Ռեյ Բրեդբերի
451 Ըստ Ֆարենհայթի
Տեխնիկական առաջընացին զուգընթաց մարդը կամաց-կամաց անասնանում է…)) Մարդն իսկապես կանասնանա, եթե շարունակի խարխափել «համակարգիչ,հեռախոս,սոցցանցեր, հեռուստացույց, ականջախեցիներ» փակ շրջանի մեջ…
Առանց ճշմարիտ գիտելիքի, առանց գրքերի իսկապես կվերածվենք բթամիտ ու համառ ,ավանակների։)))
«Այն ամենը, ինչ դուք փնտրում եք, Մոնթագ, գոյություն ունի աշխարհում, բայց հասարակ մարդը թերևս սեփական աչքերով կարողանա տեսնել միայն մեկ հարյուրերորդը, իսկ մնացած իննսունինը տոկոսը նա ճանաչում է գրքերի միջոցով»։
Ահա այս գրքի կարևոր միտքը։
451աստիճանում(ըստ Ֆարենհայթի) է այրվում թուղթը....մենք էլ ենք այրել գրքեր...բայց ոչ դրանց հանդեպ ատելությունից....տխուր ժամանակներ էին...մինչև հիմա
աչքիս առաջ իրար հետևից խարույկի մեջ նետվող գրքերի ուրվականներն են...իմ խեղճ գրքեր...մինչև ածխացած թիթեռների վերածվելը հասցնում էիք ջերմացնել մեր սառած ձեռքերը…
-Լիլի,մի տխրիր,կան ավելի ծանր հանցագործություններ ,քան գրքեր այրելը...
Օրինակ՝ դրանք չկարդալը ,-մխիթարում է ինձ Ռեյը…)))))
հ.գ.
ի՞նչ կպատահի հետո…եկեք մելամաղձության գիրկը չընկնենք։
Ոչ մի ահավոր բան չի պատահի ,քանի դեռ մեր մեջ կան «գրենջըրներ»…))))
Գրքերը կօգնե՞ն մեզ։— Միայն այն դեպքում, եթե ապահովվի երրորդ անհրաժեշտ պայմանը։ Առաջինը, ինչպես արդեն ասացի, մեր գիտելիքների որակն է։ Երկրորդը՝ ազատ ժամանակը, որպեսզի կարողանանք խորհրդածել, յուրացնել այդ գիտելիքները։ Իսկ երրորդն այն է, որ իրավունք ունենանք գործել այն ամենի հիման վրա, ինչ մենք քաղել ենք առաջին երկու պայմանների փոխազդեցությունից։
«Խոսքը նման է սաղարթի, և որտեղ խիտ է՝ հազիվ թե պտուղ թաքնված լինի սաղարթի ստվերի տակ»
։
«Վտանգավոր է քիչ իմանալ, միշտ հիշելով այս՝ փրփրուն գինով բաժակդ լցրու պռնկեպռունկ։ Մի կումից կհարբես իսկույն, բայց խմիր ցմրուր և նորից ձեռք կբերես պայծառ բանականությունը»։
Չէ՛ որ գրքերը գոյություն ունեն, որպեսզի հիշեցնեն մեզ, թե ինչպիսի՜ բթամիտ ու համառ ավանակներ ենք մենք։ Դրանք նման են Կեսարի վարձու պահախմբին, որը նրա հաղթարշավի ժամանակ շշնջաց. «Հիշի՛ր, Կեսա՛ր, դու ևս մահկանացու ես»։
Ո՛չ, ո՛չ, գրքերը միանգամից չեն տա ձեր փնտրածը։ Պետք է ինքներդ փնտրեք ամենուրեք, հին կինոնկարներում, վաղեմի ընկերների շրջանում։ Փնտրեք որտեղ հնարավոր է՝ հին գրամաֆոնային ձայնապնակներում, ձեր շրջակա բնության մեջ, հենց ձեր մեջ։ Գրքերը սոսկ մեկն են այն շտեմարաններից, որտեղ կուտակում ենք այն, ինչ վախենում ենք մոռանալ։ Նրանց մեջ չկա ոչ մի գաղտնիք, ոչ մի կախարդանք։ Կախարդանքը սոսկ այն է, ինչ ասում են գրքերը, այն, թե ինչպես են նրանք հավաքում, մի ամբողջական միասնության մեջ միացնում տիեզերքի տարբեր ծվենները։ Իհարկե, դուք չէիք կարող այդ իմանալ։ Դուք հավանաբար հիմա էլ լիովին չեք հասկանում, թե ինչի մասին եմ խոսում։ Դուք բնազդաբար ճիշտ եզրակացության եք հանգել, մեզ պակասում է երեք բան։ Առաջինը, գիտե՞ք, արդյոք, ինչո՞ւ են մեզ համար այդքան կարևոր այսպիսի գրքերը։ Որովհետև որակ ունեն։
Այս գիրքը ծակոտիներ ունի, շնչում է։ Դիմագիծ ունի։ Կարելի է ուսումնասիրել մանրադիտակով։ Եվ դուք նրա մեջ կգտնեք կյանք, եռուն կյանք, որ հորդում է ձեր առջև իր անսպառ բազմազանությամբ։ Որքան շատ են ծակոտիները, որքան թղթի քառակուսի դյույմի վրա մեծ է կյանքի տարբեր կողմերի ճշմարտացի արտացոլումը, այնքան ավելի գեղարվեստական է երկը։ Ահա որակի իմ սահմանումը։ Պատկերել մանրամասները, նոր մանրամասներ։ Լավ գրողները սերտ շփման մեջ են կյանքի հետ։ Միջակները սոսկ հպանցիկ սահում են մակերեսով, իսկ վատերը բռնաբարում են այն և թողնում ճանճերին կեր։— Այժմ հասկանո՞ւմ եք,— շարունակեց Ֆաբերը,— թե ինչու են գրքերն այդպիսի ատելություն հարուցում, ինչու ես դրանցից այդպես վախենում։ Նրանք մեզ ցույց են տալիս կյանքի դեմքի ծակոտիները։ Հարմարավետ կյանք փնտրողները կուզենային իրենց առջև տեսնել մեղրամոմե դալուկ դեմքեր՝ առանց ծակոտիների, մազաթափ ու անարտահայտիչ։ Մենք ապրում ենք մի այնպիսի ժամանակում, երբ ծաղիկները ծաղիկներով են ցանկանում սնվել, փոխանակ ներծծեն անձրևի խոնավությունն ու արգավանդ հողի կենսահյութերը։ Բայց չէ՛ որ նույնիսկ հրավառությունը, նույնիսկ նրա գույների պերճությունն ու ճոխությունն ստեղծված է երկրի քիմիայով։ Իսկ մենք երևակայում էինք՝ իբր կարող ենք ապրել ու աճել, սնվել ծաղիկներով և հրավառություններով, չավարտելով մեզ իրականությանը վերադարձնող բնական բնական շրջափուլը։ Ծանո՞թ եք Անթեյի առասպելին։ Նա հսկա էր, անպարտելի ուժի տեր, քանի դեռ ամուր կանգնած էր հողին։ Բայց երբ Հերկուլեսը կտրեց նրան հողից և օդ հանեց, Անթեյը հեշտությամբ պարտվեց։
Այսպես, առաջինը, ինչ մեզ պակասում է, որակն է, մեր գիտելիքների հյուսվածքը։
Ինչ֊որ ժամանակ գիրք կարդում էին միայն քչերը, այստեղ, այնտեղ, տարբեր վայրերում։ Այդ պատճառով էլ գրքերը կարող էին բազմազան լինել։ Աշխարհն ընդարձակ էր, բայց երբ նեղվածք սկսվեց աչքերի, արմունկների, բերանների առատությունից, երբ բնակչությունը կրկնապատկվեց, եռապատկվեց, քառապատկվեց՝ կինոնկարների, ռադիոհաղորդումների, ամսագրերի, գրքերի մակարդակն իջավ, համահարթվեց։ Ծամոնի պես մի բան դարձավ։ Դուք ինձ հասկանո՞ւմ եք...
Երբ դպրոցներն սկսեցին հետազոտողների, քննադատների, գիտնականների և արվեստի մարդկանց փոխարեն պատրաստել ավելի ու ավելի շատ վազորդներ, ցատկորդներ, ձիարշավորդներ, փինաչիներ, գռփողներ, թալանչիներ, օդաչուներ և լողորդներ, «ինտելեկտուալ» բառը արդարացիորեն դարձավ հայհոյանք։ Մարդ միշտ սարսափում է արտասովորից։ Հապա հիշեցեք՝ ձեր դասարանում հավանաբար որևէ բացառիկ ընդունակությունների տեր տղա կար։ Նա բոլորից լավ էր արտասանում և բոլորից շատ էր պատասխանում դասերին, մինչդեռ մյուսները նստում էին քարե արձանի պես և սրտի խորքում ատում նրան։ Դասերից հետո դուք ո՞ւմ եք ծեծել ու չարչարել, եթե ոչ այդ «բացառիկ» տղային։ Մենք բոլորս պետք է լինենք միանման։ Ոչ թե ազատ ու իրավահավասար ծննդյան օրվանից, ինչպես ասված է սահմանադրության մեջ, այլ պարզապես բոլորս պետք է դառնանք միանման։ Թող մարդիկ կիսած խնձորի պես նմանվեն միմյանց։ Այդ ժամանակ բոլորը երջանիկ կլինեին, քանզի հսկաներ չէին լինի, իսկ նրանց կողքին մյուսներն իրենց ոչնչությունը չէին զգա։ Այսպես։ Իսկ գիրքը լիցքավորված հրացան է՝ հարևանի տանը։ Հարկավոր է այրել, լիցքաթափել հրազենը, սանձահարել մարդկային բանականությունը։ Ի՞նչ իմանաս՝ վաղն ո՞վ կդառնա շատ կարդացած մարդու հերթական թիրախը։ Գուցե ե՞ս….
Հանդեսները վերածվեցին քաղցր֊մեղցր շողոքորթության։ Գրքերը՝ քաղցրացված կեղտաջրերի։ Այդպես էին պնդում քննադատները՝ այդ անիծյալ պճնամոլները։ Զարմանալի չէ, ասում էին նրանք, որ ոչ ոք գիրք չի գնում։ Բայց ընթերցողը հիանալի գիտեր՝ ինչ է հարկավոր իրեն և, պտտվելով զվարճությունների հողմի մեջ, նախընտրեց կոմիքսները։ Իհարկե, նաև սեքս֊հրատարակություննր…
Ի՞նչ է հարկավոր մարդուն։ Ամենից առաջ՝ աշխատանք, իսկ աշխատանքից հետո՝ զվարճություն, որ ամեն քայլափոխի սրտիդ ուզածի չափ կա, միայն վայելիր։ Ուրեմն էլ ինչի՞ է պետք ինչ֊որ բան սովորել, բացի կոճակը սեղմելու, անջատիչի բռնակը քաշելու, պնդօղակը ամրացնելու, հեղույսը տեղը գցելու կարողությունից
..
թող միշտ մարդը լինի ամբոխի մեջ, այդ ժամանակ նա կարիք չի զգա մտածելու։ Կազմակերպեցեք, ուրեմն, կազմակերպեցեք նորանոր մարզաձևեր, աստվածացրեք սպորտը։ Ավելի շատ պատկերազարդ գրքեր։ Ավելի շատ կինոնկարներ։ Իսկ մտավոր սնունդ՝ ավելի ու ավելի քիչ…..
— Փորձենք պատկերացնել տասնիններորդ հարյուրամյակի մարդուն՝ իր ձիերով, շներով, կառքերով, կյանքի դանդաղ ընթացքով։ Հաջորդում է քսաներորդ դարը, արագընթաց ժամանակ։ Գրքերը դառնում են փոքրածավալ։ Համառոտ հրատարակություններ։ Վերապատմություն։ Ծաղկաքաղ։ Մի՛ երկարաբանեք։ Շուտ դեպի վերջաբան։— Շուտ դեպի վերջաբան,— գլխով արեց Միլդրեդը։— Դասականների ստեղծագործությունները կրճատվում են մինչև տասնհինգ րոպեանոց ռադիոհաղորդում։ Հետո ավելի շատ են սեղմվում՝ տեքստի մի սյունակ, որը կարելի է աչքի անցկացնել երկու րոպեում, ապա է՛լ ավելի՝ տասը֊քսան տող հանրագիտարանային բառարանում։ Իհարկե, ես չափազանցնում եմ։ Բառարանները գոյություն ունեին տեղեկությունների համար։ Քիչ մարդիկ չկային, որոնց ծանոթությունը «Համլետին» սահմանափակվում էր ժողովածուում մի էջանոց համառոտ վերապատմությամբ, որը սնապարծորեն ազդարարում էր. «Վերջապես դուք կարող եք կարդալ բոլոր դասականներին։ Ետ մի՛ մնացեք ձեր հարևաններից»։ Հասկանո՞ւմ եք, մանկասենյակից ուղիղ քոլեջ, իսկ հետո՝ ետ դեպի մանկասենյակ։ Ահա ձեզ մտավոր կաղապարը, որ իշխում էր վերջին հինգ կամ ավելի հարյուրամյակներում….
