Հենց այսպես է սահմանված հավիտյանս ,երևի,
Երեսունին հասնելիս սկսում ենք պառավել,Հաշմանդամներ դառնալով,սպասելով օր օրի,
Մեր կապերը կյանքի հետ ամրացնում ենք առավել:
Թանկագինս ,կխփի իմ երեսունը շուտով ,
Եվ արդեն հողն ինձ համար սիրելի է առավել:
Դրանից էլ իմ սիրտը երազի մեջ անվրդով
Տեսնում ,որ վարդագույն կրակով եմ ես վառվել: