Мой список блогов

вторник, 11 декабря 2012 г.

Ֆրիդրիխ Նիցշե «Այդպես խոսեց Զրադաշտը

Նկ.Դյուրեր, Ecce Homo


Ես սիրում եմ նրան ,ում հոգին խորն է նույնիսկ վերքերի մեջ...

Եթե ուզում եք վեր բարձրանալ ՝օգտագործեք ձեր սեփական ոտքերը:Թույլ մի տվեք ,որ ձեզ տանեն ...մի նստեք ուրիշների ուսերին ու գլխին:
Բայց դու ձի՞ ես  հեծնել:Եվ դու  շատ արագ սլանում ես նպատակիդ ընդառա՞ջ: Դե ինչ ,բարեկամս:Բայց քո կաղ ոտքը  քեզ հետ միասին նույնպես նստած է ձիուն,չէ՞ :Երբ դու  նպատակիդ հասած կլինես ու կցատկես  քո ձիուց ,-հենց քո բարձրության վրա էլ   ,օ բարձրագույն մարդ,-դու  կսայթաքես ...


Յուրաքանչյուր մեծ սեր  չի ուզում սեր.նա ուզում է ավելին...

Նա սիրում է իր թշնամիներին,այս արվեստը նա բոլորից լավ է հասկանում ,բայց փոխարենը վրեժ է լուծում իր ընկերներից...

Մարդիկ հավասար չեն.այդպես է ասում արդարությունը...

Անապատը լայնանում է ինքնիրեն .վա՜յ նրան ,ով ինքն իր մեջ իր անապատն է կրում...

Ես քայլում եմ այս «փոքր» մարդկանց մեջ ու «թափում» շատ  խոսքեր,բայց նրանք չեն կարող ո՛չ վերցնել ,ո՛չ պահել...

Որպեսզի հաճելի լինի կյանքին նայելը ,հարկավոր է ,որ նրա խաղը լավ խաղացված լինի,սակայն դրա համար հարկավոր են լավ դերասաններ...

Այն ,ինչի մասին լռել է հայրը ՝կսկսի խոսել որդու մեջ...

Ես չեմ սիրում ձեր սառը արդարությունը:Ձեր դատավորների հայացքում  նշմարվում  է միշտ դահիճն ու նրա սառը դանակը...

Իսկապես չեմ սիրում կարեկցողներին ,երանելի իրենց խղճահարությամբ ՝չափազանց  զուրկ  են նրանք ամոթից...

Դու տեսե՞լ ես ընկերոջդ քնած,որպեսզի իմանաս,թե  նա ինչ տեսք ունի ...
-Ի՞նչ է ընկերոջ դեմքը :Այն քո սեփական դեմքն է կոպիտ,անկատար հայելու մեջ...

 Արդյոք ստրուկ չե՞ս դու:Այդ դեպքում դու լավ ընկեր չես կարող լինել: Բռնապետ չե՞ս դու արդյոք:Այդ դեպքում դու չես կարող ընկերներ ունենալ:


Յուրաքանչյուրն,ով ցանկանում է փառք ,պետք է կարողանա ժամանակին հրաժեշտ  տալ մեծարանքին  և իմանա դժվարին արվեստը՝հեռանալ ժամանակին...

Որոշ մարդկանց մոտ սկզբում սիրտն է ծերանում  ,իսկ որոշների մոտ՝միտքը:Ոմանք ծեր են լինում երիտասարդ տարիքում,բայց ով «ուշ է » ջահել ՝նա երկար է ջահել...

Հաճախ  ցեխը(կեղտը) բազմում է գահին ,իսկ հաճախ՝գահն է ցեխի վրա...

Ես կոչ եմ անում ձեզ ոչ թե աշխատանքի ,այլ պայքարի :Ես կոչ եմ անում ձեզ ոչ թե խաղաղության,այլ հաղթանակի...


Մարդու հետ կատարվում է նույնը,ինչ ծառի հետ :Որքան նա ձգտում է վեր ,դեպի լույսը ,այնքան խորանում է  նրա արմատները հողի մեջ ,ներքև,խավարի և խորության մեջ ,չարին մոտ ...


Ինչպես եմ հոգնել ես իմ բարությունից և չարությունից իմ...Այս ամենը աղքատություն է և ցեխ ,և թշվառ ինքնագոհություն...

 Կամքն ազատում է...սա է ճշմարիտ վարդապետությունը ազատության և կամքի մասին.այն ձեզ սովորեցնում է  Զրադաշտը...

Ապրում են շատերը ... և շատ երկար  են կախված  մնում նրանք իրենց ճյուղից ...Թող փոթորիկը գա ու թափ տա ծառից ամեն փտածն ու որդոտը...

Նրան են հրամայում ,ով չի կարող ենթարկվել ինքնիրեն...

Բարկությամբ չեն սպանում ,սպանում են ծիծաղով:Վեր կացեք,օգնեք մեզ սպանել ոգին  ծանրության ...

Ո՛չ, ես ողորմություն չեմ տալիս:Դրա համար ես բավականաչափ աղքատ չեմ:

Մեկը գնում է մերձավորի մոտ ,որովհետև նա փնտրում է ինքնիրեն ,իսկ մյուսը ՝որովհետև  նա կցանկանար  կորցնել ինքնիրեն :

Ես փոխվում եմ շատ արագ.իմ «այսօրը » հերքում է իմ «երեկը »:Ես հաճախ ցատկելով անցնում են աստիճանները ,երբ բարձրանում եմ .ոչ մի աստիճան դա ինձ չի ների...

Տղամարդը կնոջ համար միջոց է .նպատակը միշտ երեխան է:Բայց ի՞նչ է կինը տղամարդու համար :
Երկու բան է ցանկանում իսկական տղամարդը.վտանգներ և խաղեր:Եվ այդ պատճառով ,որպես ամենանավտանգավոր խաղալիք, նա կին է փնտրում   :

Երջանկությունը վազում է իմ հետևից:Քանի որ ես չեմ վազում կանանց հետևից :Իսկ երջանկությունը կին է ...

Տղամարդու երջանկությունը կոչվում է ՝ես ուզում եմ,կնոջ երջանկությունը  ՝ նա ուզում է...

Չափազանց երկար ժամանակ  կնոջ մեջ թաքնված է   ստրուկն ու բռնակալը:Այդ պատճառով կինն ընդունակ չէ բարեկամության .նա գիտի   միայն սերը:

Բայց ասացեք ինձ,տղամարդիկ,ձեզանից ո՞վ է ընդունակ բարեկամության:Օ՜հ ,տղամարդիկ ,ձեր աղքատությունն ու ագահությունը  հոգու .որքան դուք տալիս եք ձեր ընկերոջը,այնքան ես նույնիսկ իմ թշնամուն  եմ տալիս և դրանից չեմ աղքատանում...

Կնոջ սիրո մեջ անարդարություն կա և կուրություն բոլոր այն բաների հանդեպ ,ինչ նա չի սիրում:Բայց և կնոջ իմացյալ սիրո մեջ կա հանկարծակիություն և  շանթ  և գիշեր ՝լույսի ներքո...


Անհրաժեշտ է,որ դուք հպարտանաք ձեր հակառակորդով,այդ դեպքում  ձեր հակառակորդի հաջողությունը կլինի  նաև ձեր հաջողությունը...

Թող տղամարդը վախենա կնոջ սիրուց ,քանզի նա զոհաբերում է ամեն ինչ  և ցանկացած այլ բան նրա համար արժեք չունի...

Թող տղամարդը վախենա կնոջից ,երբ նա ատում է,քանզի տղամարդը հոգու խորքում միայն զայրացած  է, իսկ կինը ՝էլ ավելի վատ ...

Մեկը որպես  հերոս  դուրս եկավ որոնելու ճշմարտությունը,
իսկ նրա որսը դարձավ  զուգված փոքրիկ  սուտը...Նա կոչում է դա  իր ամուսնությունը...

Շատ քաղցր պտուղներ չի սիրում ռազմիկը,այդ պատճառով  նա կին է սիրում.ամենաքաղցր կնոջ մեջ  դառնություն  կա...

Դուք սիրում եք ձեր առաքինությունները ,ինչպես մայրն է սիրում իր զավակին :Բայց ո՞վ է երբևէ  տեսել ,որ մայրն իր սիրո դիմաց  վճար պահանջի...

Մահացել են բոլոր աստվածները ...Հիմա մենք ուզում ենք ,որ ապրի գերմարդը .այսպիսին պետք է լինի  մեր վերջին կամքը  մեր մեծ կեսօրին... 

...գոյություն չունի ոչինչ ,ինչի մասին դու խոսում ես .ո՛չ սատանա կա ,ո՛չ դժոխք...քո հոգին ավելի շուտ կմեռնի ,քան քո մարմինը...մի վախեցիր ոչնչից...



՞նչն է լավ.
-Այն ամենը ,ինչը խթանում է մարդու մեջ իշխանության զգացումը,իշխանության  հանդեպ կամքը...

Ի՞նչն է վատ.
-Այն ամենը ,ինչ առաջանում է թուլությունից...
...Թույլերն ու անհաջողակները պետք է մեռնեն.մարդու հանդեպ մեր սիրո առաջին դիրքը...

՞նչն է առավել վնասակար բոլոր արատներից .
-Գործնական գթասրտությունը բոլոր անհաջողակների ու թույլերի հանդեպ....

Հավատը փրկում է՝հետևաբար նա ստում է:

Եթե աստվածաբանների համար ինչ-որ բան ճիշտ է,ապա դա սուտ է.ահա խնդրեմ,չափանիշը ճշմարտության...

                                                             (())

 Ես կոչում եմ Պետություն այն,որտեղ բոլորը միասին թույն են խմում ,և՛ լավերը, և ՛վատերը...պետություն ,որտեղ  բոլորը կորցնում են իրենք իրենց,և՛ լավերը , և՛ վատերը...պետություն ,որտեղ դանդաղ ինքնասպանությունը կոչվում է «կյանք» ... 




P.S.Այս գրքի մասին անհնարին է  «պատմել»...
Բայց մոտավորապես կասեմ...
...Երբ լրանում է Զրադաշտի 30 տարին ,նա հեռանում է սարերը...10 տարի վայելում միայնությունը...կշտացած ու իմաստացած ՝«արևից» օրհնություն ստանալով  իջնում է մարդկանց մոտ...Ճանապարհին հանդիպում է Աստծուն որոնող մի ճգնավորի...Ծերունին համոզում է նրան չգնալ մարդկանց մոտ: Զրադաշտը պատասխանում է .«Ես մարդկանց սիրում եմ »:Բաժանվելով ծերունից  նա մտածում է.«Մի՞թե հնարավոր է :Այս սուրբ ծերունին իր անտառում դեռ չի իմացել ,որ Աստված մեռել է»....
Նա սովորեցնում է «գերմարդու » մասին...«Բնությունը զարգացել է որդից մինչև մարդ...բայց շատ բան ձեր մեջ մնացել է որդից...մարդը հողի որդին է...Հավատարիմ եղեք հողին...բայց մի՞թե ես ձեզ հրամայում եմ դառնալ ուրվական կամ բույս...հավատարմություն հողին  նշանակում է,որ  չի կարելի հավատալ «ոչ երկրային հույսին» :
Ակնարկը հստակ է...ի նկատի ունի կրոնը...նորից կրկնում է.« Աստված մեռել է...Մենք սպանեցինք նրան...Ես և դու...մենք մարդասպան ենք...Աստված մեռել է...Աստված մեռած է...»:
Զրադաշտի հաղորդակցությունը մարդկանց հետ ,բարոյախոսական,փիլիսոփայական ,հոգեբանական առակների միջոցով ,վարպետորեն է  «կերտել » Նիցշեն
Ճիշտ է.
Կոշտ... դաժան...շատ հաճախ հուսահատությամբ ու թույնով ներծծված ,սակայն  ահավոր գեղեցիկ...փայլուն մտքերով... 
Նիցշեն ստիպում է մեզ «նորովի նայել » բարուն և չարին...ճշմարտությանն  ու կեղծիքին ...և ինքներս մեզ...
Նիցշեի լեզուն «տարերային է» ,իսկ իմաստությունը շատ դաժան...))

Կարդացեք...))) յուրաքանչյուրը կգտնի իրեն «համահունչ»  կամ անընդունելի,շատ կոշտ ,դժվարամարս   «կերակուր»  մտորումների համար ...)))
Նկ.Է.Մունկ,Ֆ.Նիցշե

Իսկ ես... Ես նիհիլիստ  amoral immoralist-ից ՝ Նիցշեից «վախենում եմ» ...միևնույն ժամանակ հիանում )))  ես «թեթևակի ցինիզմով եմ» վերաբերվում նրա «ամորալիզմին ու անտիհումանիզմին»...)))
իսկ ավելի լուրջ...« Նիցշե» չեմ հասկանում...ես նրան ուղղակի զգում եմ...միայն ներքին լսողություն ունեցող մարդու նման,որի գլխում հնչում է մեղեդին,իսկ բարձրաձայնել չի ստացվում...)))

հ.գ.«Աստված մեռել է ,կեցցե՛ գերմարդը»

«....մարդն անկատար է,չնչին,թերզարգացած »,-այսպես 19-րդ դարի փիլիսոփաները հակադրվեցին մինչ այդ գոյություն ունեցող այն կարծիքին ,թե ամեն անհատականություն  կարող է անվերջ կատարելագործվել,զարգանալ...առաջ շարժվել...որ մարդն իր բնությամբ բարի է ու արդար...հենց այս «փիլիսոփայական ճանապարհների խաչմերուկում էլ » ծնվեց  գերմարդու մասին Նիցշեի ուսմունքը...և նա շտապեց հայտարարել.«Աստված մահացել է,կեցցե՛ գերմարդը»:Գերմարդը փոխարինելու եկավ արդեն «գոյություն» չունեցող աստվածությանը...
Թե ո՞վ է գերմարդը,նա գրեց իր այս գրքում...կարդացեք և իմացեք...մի կարծեք ,որ հեշտ է կարդալը կամ հնարավոր՝ վերպատմել ,քննարկել ,վերլուծել , կարծիք հայտնել այս գրքի մասին...))) ես որ չեմ կարող ,իսկ ով կարող է...վստահ է,որ կարող է -հարգանքներիս հավաստիքը...)))
Ո՞վ էր գերմարդն ըստ Նիցշեի...նա մի էակ է,որի բանականությունն այնքան կատարյալ է ,որ թույլ է տալիս վերհսկել,կառավարել մարմինն ու կամքը...Գերմարդ դառնալու համար անհրաժեշտ է ցատկել  սովորական մարդուն գերմարդուց բաժանող անդունդի վրայով ...փոխել աշխարհայացքը...հասկանալ,որ մարդկանց աշխարհն արժանի է միայն արհամարհանքի...
Գերմարդն անցնում է զարգացման երեք փուլ...
«ուղտ»-նախորդ սերնդի ավանդույթներով,մշակութային վերաբերմունքով բեռնավորված մարդ..
«առյուծ»-իր մեջ «ուղտը» մերժող մարդ,որը հրաժարվում է այն ամենից,ինչից կախված է եղել...
«երեխա »-մարդ,որը բաց է ամեն նորի առջև,սպիտակ թուղթ,ինքն իր օրենքներն ստեղծող ու իր կամքը կառավարող մարդ...

  Գերմարդն ունի իշխանության կամք...իշխանության կամքը կառավարում է աշխարհը, պայքարում  ապացուցում իր ուժն ու գոյության իրավունքը...(բնական ընտրություն ...սակայն բնական ընտրության ժամանակ միշտ չէ՞ որ  գոյատևում են ուժեղներն ու տաղանդավորները...գոյության պայքարում շատ հաճախ հաղթում են հարմարվողները,-կասեր Դարվինը :))
Նիցշեն համարում էր ,որ թույլերի հանդեպ խղճահարությունը,սեփական  ճակատագրի ընտրությունը Աստծո  կամքին վստահելը  հղի է կամքի  բացակայությամբ ու անկման սպառնալիքով...այլասերում է անձը...Նիցշեն խորհուրդ է տալիս մնալ առողջ եսասիրության շրջանակներում,դաստիարակել  իր մեջ ինքնաբավություն  և գոյատևել ինքնուրույն...

ճիշտ է էլի,որ մեր բոլոր «մեղքերը» մանկությունից են գալիս...))) ահա  ,թե ինչու Նիցշեն «մեռցրեց » Աստծուն...))
  ...Նիցշեի ընտանիքում տիրում էր բարեպաշտ կրոնասիրությունը,որը հոր մահից հետո մոր կողմից վերածվեց ֆանատիզմի,ինչը փոքրիկ Նիցշեի մոտ բողոք առաջացրեց...տասնմեկ տարեկան տղան ընդվզեց...հրաժարվեց գնալ պատարագի...մայրը նրան հեռացրեց տանից...ուղարկեց  սովորելու գիմնազիաիայում...



     Ecce homo. Wie man wird, was man ist .                                    

«Ինչպես դառնալ՝ ինչ կաս»

Զզվանքը մարդու  հանդեպ ,«տականքի» հանդեպ միշտ եղել է իմ ամենամեծ վտանգը...

Ի՞նչ պատահեց ինձ հետ:Ինչպե՞ս ազատվել այս նողկանքից :Ո՞վ թարմացրեց  իմ հայացքը: Ինչպե՞ս հասա մի բարձրության  ,որտեղ  ակունքի մոտ վիժվածքն այլևս չի նստում :Արդյո՞ք իմ նողկանքը չտվեց ինձ թևեր և ուժ ՝ ակունքը գուշակող :Ճիշտն ասած ,ես պետք է թռչեի շատ բարձր  ,որպեսզի վերգտնեի աղբյուրն ուրախության...

Ամենամեղմ խոսքերը նրանք են ,որոնք   բերում են փոթորիկ:Մտքերը,որոնք գալիս են աղավնու նման , կառավարում են աշխարհը...

Միակ արդարացումն Աստծո համար այն է, որ Նա գոյություն չունի...
( էէէէէ ,Նիցշե , չեղավ....)) հետաքրքիր է . վիթխարի խելքդ Աստծո՞ւց է,թե՞ Մեֆիստոֆելից : )))

Ես միշտ վեր եմ դիպվածից:Ինքնատիրապետման համար ինձ հարկավոր չէ լինել նախապատրաստված ...

Ինքն իրեն ճանաչող մարդը ոչ միայն պետք է սիրի իր թշնամիներին ,այլ նաև պիտի կարողանա ատել նույնիսկ  իր ընկերներին...


Ամենակոպիտ բառը, ամենակոպիտ նամակը, համենայնդեպս, ավելի բարեկիրթ, ավելի ազնիվ է ,քան լռությունը։ Նրանց, ովքեր լռում են, գրեթե միշտ պակասում է սրտի նրբությունն ու հարգալիությունը...

Չկա հիասքանչ մակերևույթ առանց սարսափելի խորության...

Նախրի մեջ չկա գրավիչ որևէ բան ,եթե անգամ նրանք վազում են ձեր հետևից...

Առանց երաժշտության կյանքը սխալ կլիներ...

Երկիրն ունի պատյան ,որը  վարակված է հիվանդություններով . հիվանդություններից մեկը կոչվում է ,օրինակ,   « մարդ » ...

Գեղեցկութան ձայնը հնչում է հանդարտ ,այն թափանցում է միայն ամենազգայուն ականջները...

Ով  ընդունակ չէ ո՛չ սիրո , և ո՛չ  էլ բարեկամության ՝խաղադդրույքը ամուսնությունն է...

Որտեղ խմում է ամբոխը ,բոլոր աղբյուրները թունավորված են...

Կինը տղամարդուց լավ է հասկանում երեխաներին ,սակայն տղամարդը ավելի  է  երեխա 
 ,քան կինը...






Ես ահավոր վախենում եմ, որ ինձ մի օր սուրբ  հռչակեն. դուք գլխի ընկնում եք, թե ես ինչու եմ այս գիրքը նախապես հրատա­րակում, այն պետք է պաշտպանի ինձ աղավաղելուց: Ես չեմ ուզում սուրբ լինել, ավելի լավ է խեղկատակ… Ես, թերևս, հենց խեղկատակ եմ....



 ...իմ ճշմարտությունը սոսկալի է: Որովհետև մինչև հիմա սուտն է ճշմարտություն կոչվել:





Նիցշե

Զվարթ Գիտություն
(Կատակ,խորամանկություն  և վրեժ ... Իսկապես զվարթ իմաստություն... ))))Նիցշեին այսքան համով չէի պատկերացնում...աղավնի,օձ և վարազ միաժամանակ.))))
Անպայման ծանոթացեք կյանքի,կրոնի,սիրո,հոգեբանության մասին նրա զվարթ դիալոգ-մոնոլոգ-առակներին)))մեծ բավականություն  և իմաստություն կստանաք



Ս.Դալի,Ռաֆաելյան պայթող գլուխ


Приглашение

 Рискните вы, вкушающие, отведать моей пищи!
И уже на следущий день
вы найдете ее болееприятной.
А через день еще будете считать ее вкусным блюдом!
И если вы тогда пожелаете еще и еще,
То ведь старые мои произведенья
Вдохновляют меня на новый труд.  


МОЕ СЧАСТЬЕ

 С тех пор, как в поисках блуждать я утомился,
Конец всему, приискивать я научился.
С тех пор, как ветр противный я встречаю,
По всем ветрам свой парус распускаю.  


НЕУСТРАШИМЫЙ

 Глубоко рой там, где пришлось тебе стоять!
Ведь в недрах клад!
И темным людям предоставь кричать:
Внутри земли повсюду ад!  


РАЗГОВОР

 А. Был я болен? а теперь здоров?
Кто ж лечил тогда меня!
Как забыл все это я!    





Верю я, что ныне, 
друг, ты излечился:
Ведь здоров лишь тот,
кто забыть все научился!


ПРЕЗИРАЮЩИЙ

Мое презрение к миру и людям вы видите
Лишь в том, что ко многому всегда я равнодушен был.
Но равнодушием таким ведь также обладает тот,
Кто полным кубком пьет, 
—Так будьте вы и о вине того же мненья.  


СЛОВАМИ ПОСЛОВИЦЫ

Кроткий и резкий, грубый и нежный,
Друг и чужак, грязный и чистый – вот я каков.
Мудрый и глупый ко мне на свиданье спешат. 
—Я же хотел бы быть сразуГолубем, змеем и кабаном.  





Է.Մունկ ,Աղջիկները Կամրջին 

К СВЕДЕНИЮ

Ведь легче боль двойную перенесть
, чем раз страдать?
Так не решишься ль ты ее принять?  


ПРОТИВ ТЩЕСЛАВИЯ


Не будь надменным: 
ничтожная насмешка
– Поставит тебя на место.  

МУЖЧИНА И ЖЕНЩИНА

«Ту женщину, которая тебе пришлась по сердцу,себе похить».
Так думает мужчина, 
а женщина не грабит, а крадет.  




VADEMECUM – VADETECUM

Мой нрав и речь моя влекут тебя ко мне,
И ты уже готов идти, 
и ты уже идешь за мной?
Но нет! останься верен сам себе и следуй։ только за самим собой;
Тогда, хотя и медленно, но все же ты пойдешь։ за мной.



СКУДНЫЕ ДУХОМ

Мне ненавистны убогие духом:
Ведь нет в них ни добра, ни худа.  






ВВЕРХ

Если хочешь до верха горы ты пробраться,
То, не думая, должен лишь этою целью задаться.  

ЛЮБИТЕЛЮ ПРОСВЕЩЕНИЯ

Если ты не хочешь глаз и чувство утомить,
То за ярким солнцем должен ты в тени следить.  


ТАНЦОРУ

Рай – гладкий лед лишь для того,
Кто танцует хорошо.  


МУЖЕСТВЕННЫЙ

Лучше выточить из целого куска вражду,
Чем по частичкам склеить дружбу.  


ИЗРЕЧЕНИЕ ВЛАСТНОГО ЧЕЛОВЕКА

Плач и слезы
ты оставь!
Брать себе все предоставь!  



НЕПРОИЗВОЛЬНЫЙ ОБОЛЬСТИТЕЛЬ

Слово пустое в пространстве он бросил себе на забаву,
Но в женское сердце влило оно тогда же отраву.  


ПРОСЬБА

Знакомо чувство мне иных людей,
А самого себя не знаю я.
Хоть очень близок глаз ко мне,
Но я не то, что вижу или видел.
А если бы захотел я оказать себе услугу лучшую,
То должен был бы сесть, как можно дальше от себя.
Хотя не так далеко, как враг мой,
Но все же далеко сидит ближайший друг!
—А между ним и мною середина!
Ну, догадайтесь же, о чем прошу я вас?  

МОИ РОЗЫ

Да! в счастье своем мне хочется
Сделать счастливым каждого!
Хотите и вы сорвать мои розы?
Стан свой нагнуть вам придется и скрыться
Между скалой и стеною терновника дикого,
В сердце своем затаивши желание жадное!
Ведь счастье мое любит злую насмешку!
Ведь счастье мое любит всякие козни!
Хотите ли вы сорвать мои розы?  


ОДИНОКИЙ


 Мне ненавистно одинаково вести людейи следовать за кем-нибудь.
Повиноваться?
– Нет. Но также и не править!
Кто не внушает ужаса себе, тот и другим не страшен:
Ведь только страхом можно стать вожатаем толпы.
Но даже и собой руководить противно мне!
Хотелось бы, подобно диким зверям или вольным детям моря,
Забыться хоть на миг один,
Мечтам своим отдаться на свободе,
И прихорашиваться лишь только для себя. 


Комментариев нет:

Отправить комментарий