Ավելի՛ արագ։ Քլիք։ Փիք։ Ֆլիք։ Այստեղ, այնտեղ, եռանդով, արագ, այսպես, այնպես, վերև, ներքև։ Ո՞վ, ի՞նչ, որտե՞ղ, ինչպե՞ս, ինչո՞ւ։ Ա՜խ, օ՜հ։ Դրը՜խկ, թրը՜խկ, շրը՜խկ, շրը՜մփ։ Զը՜նգ, զրը՜նգ, դրը՜նգ։ Կրճատե՛ք, սեղմե՛ք։ Վերապատմության վերապատմում։ Վերապատմության վերապատմումների ծաղկաքաղ։ Քաղաքականությո՞ւն։ Մի սյունակ, երկու դարձվածք, մի վերնագիր։ Եվ մի րոպե հետո ամեն ինչ արդեն ջնջվում է հիշողությունից։ Պտտեք մարդկային բանականությունը կատաղի հողմամրրիկի մեջ, արա՛գ, արա՛գ՝ հրատարակիչների, գործամոլների, հաղորդավարների ձեռքերով, այնպես, որ կենտրոնախույս ուժը դեն նետի ավելորդ, անպետք, անօգուտ բոլոր մտքերը…
Այն մարդը, որ ունակ է քանդելու և հավաքելու հեռուստատեսային պատը,— իսկ մեր օրերում մեծամասնությունը կարողանում է,— շատ ավելի երջանիկ է նրանից, ով ջանում է չափել և հաշվարկել տիեզերքը, քանի որ չի կարելի այն չափել ու հաշվարկել՝ առանց սեփական ոչնչությունն ու մենակությունը զգալ….
— Այժմ կգնանք հոսանք ի վեր,— ասաց Գրենջըրը։— Հիշեցեք մի բան. մենք մեզնից ոչինչ չենք ներկայացնում, ոչ թե մենք ենք կարևոր, այլ այն ամենը, ինչ կրում ենք մեր մեջ։ Երբևէ դրանք անպայման պետք կգան մարդկանց։ Հիշեցեք, նույնիսկ այն հեռավոր ժամանակներում, երբ, ազատորեն կարդում էինք գրքերը, չէինք օգտվում նրանց տվածից։ Մենք շարունակում էինք անարգել մեռածների հիշատակը, թքում էինք այն անձանց գերեզմանների վրա, ովքեր ապրել էին մեզնից առաջ։ Գալիք շաբաթվա, ամսվա, տարվա ընթացքում ամենուր հանդիպելու ենք բազմաթիվ միայնակ մարդկանց։ Եվ երբ նրանք հարցնեն՝ ինչո՞վ ենք զբաղված, կպատասխանենք՝ մենք հիշում ենք։ Այո, մենք մարդկության հիշողությունն ենք և այդ պատճառով էլ ի վերջո անպայման կհաղթենք։ Երևի այնքան բան կհիշենք, որ կկառուցենք պատմության մեջ ամենամեծ հողաթափ մեքենան, կփորենք երբևէ եղած ամենախոր գերեզմանը և այնտեղ մեկընդմիշտ կթաղենք պատերազմը։ Իսկ այժմ գնանք։ Ամենից առաջ հայելու գործարան պետք է կառուցենք և առաջիկայում հայելիներ արտադրենք, միմիայն հայելիներ, որ նրանց մեջ մարդկությունը կարողանա մի լավ զննել իրեն։

Комментариев нет:
Отправить комментарий