Мой список блогов

вторник, 12 марта 2013 г.

Կյանքը պայքար է



Ռուբենս,Կլեոպատրա


  • Խոսքի պատմություն...-ից

  • Կյանքը պայքար է 

    Դե, իհարկե , կյանքը փորձություն է...պայքար  ,անհավասար պայքար ,որը շատ հաճախ դատապարտված է ձախողման ... պարտության .... մի կողմից մինչև ատամները  հազարամյակների իմաստությամբ,խարդավանքներով,որոգայթներով,խորամանկությամբ ,ծուղակներով ու էլի շատ ու շատ «առաքինություններով » զինված կյանք  ,իսկ մյուս կողմից մենք՝  «հողմաղացների » դեմ  մարտնչող  անմարտունակ,անպաշտպան,թույլ,անզոր  ու  երբեմն  էլ շատ  վախկոտ մարտիկներ ...))))
    Այո...կյանքը   պայքար է ...Եվ ,եթե նույնիսկ  չենք պարտվում այդ  դաժան պայքարում  ՝չի նշանակում ,որ հաղթել ենք (կարևորը ՝չհանձնվենք)...կամ էլ ՝ հակառակը...)))
    Լավ ,ինչևէ .... նոր բան չասեցի... բավական է նայել ,թե ինչ է կատարվում համաշխարհային «պոռնկանոցում»՝քաղաքականության  մեջ ....և ամեն ինչ պարզ է դառնում......
        Բացի «հողմաղացներից », սրտանց պատերազմել,պայքարել  ես ուզում «արևի տակ քո տեղի» ...  անարդար օրենքների,ներքին թշնամիների ու բռնակալների ,իշխանավորների կամայականությունների...արտաքին թշնամիների .....ու էլի շատ ու շատ   երևույթների դեմ...)) 

        

    Էյնշտեյն- Մարի Վինթելեր




  • Հատվածներ Մեծերի սիրային նամակներից ...

  • Էյնշտեյն- Մարի Վինթելեր    

    «Մեծ շնորհակալություն քո անչափ հմայիչ նամակների համար ,որոնք ինձ անսահման ուրախացնում են...ինչ երանություն է սեղմել սրտին թղթի կտորը,որին քնքշորեն նայել են ինձ համար այդքան թանկ քո գեղեցիկ

    понедельник, 11 марта 2013 г.

    Լևոն ( Լեոն) Թութունջյան...Աբրահամ Սահակյան...

    Ճանաչենք Մերոնց ...)))

    Աբրահամ Սահակյան ...մեր ժամանակակիցը...սյուրռեալիստ...

    художник Абрахам Саакян фото

    Հիասքանչ...տաքուկ...նրբագեղ ստեղծագործություններ...գեղեցիկ ,քաղցր հեքիաթ...պարզապես վայելեք...

    Բարոկկո

    Բարոկկո-(իտալ.barocco- վատ ,փչացած,տարօրինակ,ոչ ճիշտ),գեղարվեստական ոճ ուշ Վերածննդի արվեստում... արվեստի պատմության մեջ ամենաբարդ ու բազմանշանակ տերմինն է համարվում... ի սկզբանե «բարոկկո» ժարգոնային բառը  գործածել են պորտուգալացի նավաստիները  ցույց տալու համար մարգարիտների ոչ ճիշտ ձևերն ու փչացած լինելը...իսկ 16-րդ դարի իտալերենում այս բառը հայտնվեց որպես հոմանիշ ամեն կոպիտի,կեղծի ,սխալի... Բարոկկո են անվանում   17-18-րդ դդ եվրոպական արվեստի 

    среда, 6 марта 2013 г.

    Այդ մասին ուղիղ չեն խոսում...Բուդդայական առակ...Ձեզ ոչինչ չի օգնի


    Այդ մասին ուղիղ չեն խոսում...

     Բուդդայի մոտ մի մարդ հարցմունքով.
     կա՞ Աստված .....   Հավերժական հարց...

    Ռեալիզմ








  • Գեղանկարչություն....ոճեր և ուղղություններ
  • Ռեալիզմ (լատ. realis-իրեղեն ,իրական)-էսթետիկ դիրքորոշում արվեստում,որի նպատակն է առավել օբյեկտիվ ,ճշմարիտ և ամբողջական  ֆիքսել,արտացոլել  իրականությունը ... Ցույց տալ  շրջապատող աշխարհն ու առօրյա կյանքը էսթետիկական սկզբունքների տեսանկյունից... ...ինչպես նաև իրատեսորեն ներկայացնել հոգեբանական,սոցիալական և այլ երևույթներ...

    вторник, 5 марта 2013 г.

    Հյուգո-Ջուլիետտ ( ժյուլիետ)




  • Հատվածներ Մեծերի սիրային նամակներից ...

  • Հյուգո-Ջուլիետտ
    «Այո,ես գրում եմ քեզ...ինչպես կարող եմ չգրել...Եվ ինչ կլինի ինձ հետ գիշերը,եթե չգրեմ քեզ այս երեկո...Իմ Ջուլիետ,ես սիրում եմ քեզ: Միայն դու կարող ես որոշել իմ ապրել-մեռնելու ճակատագիրը...Սիրիր ինձ...Ջնջիր սրտիցդ այն ամենն ,ինչը կապված չէ սիրո հետ...որպեսզի նա  դառնա նույնը ,ինչպիսին իմնն է...

    понедельник, 4 марта 2013 г.

    Օնորե դ 'Բալզակ-Էվելինա Հանսկայա



  • Հատվածներ Մեծերի սիրային նամակներից ..
  • Օնորե դ 'Բալզակ-Էվելինա Հանսկայա

    «Որքան եմ ուզում անցկացնել օրս քո ոտքերի մոտ...դնել գլուխս ծնկներին քո..անրջել գեղեցիկի մասին...երանության  ու զմայլանքի մեջ հաղորդակից անել Ձեզ իմ մտքերին...Իսկ երբեմն-ոչինչ չխոսել...լռել...սեղմվելով շուրթերով Ձեր հագուստի  եզրին...
    Օ՜, իմ սեր,Եվա,ուրախություն իմ կյանքի,իմ լույս գիշերի,իմ հույս,իմ հիացմունք,իմ սեր,իմ անգին ,երբ կտեսնեմ Ձեզ....Թե ,դա պատրանք է...?Արդյոք տեսել եմ ես Ձեզ...?
  • Ամպիր

    Ամպիր-(ֆր.empire style-կայսերական...իմպերիալ  ոճ)...

    Ամպիր տերմինով ի սկզբանե սահմանել են  Նապոլեոնի  կայսրության շրջանի արվեստը Ֆրանսիայում:Համաձայն ավանդույթի ՝արվեստում գեղարվեստական ոճի զարգացումը թագավորների ու կառավարման ձևերի անունով կոչելով.... Ամպիրը արտահայտում էր

    пятница, 1 марта 2013 г.

    Ձյունի կաթիլ...))) Ձնծաղիկ

    Весна, весенние пейзажи. Фото

    Նրբագեղ ու քնքուշ «խենթուկն» այս  համարձակորեն   մարտահրավեր է նետում ձմռանը,«քաջաբար պայքարի»  նետվում ...և հաղթում :