր...նրա ներաշխարհը լի էր կրքով,մելամաղձոտությամբ,մահվան շուրջ ողբերգական մտորումներով...Միակ բանը ,որ նա փնտրում էր կյանքում ուրախությունն էր ... սիրում էր  անպատշաճության հասնող կատակներ   , ընկերական «քեֆեր»,երեխաների հետ զբոսնել , տղայական արարքներ  ու ֆլիրտներ...Իսկ ամենից շատ այդ ուրախությունը նա ստանում էր իր սիրելի կնոջից՝Կոնստանց Վեբերից...






                                                       (()) 



Կյանքի վերջին տարիներին Մոցարտի առանց այն էլ թույլ առողջությունը արագորեն դեպի անկում էրգնում:Նա վախենում էր ապագա դժբախտություններից :Այդպիսին են բոլոր երևակայությամբ հարուստ մարդիկ:Վախենում էր նաև այն մտքից ,որ քիչ է մնացել ապրելու և շատ էր հուզվում ,սկսում էր ավելի շատ աշխատել,այնպիսի արագությամբ  և  ուշադրությամբ լարումով ,որ երբեմն մոռանում էր ,թե իր  արվեստին ինչը չի համապատասխանում : Ոգևորության պահին ուժերը հաճախ լքում էին նրան , նա ուժասպառ ընկնում էր, և ստիպված անկողին էին տեղափոխում : Կինն ու բարեկամները ամեն ինչ անում էին ,որ ցրեն նրա մտքերը ...
Մոցարտն այս վիճակում գրեց « Կախարդական սրինգը» ,« Տիտուսի գթությունը» , « Ռեքվիեմը» և այլ ավելի քիչ հայտնի գործեր...
Շատ էր սիրում «Կախարդական սրինգը » , չնայած այնքան էլ գոհ չէր հասարակության կողմից ոգևորությամբ ընդունված և անընդհատ ծափահարությունների արժանացած հատվածներից :
Այդ օպերան բազմիցս բեմադրվեց ,բայց Մոցարտը առողջական վատ  վիճակի պատճառով հնարավորություն ունեցավ միայն առաջին ինը - տասը ներկայացումները ղեկավարել....
   https://m.youtube.com/watch?t=441s&v=VE6ZzGSARK0                                ))ՕՕ


Ռեքվիեմ  (ըստ Կրեմնյովի)

Զգում եմ,որ երկար չեմ ապրի ,- մի օր ասաց կնոջը:-Վստահ եմ ՝ ինձ թունավորել են:Այս մտքից ոչ մի կերպ  ազատվել չեմ կարողանում ....

   Ամառային մի երեկո ,երբ մթնշաղն իջել էր քաղաքի վրա,Մոցարտը նստած տեղը քնեց :  Անհանգիստ ,մղձավանջային քուն էր....Նինջի մեջ զգաց  ինչ-որ մեկի ներկայությունը սենյակում :Չէր տեսնում,բայց վստահ էր ՝ հետևում մեկը կար,որի հայացքը մեխված էր թիկունքին....Առանց վեր կենալու Մոցարտը շրջեց գլուխը :
   Դռան մոտ,խավարի մեջ պատին ձուլված,սևին էր տալիս մի մութ զանգված :Տձև ու սև մարմինը ճոճվելով սկսեց մոտենալ: Տղամարդ էր: Լայն ,սև թիկնոցով ,սև սերթուկով,սև փողկապով, սպիտակ,անարյուն դեմքով,ոչինչ չարտահայտող աչքերով.... Մոցարտը լուռ էր... «Ահա մահն ինքը»,- մտածեց սոսկումով ,ապա կամացուկ հարցրեց.
-Ինչո՞վ եմ պարտական ձեր այցին:
Անծանոթը լուռ մեկնեց ծրար: Հակիրճ նամակ էր,որով Մոցարտին տրվում է ռեքվիեմ գրելու պատվեր: Կատարման ժամկետը և գինը ՝ պարոն մաեստրոյի հայեցողությամբ....
-Ո՞ւմ  կողմից եք եկել,-հարցրեց Մոցարտը 
-Պատվիրատուն ցանկանում է,որ իր անունը գաղտնի մնա:Աշխատեցեք ջանասիրությամբ: Պատվիրատուն գիտակ մարդ է: Ե՞րբ գամ :
-Չորս շաբաթից:
-Ահա ձեզ կանխավճար,- այցելուն տվեց Մոցարտի պահանջածի քառակին,-նույնքան էլ կստանաք ռեքվիեմն ավարտելուց հետո..
Մոցարտը ցնցվեց: Ռեքվիե՜մ.... Հոգեհանգստի պատարա՜գ....Իզուր չէ ,որ վերջերս մահվան գաղափարը այնպե՜ս համառորեն հետապնդում է իրեն: Իսկ սևազգեստ  մա՜րդը.....
  Չնայած օրեցօր սաստկացող հիվանդությանը,անդիմադրելի թուլությանը ՝ Մոցարտը տենդագին շտապողականությամբ  աշխատում էր ռեքվիեմի վրա...
-Սա գրում եմ ինձ համար,սա իմ մահվան պատարագն է,- ասաց մի երեկո կնոջը...
Կոմպոզիտորը շատ լավ էր հասկանում ՝դա իր կարապի երգն է,որ միշտ ամենագեղեցիկն է լինում....
   Ավա՜ղ ,Ռեքվիեմը մնաց կիսատ....












  • Մոցարտ-Կոնստանց







  • Մոցարտի նամակը.
    «Գլխումս քաոս է,դժվարությամբ եմ հավաքում մտքերս...Անծանոթի պատկերը չի ուզում անհետանալ իմ աչքից...Ես անընդհատ տեսնում եմ նրան 
    ...Նա  խնդրում է,նա պնդում է , պահանջում է աշխատանք...Ես շարունակում եմ ,քանզի երաժշտություն հորինելը  ավելի քիչ է հոգնեցնում,քան անգործությունը...Ես այլևս ոչնչից չեմ վախենում...Զգում եմ ,իմ վիճակը հուշում է ինձ, իմ ժամը հասել է....ես պետք է մեռնեմ...Վախճանն ավելի շուտ կգա ,քան ես կհասցնեմ լիովին արտահայտել իմ տաղանդը...Իսկ ինչքան գեղեցիկ կլիներ ապրելը...Նրա սկիզբը խոստացել էր հիասքանչ հեռանկար...Սակայն ոչ ոք չի կարող փոխել ճակատագիրը...հաշվել իր կյանքի օրերը...Հարկավոր է խոնարհվել  նախախնամության կամքի առջև...
    Այսպիսով , ես ավարտում եմ իմ թաղման   երգը...ես իրավունք չունեմ այն անավարտ թողնելու...»





    Հ. Գ. Աստվա՜ծ իմ...դարձյալ այդ « սև մարդը... » ...հանճարների մեծագույն, մահացու վտանգավոր  թշնամին....
    նա «այցելում է » հանճարներին... նրան մեծերից շատերն են տեսել....

    Որքան կարճ ,այնքան փայլուն եղավ Մոցարտի կյանքի ուղին ...Նա մահացավ երեսունվեց տարին հազիվ բոլորած...



    Մոցարտը ջերմորեն սիրում էր կնոջը ... առավոտյան նրա մոտ  միշտ թողնում էր մի գրություն ,որ նման էր բժշկական ցուցումների .

    «Բարև ,անուշիկ տիկինս,հուսով եմ ,որ լավ ես քնել  և ոչինչ չի խռովել քեզ,զգուշացիր մրսելուց և կռանալու ժամանակ քեզ ցավ պատճառելուց,մի բարկացիր սպասավորների վրա ,մինչև իմ վերադարձը խուսափիր ամեն տեսակի հուզումներից:Պահպանիր քեզ կվերադառնամ ժամը իննին»:

    Իմ սիրելի տիկին.
    Ես օգտվում եմ հնարավորությունից ,որպեսզի գրեմ քեզ,թանկագինս:Ինչպե՞ս ես:Հաճա՞խ ես մտածում իմ մասին,ինչպես ես ՝  քո մասին:
     Ամեն րոպե  նայում եմ քո նկարին և  լաց լինում երջանկությունից ու տխրությունից:Հոգ տար քո մասին հանուն ինձ և եղիր առողջ,իմ սեր: Մնաս բարով:Համբուրում եմ քեզ քնքուշ,շատ քնքուշ...միլիոն անգամ...
    Հավետ քո...քանի դեռ մահը չի բաժանել մեզ:



    «Իմ սիրելի փոքրիկ կին,ես քեզ մի քանի հանձնարարություններ պիտի տամ...Ես աղերսում եմ քեզ.

    1.Չընկնես մելամաղձոտության մեջ
    2.հոգ տար առողջությանդ ու զգուշացիր գարնանային քամիներից
    3.միայնակ մի գնա զբոսնելու, նույնիսկ, ավելի լավ է չգնաս զբոսնելու  
    4. Լիովին վստահ եղիր իմ սիրուն
    5. Բոլոր նամակներս գրում եմ քեզ՝ դնելով դիմանկարդ իմ առջև
    6. և վերջում ,խնդրում եմ քեզ  գրել ինձ ավելի  մանրամասնորեն:
    Աղերսում եմ  ,պահիր քեզ այնպես,որ «չվնասվի» իմ և քո  բարի անունը:Հետևիր նաև քո արտաքինին:Մի զայրանա ինձ վրա նման խնդրանքի համար:Դու պիտի սիրես ինձ ավելի ուժգին այն բանի համար,որ ես հոգ եմ տանում մեր՝իմ և քո պատվի մասին...» :





    «Իդոմենեոն» և «Դոն Ժուանը» Մոցարտի ամենասիրած օպերաներն էին...
    «Դոն Ժուանի» մասին մի օր ասաց .
    -Այս օպերան Վիեննայի համար չի ստեղծված,այն ավելի կհամապատասխաներ Պրահայի հանդիսատեսին ,բայց իրականում գրել եմ ինձ և բարեկամներիս համար...
    «Դոն Ժուանը», որպես նորություն , Վիեննայում մեծ ընդունելության չարժանացավ: Առաջին ներկայացումից հետո , բազմաթիվ հավաքույթներից մեկում , ուր գտնվում էր մայրաքաղաքի երաժշտասերների մեծ մասը ,որոնց թվում նաև Հայդնը  , խոսում էին օպերայի մասին : Մոցարտը չկար: Բոլորն էլ ուզում էին ասել , որ հրաշալի գործ է ստեղծված,փայլուն երևակայությամբ և հարուստ տաղանդով , բայց միաժամանակ կային  նաև պարսավողներ: Բոլորն արտահայտվել էին , բացի  համեստ Հայդնից : Նրան էլ խնդրեցին իր կարծիքը հայտնել:
    -Ես ի վիճակի չեմ դատել այս վիճաբանությունը ,-ասաց իր սովորական վերապահությամբ ,- ինձ միայն մի բան է հայտնի ,որ ժամանակակից կոմպոզիտորներից ամենամեծը Մոցարտն է...
    Իր հերթին Մոցարտն էլ շատ էր հարգում Հայդնին ...Նրան  նվիրել է  կվարտետների ժողովածու ,որ կարելի դասել այդ կարգի ամենագեղեցիկ գործերի շարքին:
    Որոշ արժանիքներով օժտված  վիեննացի  մի կոմպոզիտոր, որը սակայն շատ էր զիջում Հայդնին , հաճույք էր ստանում վերջինիս կոմպոզիցիաներում աննշան վրիպումներ հայտնաբերելուց: Հաճախ գալիս էր Մոցարտի մոտ ,ուրախությամբ ցույց տալիս այն սիմֆոնիաները  կամ կվարտետները ,որոնց պարտիտուրաները արտագրելիս որոշ ոճական թերություններ էր հայտնաբերել:Մոցարտն այդպիսի դեպքերում փորձում էր փոխել խոսակցության  նյութը, ի վերջո, մի անգամ, չկարողանալով զսպել իրեն ,բավականին կոպիտ  տոնով ասաց նրան.
    -Պարոն ,եթե մեզ երկուսիս ձուլեին , Մի Հայդն չէր ստացվի...

    Հետաքրքիր փաստեր ....

    Ոմն նկարիչ Չիմարոզային շողոքորթելու համար  մի օր ասաց ,որ Մոցարտից բարձր է դասում նրան:
    ՞ս , պարոն ,-աշխուժորեն արձագանքեց Չիմարոզան,-ի՞նչ կասեք այն մարդուն ,որը աշխատի համոզել ,թե ձեզ Ռաֆայելից բարձր է դասում....)))



    Մի անգամ հարցում արին պալատից ստացած աշխատավարձի չափի մասին :Մոցարտը փակ ծրարով ուղարկեց հետևյալ պատասխանը .«Բավականին շատ ՝ այն ամենի համար ,որ արել եմ ,բավականին քիչ՝ այն ամենի համար ,որ կարող էի անել»:

    Մոցարտը ամենևին  շահամոլ չէր,ընդհակառակը , առատաձեռությունը նրա բնավորության մի մասն էր կազմում :Հաճախ,առանց ընտրության , և երբեմն նույնիսկ աննպատակ ,շռայլում էր դրամը....





    Ճանապարհորդական դաշնամուրը լարելու համար Մոցարտի մոտ էր եկել կլավեսին լարող մի ծերունի:
    -Բարի ծերուկ ,որքա՞ն պիտի վճարեմ,վաղը մեկնում եմ,-ասաց Մոցարտը:
    Խեղճ մարդը նրան աստծո տեղ էր դրել,շփոթահար,շունչը պահած,կմկմալով  պատասխանեց.
    -Բարձրագույն տեր...Բարձրագույն տիրոջ տաճարի պարոն մաեստրո,չեմ կարող...)))) ճիշտ է, մի քանի անգամ եղել եմ ձեզ մոտ...դե  լավ ,տվեք ինձ մեկ  էքյու...
    -Մեկ էքյո՞ւ ,դե՛,դե՛ ,այնպիսի բարի մարդ ,ինչպիսին դուք եք ,մեկ էքյուի համար չպետք է նեղություն տար իրեն ,- և նրան մեկնեց մի քանի դուկատ...
    Հեռանալիս ծերուկը ամենահարգալից   ձևով խոնարհվում էր նրա առջև ու  անընդհատ կրկնում .
    -Ա՜,բարձրագույն տեր...



    Փոքրիկ Մոցարտը երեք տարեկան էր,երբ հայրն սկսեց յոթնամյա քրոջը կլավենսինի դասեր տալ: Մոցարտ այդ ժամանակից իսկ  դրսևորեց երաժշտական զարմանալի ունակություններ :Դաշնամուրի վրա եռահնչյուններ փնտրելը նրան գերագույն հաճույք էին պատճառում ,և ուրախությունը հասնում էր բարձրակետին ,երբ գտնում էր ներդաշնակ ակորդը:

    Երբ լրացավ Մոցարտի յոթ տարին ,հայրը, գրեթե  որպես խաղ ,սկսեց սովորեցնել նրան  մի քանի մենուետ և երաժշտական պիես: Մեկ մենուետ սովորելու համար Մոցարտին հարկավոր էր կես ժամ , իսկ ավելի ծավալուն պիեսի  հմար ՝համարյա կրկնակի : Անմիջապես հետո նա նվագում էր դրանք ամենայն հստակությամբ և ճշգրիտ չափերով:

    Հինգ տարեկանում արդեն երաժշտական  հատվածներ էր ստեղծում  և նվագում հոր համար:

    Ամեն առիթով դրսևորում էր զգայուն հոգի և խանդաղատանք : Շատ հաճախ ,մինչև իսկ օրական տասն անգամ , նա իրեն շրջապատող մարդկանց դիմում էր հետևյալ հարցով .
    -Սիրո՞ւմ եք ինձ:
    Եթե կատակով պատասխանեին ՝ ոչ ,աչքերից անմիջապես արցունքներ էին հոսում :

    Ֆրանց առաջին կայսրը կատակով դիմեց  մանուկ Մոցարտին .
    -Բոլոր մատներով նվագելն այնքան էլ դժվար չէ,այլ բան է մեկ մատով նվագելը, հետո ՝կտորով ծածկած կլավեսինի վրա. այ դա իրոք արժանի կլինի հիացմունքի :
      Նույնիսկ չնչին զարմանք չարտահայտելով այս տարօրինակ առաջարկության հանդեպ, երեխան մեկ մատով անմիջապես սկսեց նվագել, որքան հնարավոր է մաքուր ու ճիշգրիտ:Այնուհետև  պահանջեց ծածկել կլավեսինի ստեղները քողով և նույն ոճով շարունակեց նվագելը,կարծես երկար տարիների փորձ ուներ :

    Ամենավաղ հասակից օժտված լինելով իսկական  արվեստագետի արժանապատվության զգացումով ,Մոցարտը երբեք չէր գոռոզանում մարդկանց գովեստից:

    Երբ մի անգամ վեցամյա Մոցարտը  Ֆրանց կայսեր համար կլավեսին էր նվագելու ,դիմեց  նրան այսպիսի խոսքերով.
    -Պարոն Վագենզայլն այստեղ չէ: Պետք է կանչել նրան : Նա երաժշտությունից գաղափար ունի :
    Կայսրը կանչել տվեց Վագենզայլին  և կլավեսինի մոտ տեղ զիջեց նրան:
    -Պարոն ,-այդ ժամանակ ասաց Մոցարտը կոմպոզիտորին ,-ձեր կոնցերտն եմ նվագելու , պետք է շրջեք էջերը:  ))»




    Մի օր հայր  Մոցարտը ընկերոջ հետ եկեղեցուց վերադառնալով տուն ,որդուն գտնում է խորասուզված ինչ-որ բան գրելիս:
    -Ի՞նչ ես անում ,բարեկամս,-հարցնում է նրան :
    -Կլավեսինի համար կոնցերտ եմ գրում ,առաջին մասը համարյա վերջացրել եմ :
    -Ցույց տուր տեսնեմ այդ հետաքրքիր խզբզոցը:
    -Ոչ ,խնդրում եմ ,մի վերցրու, դեռ չեմ ավարտել:
       Սակայն հայրը վերցնում է թուղթը և ցույց տալիս ընկերոջը . նոտաների խզբզանք էր,թանաքի բծերն այնքան շատ էին , որ անկարելի էր  որևէ բան  վերծանել : Ընկերներն սկզբում  լիաթոք ծիծաղում են  այս խազմզոցի վրա,բայց քիչ անց , երբ հայր Մոցարտն ավելի ուշադիր է նայում թղթին ,աչքերը երկար ժամանակ չի կարողանում կտրել նոտաներից , և ուրախության ու հրճվանքի արցունքներն սկսում են հոսել աչքերից :
    -Նայեք բարեկամ ,-հուզված ու ժպիտով դիմում է ընկերոջը,-այստեղ ամեն ինչ շարադրված է կանոնի համաձայն , ցավալի է ,որ նվագել չենք կարող ,քանի որ բարդ է շարադրանքը ,ոչ ոք չի կարող կատարել այս գործը :
    -Չէ որ սա կոնցերտ է,-միջամտում է փոքրիկ Մոցարտը,-մինչև կատարելը  պետք է շատ լավ ուսումնասիրել: Տեսեք այսպես պետք է նվագել անմիջապես փորձում է  նվագել,բայց հազիվ միայն կարողանում է արտահայտել իր մտահղացումը :Դա այն շրջանն էր ,երբ փոքրիկ Մոցարտը  մտածում էր, թե կոնցերտ նվագելն ու հրաշք գործելը նույն բանն է: Եվ հետո,վերոհիշյալ ստեղծագործությունը  նոտաների կույտ էր,որոնք ճշտությամբ տեղադրված էին, բայց այնպիսի բարդություն ներկայացնում իրենցից ,որ վիրտուոզ երաժիշտն անգամ չէր կարողանա նվագել:



    Շարունակելի ....չէ,ավելի լավ է  կարդացեք Ստենդալի «Մոցարտի կյանքը» գիրքը ))) կամ՝Մարսել Բրիոնի «Մոցարտը»....հրատարակվել է նաև (ռուսերեն) Մոցարտի նամակների ժողովածուն...

    4 комментария:

    1. Իրոք որ «Հանճարի կինը»...այն էլ ի՜նչ հանճարի:
      Մոցարտը իրոք արտասովոր սեր էր տածում Կոստանցի նկատմամաբ...հրաշք սերը...ամեն ինչ կար այդ սիրո մեջ...ուրախություն, տխրություն, հրճվանք, լաց, ծանր կյանք...
      Հրաշալի բլոգի համար միշտ ու միշտ շնորհակալ եմ իմ հրաշք բարեկամ :)))

      ОтветитьУдалить
    2. Խոստովանություն)))) երբ պատրաստում էի այս գրառումը ,հիշեցի ,...
      Հիշում ես , մի անգամ դու ասեցիր,որ սիրում ես «Մոցարտ» (իսկ ես՝ Չայկովսկի, կարծեմ «էլիզային» նվիրված գրառման արված քո մեկնաբանությունում )))..
      Հիշեցի ...ժպտացի ու ... սիրով քեզ եմ նվիրում այս գեղեցիկ գրառումը , Իմ բարեկամ ...))) Շարունակիր լսել Մոցարտ...նրա երաժշտությունը լի է խորը հուզականությամբ...ներքին բովանդակությամբ...ազատ է,պայծառ...մաքրում ,լուսավորում է միտքը ..ազատություն է տալիս հոգուն ... )))

      ОтветитьУдалить
    3. Հիանալի նյութեր եք պատրաստում, եթե դեմ չեք, կարող եմ հղումով տեղադրել <> արվեստի բլոգում? http://deesim.blogspot.com/

      ОтветитьУдалить
    4. Շնորհակալ եմ,Բարեկամ...))) դե,իհարկե,կարող եք վերցնել,եթե գտնում եք,որ արժի նման նյութեր մատուցել ընթերցողին.....))) ( չնայած,խիստ կասկածում եմ,որ կհետաքրքրի նրանց...))) օրինակ՝ blog news-ում այս գրառումը մի քանի հարյուր դիտում է ունեցել...ընդամենը...)))
      այցելեցի ձեր բլոգ..պիտի խոստովանեմ . «Մոնումենտալ էր»...)))հավանեցի... Շա՜տ Ապրեք...))

      ОтветитьУдалить