Мой список блогов

суббота, 7 января 2012 г.

Մի պատմություն...

Ամերիկայում անկախության համար մղված պատերազմի  ժամանակ մի փոքր զորամասի հրամանատար անդադար  կարգադրություններ էր  անում զինվորներին:Հարկավոր էր շատ ծանր հրանոթը տեղադրել պահանջված վայրում՝ ամրությունների գագաթին: Գրեթե  անհնար էր բարձրացնել
այդ ծանրությունը: Հրամանատարն անվերջ քաջալերում է զինվորներին...Այդ ժամանակ նրանց կողքով ,առանց զինվորական համազգեստի, մի սպա էր անցնում : Նա մոտեցավ հրամանատարին ու հարցրեց,թե ինչու չի օգնում իր զինվորներին:Տղամարդը շուռ եկավ և հպարտորեն պատասխանեց.
-Սըր,ես կապրալ եմ...
-Օ՜,նույնիսկ այդպես,ես չգիտեի ,խնդրում եմ ներեք,պարոն  կապրալ,-պատասխանեց սպան,ապա իջավ ձիուց  ,բռնեց պարանն  ու  զինվորների հետ միասին սկսեց  ձգել  այն ամբողջ ուժով   ...

воскресенье, 1 января 2012 г.

01.01.12 :»))

                                       Новогодняя тема на мобильный телефон                         
:»))
Այսօր իմ ծննդյան օրն է...բայց դա ամենևին էլ կարևոր մի իրադարձություն  չէ...ես դեռ այնքան «խենթ չեմ»,որ ուրախանամ  մի բանի համար ,որն ինձ հեռացնում է սկզբից՝ մոտեցնելով ավարտին..չնայած սա էլ է հարաբերական...ամեն բանի  վերջ ինչ-որ նորի  սկիզբն է..օրինակ,վերջանում է  գիշերն ու այդ գեղեցիկ ավարտից ...Ծնվում է Լույսը...իսկ Լույսի ծոցից `ԱՐԵԳԱԿՆ ԱՐԴԱՐ ԱՌԱՎՈՏ ԼՈՒՍՈ.... հրաշք է,չէ՞...) :»))

суббота, 31 декабря 2011 г.

Դարձվածքներ կամ դարձվածաբանական միավորներ


Ժոան Միրո,Էրմիտաժ

 Դարձվածքները կամ դարձվածաբանական միավորները, որոնք միայն տվյալ լեզվին բնորոշ ինքնուրույն նշանակությամբ, ամբողջական իմաստով,կայուն

среда, 28 декабря 2011 г.

...In vino veritas... Ճշմարտությունը գինու մեջ է......











Շուտով առիթ կունենանք կրկնելու լավ հայտնի
 լատինական  այս արտահայտությունը...In vino veritas
Ճշմարտությունը գինու մեջ է......

воскресенье, 25 декабря 2011 г.

Փաստեր մեշոկ պապի «մութ ու կասկածելի» անցյալից :))

                                    Дед мороз картинки

Երբ փոքրիկ  էինք ու անկարգ  ,hիշո՞ւմ եք,թե ինչպես էին սպառնում և  վախեցնում մեզ մեծերը....

четверг, 22 декабря 2011 г.

Ֆիգուրատիվիզմ....Կիտչ..


Ֆիգուրատիվիզմ ...«առարկայական գեղանկարչություն» ... երբ ակցենտավորվում է մարդու  մարմնի ձևերը կամ պատկերը  ... և,  ի տարբերություն մյուս ժանրերի, այդ ամենը շեշտվում է վառ գույների և արտառոց  գրոտեսկային ձևերի միջոցով ...
ֆիգուրատիվ արվեստը ,ի տարբերություն աբստրակտցիոնիզմի,  որպես «հենման կետ»  օգտագործում է իրական աշխարհը...

Սերգեյ Եսենին Նամակ Մորից

Ի ՞նչ մտածեմ արդյոք,
Ի ՞նչ հնարեմ հիմա,
Արդյոք ինչի ՞ մասին
Գրեմ էլի...
Մի նամակ է ընկած
Իմ սեղանի վրա,
Որ ուղարկել է ինձ 
Մայրիկն իմ սիրելի:

среда, 21 декабря 2011 г.

Վահան Տերյան.«Իմ Բալիկին...»


Իմ Բալիկին

Ես արդեն երբեք չեմ մոռանալու
Աչերըդ անզոր և անօգնական,
Ձեռիկներըդ թույլ և թափված հլու՝
Մեռնող թռչնակի թևերի նըման:
Եվ լռիկ լեզուդ և հոգի մաշող

понедельник, 19 декабря 2011 г.

Սերգեյ Եսենին Տերևներն են թափվում


Տերևներն են թափվում,տերևներն են թափվում,
Հառաչում է քամին
Այնպես՝ձիգ,այնպես խուլ,
Արդյոք ո՞վ խնդություն կբերի իմ սրտին,
Ով կտա քեզ հանգիստ,բարեկամ իմ տխուր:

Ծանրացած կոպերով ես նայում եմ խաղաղ,
Ես նայում եմ ահա լուսնյակին,
Լռության մեջ կանչեց մի հեռու աքաղաղ
Ու պատռեց մթնշաղը կրկին: